Երկրաշարժ Միյագի պրեֆեկտուրայում (2011)
2011 թվականի երկրաշարժ Միյագի պրեֆեկտուրայում | |
---|---|
![]() ![]() | |
![]() | |
Տեսակ | off Miyagi earthquake? |
Երկիր | ![]() |
Տեղանք | ![]() |
Տարեթիվ | ապրիլի 7, 2011 |
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով | 7,2 |
Հիպոկենտրոնի խորություն | 49 կմ |
Էպիկենտրոնի տեղագրություն | Խաղաղ օվկիանոսում՝ Սենդայ քաղաքից 66 կմ դեպի արևելք և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 330 կմ դեպի հյուսիս-արևելք |
Տուժած երկրներ (տարածաշրջաններ) | ![]() |
Ցունամի | հայտարարվել է ցունամիի սպառնալիք, սակայն մեկուկես ժամ անց այդ նախազգուշացումը հանվել է[1] |
Տուժածներ | 5 մարդ զոհվել է, և առնվազն 141-ը՝ վիրավորվել[2] |
Զոհվածներ | 4 մարդ[3] |
Վիրավորներ | 296[3] |
Տնտեսական վնաս | տեղեկություններ չկան |
![]() |
2011 թվականի երկրաշարժ Միյագի պրեֆեկտուրայում, հզոր երկրաշարժ 7,1 MW մագնիտուդով, որը տեղի է ունեցել ապրիլի 7-ին տեղի ժամանակով ժամը 23։32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Սենդայ քաղաքից 66 կմ դեպի արևելք և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից 330 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 49 կմ խորության վրա։
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորգետնյա ցնցման արդյունքում Աոմորի և Ակիտա քաղաքների որոշ ՋԷԿ-ների աշխատանքը, որի հետևանքում Միյագի, Յամագաթա, Իվատե պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Ֆուկուսիմա քաղաքում անջատվել է էլեկտրականությունը[4][5][6]։ Միյագի պրեֆեկտուրայի բոլոր մայրուղիները փակվել են։ Երկրաշարժը շարքից դուրս է հանել Սենդայ քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող «Օնագավա» ԱԷԿ-ի սնուցող երեք գծերից երկուսը, Աոմորի պրեֆեկտուրայի Հիգասիդորի ԱԷԿ-ում շարքից դուրս է եկել առաջին ռեակտորի արտաքին էլեկտրամատակարարման աղբյուրը, և աշխատած վառելիքի ջրամբարի սառեցման համար գործի է դրվել պահուստային գեներատորը[7]։ Արդյունքում հայտնաբերվել է ԱԷԿ-ի 1-ին և 2-րդ ռեակտորների աշխատած վառելիքային ձողերով ջրամբարներից ջրի արտահոսք, որը պարունակել է ռադիոակտիվ նյութեր[8]։ Արտաքին էլեկտրամատակարարումը խախտվել է նաև Աոմորի պրեֆեկտուրայի Ռոկկասե գյուղում աշխատող միջուկային վառելիքի վերամշակման կայանում, որտեղ նույնպես գործարկվել է պահուստային սնուցման աղբյուրը։
Զոհեր, տուժածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
5 մարդ զոհվել է, և առնվազն 141-ը՝ վիրավորվել[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aftershock rattles disaster-weary Japan; 2 dead.
- ↑ 2,0 2,1 Death toll from aftershock in northeastern Japan rises to 5.(անգլ.)
- ↑ 3,0 3,1 https://web.archive.org/web/20160304130459/http://www.fdma.go.jp/bn/data/%E6%9D%B1%E5%8C%97%E5%9C%B0%E6%96%B9%E5%A4%AA%E5%B9%B3%E6%B4%8B%E6%B2%96%E5%9C%B0%E9%9C%87%EF%BC%88%E7%AC%AC106%E5%A0%B1%EF%BC%89.pdf — JMA.
- ↑ Quake halts operations of some thermal power plants in Aomori, Akita.
- ↑ Quake halts operations of some thermal power plants in Aomori, Akita.
- ↑ Blackouts occur in Fukushima, Yamagata after quake.
- ↑ Ситуация на двух японских АЭС в Онагаве и Хигасидори ухудшается.
- ↑ На японской АЭС «Онагава» обнаружена утечка радиоактивной воды.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The International Seismological Centre has a bibliography and/or authoritative data for this event.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկրաշարժ Միյագի պրեֆեկտուրայում (2011) կատեգորիայում։ |