Երեք եղբայր (ֆիլմ, 1995)
Երեք եղբայր հինդի՝ त्रिमूर्ति | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | դրամա[1] |
Թվական | 1995 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Մուկուլ Անանդ |
Պրոդյուսեր | Սուբհաշ Գհաի |
Սցենարի հեղինակ | Կադեր Խան |
Դերակատարներ | Անիլ Կապուր, Ջեքի Շրոֆ, Շախրուխ Խան, Gautami Tadimalla?, Սաիդ Ջաֆրի և Հիմանի Շիվպուրի |
Օպերատոր | Աշոկ Մեհտա |
Երաժշտություն | Լաքսմիկանտ-Պյարելալ |
Տևողություն | 135 րոպե |
«Երեք եղբայր» (հինդի՝ त्रिमू्र्ति, Trimurti), հնդկական ֆիլմ, որի ռեժիսորը հանդիսանում է Մոկուլ Անանդը։ Ֆիլմը թողարկվել է 1995 թվականի դեկտեմբերի 22-ին։ Գլխավոր դերակատարներն են Անիլ Կապուրը, Ջեքի Շրոֆը և Շահրուխ Խանը։ Վարձույթի ժամանակ պատկերը այդքան էլ հաջողված չի եղել։ Համարվում է ռեժիսոր Մուկուլ Անանդի վերջին ավարտած ֆիլմը։ Վերջինս մահացել է «Dus» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սատյադևի Սինգխը ազնիվ ոստիկանության սպա էր և հանդիսանում էր Շակտինի և Անանդանի մայրը։ Այնպես է ստացվում, որ նա սպանության կեղծ մեղադրանքով հայտնվում է բանտում, որտեղ էլ ծննդաբերում է իր երրորդ տղային՝ Ռոմիին։ Իր նորածին որդուն լավ ապագա ցանկանալով, Սատյադևին նրան հանձնում է ավագ եղբայրների խնամքին։ Այնուամենայնիվ կյանքի մասին իրենց ունեցած պատկերացումներով տղաները տարբերվում էին միմյանցից։ Շակտին փորձում է իր եղբայրներին անկեղծ դաստիարակել։ Այդ նույն ժամանակ Անանդան պնդում է, որ հնարավոր չէ ապրել առանց խարդախությունների և գողությունների։ Եղբոր հետ կռվից հետո նա հեռանում է տնից։ Շատ տարիներ անց ճակատագրի բերումով եղբայրները հանդիպում են...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անիլ Կապուր՝ Անադ Սինգխ
- Ջեքի Շրոֆ՝ Շակտի Սինգխ
- Շահրուխ Խան՝ Ռոմի Սինգխ
- Սաիդ Ջաֆրի՝ Բհանուվալա, Սատյադևիի եղբայրը
- Պրիյա Տենդուլկար՝ Սատյադևի Սինգխ, Շակտիի, Անանդայի և Ռոմի մայրը
- Մոհան Ագաշե՝Կհոկխա Սինգխ
- Տիննու Անանդ՝ Հիմիանտ Սինգխ
- Խիմանի Շիվպուրի՝ Ջանկի Սինգխ
- Գաուտամի Տադիմալլա՝ Ջոտի
- Անջալի Ջախտար՝ Ռադխա Չաուդխարի
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Կատարողներ | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Very Good Very Bad» | Վինոդ Ռատխոդ Ուդիտ Նարայան | 06:23 |
2. | «Very Good Very Bad» | առանց վոկալ | 06:23 |
3. | «Sadiyan Saal» | Ուդիտ Նարայան, Ալկա Յագնիկ | 08:09 |
4. | «Mujhe Pyar Karo» | Վինոդ Ռատխոդ, Մանհար Ուդխաս, Ալկա Յագնիկ | 07:21 |
5. | «Mujhe Pyar Karo» | առանց վոկալ | 07:20 |
6. | «Mata Mata» | Վինոդ Ռատխոդ, Կավիտա Կրիշնամուրտի | 07:39 |
7. | «Bol Bol Bol» | Ուդիտ Նարայան, Սուդեշ Բհոնսլե, Իլա Արուն | 07:55 |
8. | «Ae Ri Sakhi» | Կավիտա Կրիշնամուրտի | 05:28 |
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անվանակարգ՝ Filmfare Award երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար՝ Անիլ Կապուրը[2]։
- Անվանակարգ՝ Filmfare Award ամենաբացասական դերի համար՝ Մոհան Ագաշեն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0114726/
- ↑ 2,0 2,1 Номинанты Արխիվացված 2019-01-21 Wayback Machine и лауреаты Արխիվացված 2012-07-09 archive.today(անգլ.) 41-й церемонии награждения (за работы 1995 года) на официальном сайте премии.
|