Jump to content

Երեք ընկույզ Մոխրոտի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք ընկույզ Մոխրոտի համար
չեխ․՝ Tři oříšky pro Popelku
Երկիր Չեխոսլովակիա
 Արևելյան Գերմանիա
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ, կինոկատակերգություն, սուրբծննդյան ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ
ՀիմքԵրեք ցաննկություն Մոխրոտիկի համար
Թվականնոյեմբերի 1, 1973[2], մարտի 8, 1974[2], դեկտեմբերի 19, 1975[2], փետրվարի 7, 1977[3] և 1973
Լեզուգերմաներեն և չեխերեն
ՌեժիսորՎացլավ Վորլիչեկ[2]
ՊրոդյուսերԻրժի Կրեյչիկ
Սցենարի հեղինակFrantišek Pavlíček? և Վացլավ Վորլիչեկ[4]
ԴերակատարներԼիբուշե Շաֆրանկովա, Պավել Տրավնիչեկ, Կարոլա Բրաունբոկ, Ռոլֆ Հոպե, Karin Lesch?, Holger Eckert?, Ostara Körner?, Erika Stiska?, Դանիելա Հլավաչովա, Յան Լիբիչեկ, Վիտեզսլավ Յանդակ, Jaroslav Drbohlav?, Վլադիմիր Մենշիկ, Միլա Միսլիկովա, Հելենա Ռուժիչկովա, Միլոշ Վավրուշկա, Jiří Růžička?, Jiří Krytinář?, Ilona Jirotková?, Joachim Pape?[4], Petr Svojtka?[4], Jaroslava Adamová?[4], Օտտո Շիմանեկ[4], Կվետա Ֆիալովա[4], Miroslav Krejča?[4], Karl-Helge Hofstadt?[4], Gerd Funk?[4], Jutta Molter?[4], Aurora Pan?[4], Gertrud Adam?[4], Վլադիմիր Նավրատիլ[4], Bohumil Koška?[4], Ludvík Wolf?[4] և Միրկո Մուսիլ[4]
ՕպերատորՅոզեֆ Իլլիկ
ԵրաժշտությունԿարել Սվոբոդա
ՄոնտաժՄիրոսլավ Հայեկ
Նկարահանման վայրՄորիցբուրգ[5], Babelsberg Studio[5], Շվիգով ամրոց[5], Mezihoří?[6] և Javorná?[7]
Տևողություն82 րոպե
 Ausstellung 3 Haselnüsse für Aschenbrödel Վիքիպահեստում

«Երեք ընկույզ Մոխրոտի համար» (չեխ․՝ Tři oříšky pro Popelku, գերմ.՝ Drei Haselnüsse für Aschenbrödel), Չեխոսլովակիայի և ԳՀԴ-ի արտադրության կինոհեքիաթ։ Թողարկվել է 1973 թվականին։

Ֆիլմը նկարահանվել է չեխոսլովական «Բարրանդով» և գերմանական «ԴԵՖԱ» կինոընկերություններում։ Դաշտային նկարահանումները տեղի են ունեցել Շումավա վայրում, որը գտնվում է Չեխիայի արևմտյան մասում` Բավարիայի հետ սահմանի վրա։ Թագավորի նստավայրը նկարահանվել է Դրեզդենի հարևանությամբ գտնվող գերմանական Մորիցբուրգ ամրոցում, իսկ խորթ մոր տունը՝ Պլզենի մոտակայքում գտնվող չեխական Շվիգով քաղաքի փոքրիկ ամրոցում։ Նկարահանումներն իրականացվել են նաև Մորավիայի հյուսիսում՝ Կրնով քաղաքի շրջակայքում, մասնավորապես՝ Սուրբ Աստվածածնի տաճարում։

Բարի, կախարդական հեքիաթ է՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։ Հմայիչ, ծիծաղկոտ Մոխրոտն առաջին հայացքից սիրահարվում է արքայազնին, սակայն աղջկա խորթ մայրը խանգարում է նրան՝ ձգտելով իր դուստր Դորային կնության տալ արքայազնին, մինչդեռ ինքը՝ արքայազնը, չի ցանկանում ամուսնանալ։ Մոխրոտի և արքայազնի հանդիպումը տեղի է ունենում հրաշքով՝ կախարդական ընկույզների միջոցով…

Ֆիլմը հիմնված է Գրիմ եղբայրների հեքիաթի վրա՝ Բոժենա Նեմցովայի «Երեք քույրեր»-ի վերապատումով, որը տարբերվում է Շառլ Պերոյի տարբերակից նրանով, որ Գրիմ եղբայրների տարբերակում Մոխրոտն իր երջանկությունը գտնում է ոչ թե փերի-կնքամոր (ինչպես Պերոյի մոտ), այլ կախարդական ընկույզների օգնությամբ (ֆիլմում՝ երեք կախարդական ընկույզի)[8]։

Մորիցբուրգ ամրոցը, որտեղ նկարահանվել են արքայի պալատի տեսարանները
Շվիգովի ամրոցը, որտեղ նկարահանվել են խորթ մոր տան տեսարանները
  • Լիբուշե Շաֆրանկովա - Մոխրոտը (խորհրդային կրկնորդ՝ Նատալյա Ռիչագովա)
  • Պավել Տրավինչեկ - Իշխան (խորհրդային կրկնորդ՝ Յուրի Սոլովյով, չեխերեն հնչյունավորող՝ Պյոտր Սվոյտկա)
  • Կարոլա Բրաունբոկ - խորթ մայր (չեխերեն հնչյունավորող՝ Յարոսլավա Ադամովա)
  • Դանիելա Գլավաչովա - Դորա, խորթ մոր հարազատ դուստրը
  • Հելենա Ռուժիչկովա - արքայադուստր Դրոբենա
  • Իրժի Ռուժիչկա - ենթավարպետ, խոհարարի աշակերտ
  • Ռոլֆ Հոպե - Թագավոր (խորհրդային կրկնորդ՝ Իգոր Դմիտրիև, չեխերեն հնչյունավորող՝ Օտտո Շիմանեկ)
  • Կարին Լեշ - Թագուհի (չեխերեն հնչյունավորող՝ Կվետա Ֆիալովա)
  • Վլադիմիր Մենշիկ - Վինչեկ
  • Յան Լիբիչեկ - Կատարող
  • Վիտեժսլավ Յանդակ - Կամիլ
  • Յարոսլավ Դրբոգլավ - Վիտեկ
  • Իլոնա Ժիրոտկովա - Բարբորկա
  • Միլա Միսլիկովա - տնային տնտեսուհի
  • Միլոշ Վավրուշկա - որսորդ
  • Իրժի Կրիտինարժ
  • Յարոսլավա Զելենկովա
  • Յան Շուս

Ժառանգություն և «30 տարի անց»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դորայի դերակատարը՝ Դանիելա Գլավաչովան, մեծ էկրանին հեքիաթի թողարկումից 30 տարի անց հիշել է․
Ֆիլմը ստացվել է այսքան գեղեցիկ և չհնացող, որովհետև ամբողջ խումբն աշխատել է յուրահատուկ ոգեշնչմամբ, նկարահանման հրապարակում իշխում էր համաձայնություն և ցանկություն՝ այն դարձնելու իրական հեքիաթ, հեքիաթ բոլոր ժամանակների համար։ Եվ, ի վերջո, դա հաջողվել է։

Հենց իր՝ Դանիելայի համար դա առանձնահատուկ ժամանակահատված էր․ նա երեխայի էր սպասում և առանձնահատուկ ուշադրության էր արժանանում գործընկերների կողմից։ Խորթ մոր և դստեր հետ սահնակի անկման բարդ հնարքը նկարահանել են կասկադյորները։ Դերասանուհիներն այս տեսարանին չեն մասնակցել[9]։

  • Ռեժիսոր Վացլավ Վորլիչեկը ֆիլմի մասին ասել է․
Լիբուշե Շաֆրանկովան հրաշալի հեծյալ է։ Նա շատ լավ էր իրեն պահում թամբի վրա և նժույգով բոլոր տեսարաններում անձամբ է նկարահանվել։ Միայն մեկ դրվագում, որտեղ անտառում Յուրաշեկը ցատկում է ընկած ծառի վրայով, դերասանուհուն փոխարինել ենք կասկադյորով, քանի որ վախենում էինք գլխավոր հերոսուհու առողջության համար ռիսկի դիմել։ Ի տարբերություն Լիբուշեի՝ Պավել Տրավնիչեկը և ֆիլմում նրա «ընկերներ» Վ. Յանդակը և Յա. Դրբոգլավը բոլորովին պատկերացում չունեին ձիերի հետ աշխատելու և թամբի վրա մնալու ունակության մասին։ Սակայն սեփական անձնազոհության շնորհիվ հաջողությամբ յուրացրին հեծյալի բոլոր հմտությունները[10]։

Վացլավ Վորլիչեկը, լինելով չեխոսլովական կինեմատոգրաֆիայի բազմաթիվ ֆիլմերի ստեղծողը, այնուամենայնիվ, առանձնացնում է «Երեք ընկույզ Մոխրոտի համար» ֆիլմը՝ այն համարելով իր լավագույն աշխատանքը։

  • Ֆիլմի 30-ամյա հոբելյանի նախօրեին լրագրողներին հաջողվեց փոքրիկ հարցազրույց վերցնել Լիբուշե Շաֆրանկովայից, որը շատ հազվադեպ է շփվում մամուլի հետ։ Ֆիլմի մասին դերասանուհին պատմել է․
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է իր մեջ գտնել Մոխրոտին։ Նրանցից յուրաքանչյուրը հոգու խորքում փոքր-ինչ Մոխրոտ է։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ շատ ցուրտ էր, քանի որ մենք հագել էինք հագուստ, որը նախատեսված չէր ձմռան համար։ Ի սկզբանե ֆիլմը պետք է նկարահանվեր ամռանը։ Աշխատանքի սկզբում գրեթե ձյուն չկար, բայց վերջում այնքան ձյուն տեղաց, որ Պավելը (դերասան Պավել Տրավնիչեկ) եզրափակիչ տեսարանում գրեթե խեղդվեց ձյան մեջ ձիու հետ միասին։ Ես երջանիկ եմ, որ մեր աշխատանքն այսքան դուր է գալիս հանդիսատեսին[11]։
  • Եվրոպայի շատ երկրներում, օրինակ՝ Չեխիայում, Գերմանիայում և Նորվեգիայում, արդեն ավելի քան 30 տարի է, ինչ այս հեքիաթն ամեն տարի հեռուստատեսությամբ ցուցադրվում է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ։ Գերմանիայում Սուրբ Ծննդյան և 2012/2013 թվականի ամանորյա տոների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է 14 անգամ։
  • Ֆիլմը Չեխիայում ճանաչվել է 20-րդ դարի լավագույն հեքիաթային ֆիլմ։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմում խաղացել են չեխ և գերմանացի դերասաններ (նրանք խոսել են իրենց լեզուներով)։ Հետո նրանց կրկնօրինակել են։
  • «Kdepak ty, ptáčku, hnízdo máš?» երգը, որը նաև ֆիլմի գլխավոր երաժշտական թեման է, կատարել է չեխ էստրադային երգիչ Քարել Գոթը։ Ֆիլմի երաժշտության հեղինակը չեխ կոմպոզիտոր Քարել Սվոբոդան է։ Ֆիլմի գերմանական տարբերակում Գոթի երգը չի կատարվում, հնչում է միայն երաժշտական թեման։
  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ ոչ մի կենդանի չի տուժել։ «Սպանված» աղվեսը մնացել է առողջ ու անվնաս։
  • Կենդանիների տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով Մոխրոտիկն ու Արքայազնը նկարահանումների ընթացքում մի քանի ձի են ունեցել։ Մոխրոտն ուներ երեք ձի՝ երկու գերմանական և մեկ չեխական։
  • Կամիլի դերակատար Վիտեզսլավ Յանդակը 2005-2006 թվականներին Չեխիայի մշակույթի նախարարն էր։
  • Ֆիլմի համար հագուստ ստեղծելիս Թեոդոր Պիշտեկը որպես հիմք ընդունել է Վերածննդի դարաշրջանի նորաձևությունը, ինչպես նաև Պիտեր Բրեյգել Ավագի այն կտավները, որոնցում պատկերված է ձմեռ։ Ներկայումս հագուստները պահվում են Պրահայի «Բարրանդով» կինոընկերության թանգարանում, դրանք հաճախ ցուցադրվում են Չեխիայում և Գերմանիայում անցկացվող տարբեր ցուցահանդեսների ժամանակ[12]։

Վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի վերջին ֆիլմի գերմանական տարբերակն ամբողջությամբ ռեստավրացվել է, վերացվել են թերությունները, կատարվել է անցում Full HD ձևաչափի[13], թարմացվել է ձայնի որակը։ Վերականգնումից հետո ֆիլմը թողարկվել է Blu-ray Disc-ով, որի հրատարակության տարբերակներից մեկում տեղադրվել է նախկինում կորած խորհրդային կրկնօրինակը[14]։

2016 թվականին ֆիլմի չեխական տարբերակը նույնպես պետք է վերականգնվեր[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0070832/
  2. 2,0 2,1 2,2 2,3 filmportal.de — 2005.
  3. Tři oříšky pro Popelku — 2000.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 "Drei Haselnüsse für Aschenbrödel" auf Schloss MoritzburgMitteldeutscher Rundfunk.
  6. https://www.filmovamista.cz/345
  7. https://www.filmovamista.cz/345-Tri-orisky-pro-Popelku?od=8&pocet=8&raditPodle=9&smerRazeni=0
  8. www.aschenbroedel-dasmusical.de(գերմ.)
  9. Дана Главачова о фильме
  10. Вацлав Ворличек о фильме
  11. Либуше Шафранкова о фильме
  12. Выставка костюмов фильма в замке Морицбург
  13. Drei Haselnüsse für Aschenbrödel (digital remastered) — exklusiv bei Amazon.de Blu-ray
  14. «Три орешка для Золушки / Tri orisky pro Popelku (1973) BDRip». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  15. «Kříženecký, Švejk, Popelka i masožravá Adéla. Filmy známé i neznámé získají digitalizací nový život». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք ընկույզ Մոխրոտի համար» հոդվածին։