Կադեր Խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կադեր Խան
փուշթու՝ قادر خان
Kader Khan 2012.jpg
Ծնվել էհոկտեմբերի 22, 1937(1937-10-22)
ԾննդավայրՔաբուլ, Աֆղանստան
Մահացել էդեկտեմբերի 31, 2018(2018-12-31) (81 տարեկանում)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
ԿրթությունՀիլլի հյուսիսարևելյան համալսարան և Օսմանիա համալսարան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Երեխա(ներ)Sarfaraz khan?
Պարգևներ և մրցանակներԱրվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ, Filmfare Award for Best Dialogue?, Filmfare Award for Best Performance in a Comic Role? և Filmfare Award for Best Dialogue?

Կադեր Խան (ուրդու՝ قادر خان, հոկտեմբերի 22, 1937(1937-10-22), Քաբուլ, Աֆղանստան - դեկտեմբերի 31, 2018(2018-12-31), Տորոնտո, Կանադա), հնդիկ դերասան և սցենարիստ։ Որպես դերասան խաղացել է ավելի քան 300 ֆիլմում` սկսելով 1973 թվականի «Քար սրտին» ֆիլմով։ Որպես սցենարիստ 200 կինոժապավենի համար գրել է երկխոսություններ։ Տարբեր կատեգորիաներում աչքի է ընկել Filmfare Awards երեք մրցանակով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանը ծնվել և մեծացել է Կամանտիպուրում և հետագայում օգտագործել է իր փորձը սցենարներ[1], իսկ ավելի ուշ՝ պիեսներ[2] գրելու համար։

Որպես երկխոսության հեղինակ դեբյուտել է «Jawani Diwani» (1972) ֆիլմում, որը գրել է չորս ժամվա ընթացքում Ռեմեշ Բեխլիի՝ Rose Movies-ի պրոդյուսերի խնդրանքով։ Այդ աշխատանքի համար նա ստացել է 1500 ռուփի, իսկ արդեն «Khel Khel Mein» ֆիլմի երկխոսության համար 10 հազար[3]։ Հաջորդ տարում գրել է այն ժամանակվա երկու հայտնի կինոռեժիսորներ Մանմոհանա Դեսայի և Պրակաշ Մեհրի համար «Հավերժական սիրո պատմություն» (1977), «Ամար, Աքբար, Էնթոնի» (1977), «Բեռնակիրը» (1983) և «Գանգա, Ջամնա, Սարասվատի» (1988), ինչպես նաև «Ճակատագրի տիրակալը» (1978), «Որբը» (1981) և «Հարբեցողը» (1984) ֆիլմերի սցենարները: Նաև աշխատել է հարավային Հնդկաստանի պրոդյուսերական տների և այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կ. Ռագհավենդրա Ռաոն, Կ. Բապայան, Դասարի Նարայան Ռաոն, Դ. Ռամանայդուն՝ ստեղծելով սցենարներ և երկխոսություններ այնպիսի հինդի ֆիլմերի ռեմեյքերի համար, ինչպիսիք են «Himmatwala» (1983), «Դատավոր Չոուդհուրի» (1983), «Mawaali» (1983), «Tohfa» (1984), «Haisiyat» (1984), «Naya Kadam» (1984), «Singhasan» (1986): Ընդ որում, նա ոչ միայն բնօրինակ ֆիլմերը թարգմանել է հինդի լեզվով, այլև դրանցում մտցրել է նոր միջավայր, մշակույթ, համատեքստ և հյուսիսի լեզու[1]:

Որպես դերասան Խանը Ռադջեշ Կհաննայի հետ դեբյուտել է «Քար սրտին» (1973) դրամայում՝ խաղալով դատախազի օգնականի ոչ շատ մեծ դերը։ 1990-ական թվականներին Գավինդայի հետ ստեղծել է հիանալի կատակերգական զույգ «Հերոս № 1» (1997) կամ «Փեսացու Ռաջա» (1998) ֆիլմում[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի
Բնօրինակ անվանում Դեր
1971 ֆ Fajr Al Islam Պատմող
1973 ֆ Daag Prosecuting Attorney
1996 ֆ Sapoot Mr. Singhania
1996 ֆ Chhote Sarkar Jagmohan / ACP Chandra Bedi
1996 ֆ Ek Tha Raja Lalchand Dogra
1996 ֆ Bhishma Jaunpuri
1996 ֆ Aatank D'Costa
1997 ֆ Allah Meharban To Gadha Pehalwan Havaldaar Imaandar Singh
1997 ֆ Judaai Kaajal's Father
1997 ֆ Judwaa Sharma Ji
1997 ֆ Hero No. 1 Dhanraj Malhotra
1997 ֆ Banarasi Babu Mr. Chaubey
2005 ֆ Khullam Khulla Pyaar Karen Goverdhan
2005 ֆ Koi Mere Dil Mein Hai Vikram Malhotra
2006 ֆ Family Kalim Khan
2006 ֆ Jigyaasa Nand Kishore
2006 ֆ Umar Iqbal Khan
2007 ֆ Undertrial Advocate Ravi Vishnoi
2007 ֆ Old Iss Gold Jayprakash Mital
2007 ֆ Jahan Jaaeyega Hamen Paaeyega Kiran's Dad
2008 ֆ Mehbooba Advocate Sahid
2008 ֆ Deshdrohi Abdul - Fruit vendor
2013 ֆ Desh Pardesh Dada
2013 ֆ Deewana Main Deewana Basant's Dad
2014 ֆ Dil Bhi Khaali Jeb Bhi Khaali Police Officer
2014 ֆ Ungli Suneel Kumar
2015 ֆ Tevar ոստիկանական սպա
2015 ֆ Lateef Police Commissioner
2015 ֆ Hogaya Dimaagh Ka Dahi Ishwar Singh Chauhan
2016 ֆ Aman Ke Farishtey Colonel Ranjeet
2017 ֆ Masti Nahi Sasti Uncle
2019 ֆ Rangeela Raja իր դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Namrata Joshi (2019-01-01)։ «Veteran actor-writer Kader Khan passes away at 81»։ The Hindu (անգլերեն)։ Վերցված է 2019-01-21 
  2. Sunil Kant Munjal, SK Rai Kader Khan and Theatre // All the World is a Stage: The Story of How the LSS Invigorated Ludhiana's Art and Culture. — Notion Press, 2016. — P. 44-47. — 130 p.
  3. Patcy N (2019-01-01)։ «The Kader Khan interview you must read»։ Rediff.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-21