Երեք եղբայր (ֆիլմ, 1995)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Երեք եղբայր
त्रिमूर्ति
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Ժանրդրամա[1]
Թվական1995
Լեզուհինդի
ՌեժիսորMukul S. Anand?
ՊրոդյուսերSubhash Ghai?
Սցենարի հեղինակԿադեր Խան
ԴերակատարներԱնիլ Կապուր, Ջեքի Շրոֆ, Շախրուխ Խան, Gautami Tadimalla?, Սաիդ Ջաֆրի և Himani Shivpuri?
ՕպերատորAshok Mehta?
ԵրաժշտությունLaxmikant-Pyarelal?
Տևողություն135 րոպե

«Երեք եղբայր» (հինդի՝ त्रिमू्र्ति, Trimurti), հնդկական ֆիլմ, որի ռեժիսորը հանդիսանում է Մոկուլ Անանդը: Ֆիլմը թողարկվել է 1995 թվականի դեկտեմբերի 22-ին: Գլխավոր դերակատարներն են Անիլ Կապուրը, Ջեքի Շրոֆը և Շահրուխ Խանը: Վարձույթի ժամանակ պատկերը այդքան էլ հաջողված չի եղել: Համարվում է ռեժիսոր Մուկուլ Անանդի վերջին ավարտած ֆիլմը: Վերջինս մահացել է «Dus» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատյադևի Սինգխը ազնիվ ոստիկանության սպա էր և հանդիսանում էր Շակտինի և Անանդանի մայրը: Այնպես է ստացվում, որ նա սպանության կեղծ մեղադրանքով հայտնվում է բանտում, որտեղ էլ ծննդաբերում է իր երրորդ տղային՝ Ռոմիին: Իր նորածին որդուն լավ ապագա ցանկանալով, Սատյադևին նրան հանձնում է ավագ եղբայրների խնամքին: Այնուամենայնիվ կյանքի մասին իրենց ունեցած պատկերացումներով տղաները տարբերվում էին միմյանցից: Շակտին փորձում է իր եղբայրներին անկեղծ դաստիարակել: Այդ նույն ժամանակ Անանդան պնդում է, որ հնարավոր չէ ապրել առանց խարդախությունների և գողությունների: Եղբոր հետ կռվից հետո նա հեռանում է տնից: Շատ տարիներ անց ճակատագրի բերումով եղբայրները հանդիպում են...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անիլ Կապուր՝ Անադ Սինգխ
  • Ջեքի Շրոֆ՝ Շակտի Սինգխ
  • Շահրուխ Խան՝ Ռոմի Սինգխ
  • Սաիդ Ջաֆրի՝ Բհանուվալա, Սատյադևիի եղբայրը
  • Պրիյա Տենդուլկար՝ Սատյադևի Սինգխ, Շակտիի, Անանդայի և Ռոմի մայրը
  • Մոհան Ագաշե՝Կհոկխա Սինգխ
  • Տիննու Անանդ՝ Հիմիանտ Սինգխ
  • Խիմանի Շիվպուրի՝ Ջանկի Սինգխ
  • Գաուտամի Տադիմալլա՝ Ջոտի
  • Անջալի Ջախտար՝ Ռադխա Չաուդխարի

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Very Good Very Bad»  Վինոդ Ռատխոդ Ուդիտ Նարայան 06:23
2. «Very Good Very Bad»  առանց վոկալ 06:23
3. «Sadiyan Saal»  Ուդիտ Նարայան, Ալկա Յագնիկ 08:09
4. «Mujhe Pyar Karo»  Վինոդ Ռատխոդ, Մանհար Ուդխաս, Ալկա Յագնիկ 07:21
5. «Mujhe Pyar Karo»  առանց վոկալ 07:20
6. «Mata Mata»  Վինոդ Ռատխոդ, Կավիտա Կրիշնամուրտի 07:39
7. «Bol Bol Bol»  Ուդիտ Նարայան, Սուդեշ Բհոնսլե, Իլա Արուն 07:55
8. «Ae Ri Sakhi»  Կավիտա Կրիշնամուրտի 05:28

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անվանակարգ՝ Filmfare Award երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար՝ Անիլ Կապուրը[2]:
  • Անվանակարգ՝ Filmfare Award ամենաբացասական դերի համար՝ Մոհան Ագաշեն[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0114726/
  2. 2,0 2,1 Номинанты Արխիվացված է Հունվար 21, 2019 Wayback Machine-ի միջոցով: и лауреаты Archived 2012-07-09 at Archive.is(անգլ.) 41-й церемонии награждения (за работы 1995 года) на официальном сайте премии.