Jump to content

Երիտասարդության ձայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հուլիսի 17, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում կլիմայի փոփոխության դեմ։

Երիտասարդության ձայն, երիտասարդների՝ որպես հավաքական խմբի տարբեր գաղափարները, կարծիքները, վերաբերմունքը, գիտելիքները և գործողությունները[1]։ «Երիտասարդության ձայն» տերմինը հաճախ ներառում է տարբեր տեսակետներ և փորձառություններ՝ անկախ ծագումից, ինքնությունից կամ մշակութային տարբերություններից։ Այն հաճախ կապված է երիտասարդության կարողությունների զարգացման տարբեր միջոցառումների հաջող իրականացման հետ, ինչպիսիք են հանրօգուտ աշխատանքի իրականացում սովորեցնելը[2], երիտասարդների և նրանց հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունները[3] և առաջնորդներ պատրաստելուն ուղղված դասընթացները[4]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդության ներգրավումը կենսական նշանակություն ունի համայնքային և երիտասարդահեն կազմակերպությունների արդյունավետ զարգացման համար[5]։

Երիտասարդական շատ կազմակերպություններ և համայնքներ երիտասարդությանը մատնանշում են որպես իրենց հաջողության կարևոր գործոն[6]։ Օրինակ՝ շատ կազմակերպություններ հաճախակի են խորհրդակցում երիտասարդների հետ, երբ մշակում են հատուկ նրանց համար նախատեսված ծրագրեր, ապրանքներ կամ ծառայություններ։ Բացի այդ, որոշ կազմակերպություններ երիտասարդներին ներառում են նաև որոշումների կայացման խորհուրդներում կամ հանձնաժողովներում։ Բացի այդ, երիտասարդահեն կազմակերպությունները հաճախ ստեղծում են հնարավորություններ և հարթակներ ծրագրի երիտասարդ մասնակիցների համար՝ ինստիտուցիոնալ կայքերում կամ սոցիալական մեդիա ցանցերում կիսվելու իրենց տեսակետներով՝ դրանով իսկ բարձրացնելով երիտասարդության ձայնը[7]։ Երիտասարդության դրական զարգացումը խթանում է երիտասարդության ձայնը` նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդների ինքնավստահությունը և ակտիվորեն ներգրավել նրանց սոցիալական կյանքում[8]։ Դպրոցակենտրոն երիտասարդական նախաձեռնություններից մեկը ավստրալիական «VicSRC» կազմակերպությունն է, որն զբաղվում է երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ[9]։

Երիտասարդությանը ներգրավելու այլ օրինակներից են՝

Գոյություն ունի գլոբալ շարժում, որն ուղղված է երիտասարդության ձայնը խթանելուն։ Այն ծագել է երիտասարդական ծառայության և նրանց իրավունքները պաշտպանելուն միտված ավելի վաղ շարժումներից[17]։ Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը պահանջում էր երիտասարդների համակարգված ներգրավում։ Երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունն ընդգծող ամենամյա միջոցառումներից են Երիտասարդական ծառայության համաշխարհային օրը և Հանրօգուտ աշխատանք կատարել սովորեցնելու ազգային համաժողովը։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էֆեբիֆոբիան (վախ կամ ատելություն երիտասարդների նկատմամբ) և էդալտիզմը (երեխաների նկատմամբ մեծահասակների ունեցած իշխանության չարաշահումը) այն գործոններ են, որոնք խոչընդոտում են, որ երիտասարդների ձայն լսելի լինի համայնքներում[18]։ Երիտասարդության ձայնի վերաբերյալ քանակական հետազոտությունները քիչ են[19]։ Որակական հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են որոշումների կայացմանը և կարծիքների փոխանակմանը երիտասարդների մասնակցությունը հաճախ դիտվում են որպես քիչ արդյունավետ[20][21]։

Երիտասարներին ներգրավելու հետ կապված հնարավոր խնդիրներից են տոկենիզմը և ոչ էթիկական պատմությունները, որտեղ շահարկվում են երիտասարդների ձայները, գաղափարները և պատմությունները։ Չնայած Հարթի մասնակցության սանդուղքը կենտրոնացած չէ միայն երիտասարդության ձայնի վրա, այն ցույց է տալիս երիտասարդների ներգրավվածության մակարդակները՝ սկսած ամենացածր մակարդակից՝ «մանիպուլյացիայից» մինչև ամենաբարձր մակարդակը, որտեղ «որոշումների կայացումը հավասարապես բաշխվում է երիտասարդների և մեծահասակների միջև»։

Երիտասարդների իրավունքների պաշտպանության շարժումը քննադատում է երիտասարդության ձայնը կա՛մ բավականաչափ համապարփակ չլինելու, կա՛մ երիտասարդներին շահագործելու համար։ Քննադատները կարծում են, որ երիտասարդության ձայնի ջատագովները մանրակրկիտ չեն ուսումնասիրում էյջիզմը (տարիքային խտրականությունը) և միայն մակերեսային են վերլուծում այս խնդիրն ու առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք անբավարար են երիտասարդներին հասարակության մեջ էական իշխանություն տալու տեսանկյունից[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fletcher, A. (2006) Washington Youth Voice Handbook: The what, who, why, where, when, and how youth voice happens. Olympia, WA: CommonAction.
  2. Garvey, J., McIntyre-Craig, C., & Myers, C. (2000). "Youth voice: The essential element of service-learning," In C. Myers and M. Bellener (Eds.) Embedding service-learning into teacher education: Issue briefs. Indianapolis, IN: The Center for Youth as Resources.
  3. Kirshner, B., O'Donoghue, J., & McLaughlin, M. (2005) "Youth-adult research collaborations: Bringing youth voice to the research process," In J. L. Mahoney & R. W. Larson (Eds.) Organized activities as contexts of development: Extracurricular activities, after-school and community programs. (pp. 131-156): Lawrence Erlbaum Associates, Publishers.
  4. Bruce, J., Nicola, S. & Menke, T. (2006) "Listening to the Youth Voice in Planning Leadership Development Programs Արխիվացված 2009-01-17 Wayback Machine," Journal of Extension. 446. December 2006.
  5. Zeldin, S. (2004) "Youth as Agents of Adult and Community Development: Mapping the Processes and Outcomes of Youth Engaged in Organizational Governance," Applied Development Science. 8(2), pp 75-90.
  6. Fletcher, A. (2006) Washington Youth Voice Handbook Արխիվացված 2006-12-31 Wayback Machine Olympia, WA: CommonAction(2006)
  7. «Give Young People a Platform—They Have Insights to Share and Stories to Tell». International Youth Foundation (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
  8. Lerner, R.M.; Almerigi, J.B.; Theokas, C.; Lerner, J.V. (2005). «Positive Youth Development». Journal of Early Adolescence. 25 (1): 10–16. doi:10.1177/0272431604273211. S2CID 145603300.
  9. Fletcher, A. (2005) Stories of meaningful student involvement Արխիվացված 2012-11-15 Wayback Machine. Bothell, WA: HumanLinks Foundation.
  10. Tackett, W. (2005) "A new perspective: an evaluation of youth by youth," Reclaiming Children and Youth. 14(1). pp 5-13.
  11. Driskell, D. (2002) Creating Better Cities with Children and Youth: A Manual for Participation. Earthscan.
  12. Campbell, S. (1996) Youth Issues, Youth Voices: A guide for engaging youth and adults in public dialogue and problem-solving. Washington, DC: Study Circles Resource Center.
  13. Boudin, K., et al. (2005) Letters from Young Activists: Today's Rebels Speak Out. Nation Books.
  14. Mandel, L. (2005) "Youth voices as change agents: moving beyond the medical model in school-based health center practice," Journal of School Health. 75(7) pp 239-243.
  15. Chasnoff, S.& Wheeler, J. (2009) "[Youth media against violence «Youth Media Reporter: Youth Media against Violence». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.]" Youth Media Reporter
  16. Gillen, D., Johnson, M., & Sinykin, J. (2006) Giving Voice to the Leader Within; Practical Ideas and Actions for Parents and Adults Who Work with Young People. Syren Book Company.
  17. Fletcher, A. (2004) "The Youth Voice Movement: A New Vision for the Future, or a Lost Dream of the Past?" Արխիվացված Սեպտեմբեր 28, 2007 Wayback Machine The Generator, Spring 2004.
  18. Felix, A. (2003) Making Youth Voice a Community Principle Արխիվացված Փետրվար 21, 2007 Wayback Machine Youth Service Journal, October 2003, Youth Service America.
  19. Ellis, J., & Caldwell, L. L. (2001). "Increasing youth voice through participation in a recreation-based teen center" Արխիվացված Դեկտեմբեր 30, 2006 Wayback Machine. College Park, PA: Author.
  20. Beilenson, J. (1993). "Looking for young people, listening for youth voice." Social Policy, 241, pp 8–13.
  21. Jones, K. & Perkins, D. (2005) "Determining the Quality of Youth-Adult Relationships Within Community-Based Youth Programs" Արխիվացված 2009-01-17 Wayback Machine, Journal of Extension. 43(5).
  22. Koroknay-Palicz, Alex. "A Critique of the Youth Service Movement" Արխիվացված Սեպտեմբեր 28, 2007 Wayback Machine. [Weblog entry.] One and Four. 14 Feb 2006. 4 Feb 2007.