Երկրաշարժ Իրանում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրաշարժ Իրանում
Iran-Iraq border earthquake ShakeMap.jpg
2017 Kermanshah earthquake by Farzad Menati - Sarpol-e Zahab (42).jpg
Տեսակ երկրաշարժ
Երկիր Flag of Iran.svg Իրան
Տեղանք Halabja Governorate և Ozgoleh
Տարեթիվ նոյեմբերի 12, 2017
Զոհվածներ 474[1]
Վիրավորներ 9388[2]
Կոորդինատներ: 34°54′18.000000100004″ հս․ լ. 45°57′21.600000100011″ ավ. ե. / 34.90500000002777625° հս․. լ. 45.95600000002777819° ավ. ե. / 34.90500000002777625; 45.95600000002777819
2017 Iran–Iraq earthquake Վիքիպահեստում

Երկրաշարժ Իրանում (պարս․՝ زمین‌لرزه ۱۳۹۶ ازگله), աղետալի երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 12-ին Իրանի և Իրաքի պետական սահմանի մոտ։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թեհրանի ժամանակով 21։48-ին (Երևանի ժամանակով 21։18-ին, Գրինվիչի ժամանակով՝ 18։18-ին)։ Երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի Քիրմանշահ օսթանում (նահանգում)։ Երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 7,3 մագնիտուդ (9-10 բալ)[3][4]։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքում, Իրանում, այդ թվում նաև ԱՄԷ-ում, Թուրքիայում, Հայաստանում և Իսրայելում[5][6]։ Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 339 մարդ, վիրավորվել՝ 2530 մարդ, ովքեր ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ[7]։ Մի քանի հարյուր մարդ համարվում է անհետ կորած[8]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Քերմանշահ նահանգում, մահացել է առնվազն 300 մարդ, իսկ մոտ 1500 մարդ վիրավորվել է։ Ամենաշատ զոհերը գրանցվել է հենց այս նահանգում։ Ամենաքիչը 6 մարդ զոհվել և ևս 500-ը վիրավորվել են հարևան Իրաքում։ Իրաքի վերաբերյալ տեղեկատվությունը լրատվամիջոցների տրամադրել են Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցիչները։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը իր օգնությունն է առաջարկել՝ հայտարարելով, որ պատրաստ է ուղարկել 92 փրկարարներ, 4000 վրաններ և 7000 ծածկոցներ։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին[9]։  Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում[10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]