Երկրաշարժ Իրանում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրաշարժ Իրանում
Տեսակերկրաշարժ
Երկիր Իրան
ՏեղանքHalabja Governorate? և Ozgoleh?
Տարեթիվնոյեմբերի 12, 2017
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով7,3
Զոհվածներ474 մարդ (նոյեմբերի 13, 2017)[1]
Վիրավորներ9388[2]
 2017 Iran–Iraq earthquake Վիքիպահեստում

Երկրաշարժ Իրանում (պարս.՝ زمین‌لرزه ۱۳۹۶ ازگله), աղետալի երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի պետական սահմանի մոտ։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թեհրանի ժամանակով 21։ 48-ին (Երևանի ժամանակով 21։ 18-ին, Գրինվիչի ժամանակով՝ 18։ 18-ին)։ Երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի Քիրմանշահ օսթանում (նահանգում)։ Երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 7,3 մագնիտուդ (9-10 բալ)[3][4]։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքում, Իրանում, այդ թվում նաև ԱՄԷ-ում, Թուրքիայում, Հայաստանում և Իսրայելում[5][6]։ Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 339 մարդ, վիրավորվել՝ 2530 մարդ, ովքեր ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ[7]։ Մի քանի հարյուր մարդ համարվում է անհետ կորած[8]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Քերմանշահ նահանգում, մահացել է առնվազն 300 մարդ, իսկ մոտ 1500 մարդ վիրավորվել է։ Ամենաշատ զոհերը գրանցվել է հենց այս նահանգում։ Ամենաքիչը 6 մարդ զոհվել և ևս 500-ը վիրավորվել են հարևան Իրաքում։ Իրաքի վերաբերյալ տեղեկատվությունը լրատվամիջոցների տրամադրել են Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցիչները։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը իր օգնությունն է առաջարկել՝ հայտարարելով, որ պատրաստ է ուղարկել 92 փրկարարներ, 4000 վրաններ և 7000 ծածկոցներ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին[9]։ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. زلزال يهز العراق.. 450 قتيلا في إيران و6500 جريح
  2. الحصیلة غیر النهائیة للزلزال: 407 قتلي و6700 جریح
  3. «M 7.3 - 32km S of Halabjah, Iraq». earthquake.usgs.gov. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Northern Iraq rocked by 7.2 magnitude earthquake». Al Jazeera English. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. «Iraq-Iran earthquake: Deadly tremor hits border region». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «At least sixty dead and 300 injured as 7.3 magnitude earthquake hits Iraq border». The National (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. «Strong earthquake hits Iran-Iraq border, kills 339». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «Powerful earthquake strikes the Iraq-Iran border, at least 123 dead». BNO News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. «Ավերիչ երկրաշարժ Իրանում. Սրգսյանը ցավակցել է Ռոհանիին». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին - Ցավակցական - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.