Jump to content

Երեք եղբայր (Ռիգա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք եղբայր
Տեսակշինությունների համալիր
Երկիր Լատվիա[1]
ՏեղագրությունՌիգա[1][2] և Կենտրոնական շրջան
ՀասցեMazā Pils iela 17; Mazā Pils iela 19; Mazā Pils iela 21[3]LV-1059
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
ԲնակիչNational Heritage Board of Latvia? և Լատվիական ճարտարապետության թանգարան
Առաջին հիշատակում1490
Հիմնադրված է15-րդ դար[2]
Ժառանգության կարգավիճակԼետոնիայի ազգային ճարտարապետական հուշարձան[3]
Քարտեզ
Քարտեզ

Երեք եղբայր (լատիշ․՝ Trīs brāļi, գերմ.՝ Drei Brüder), ճարտարապետական համալիր Ռիգայի կենտրոնում։ Գտնվում է Հին քաղաքում՝ Մազա Պիլս փողոցում։ Միջնադարյան Ռիգայի ճարտարապետությանը բնորոշ օրինակ է։

Նկարագրություն և տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տները, որոնք կազմում են ճարտարապետական համալիրը, գտնվում են Հին քաղաքի գողտրիկ մի փողոցում` նախկին Կառլի լիցեյի դիմաց։ Երեք շենքերը տեղակայված են Մազա Պիլս 17 («Ճերմակ եղբայր»), 19 («Միջնեկ եղբայր») և 21 («Կանաչ եղբայր»)։ Այս տարածքում բնակելի շենքերն այնքան խիտ են, որ մեկը մյուսի շարունակությունն է։

«Երեք եղբայրներից» ամենահին շինության` «Ճերմակ եղբոր» առջև կա ոչ մեծ հրապարակ` քարե աստիճաններով։ Թևերից մեկին կա քարե ցուցանակ` երկաթակուռ ձևավորումով, որ մատնանշում է հասցեն։ «Միջնեկ» և «Կանաչ» եղբայրները կառուցվել են «Ճերմակ» եղբորից ավելի ուշ, նրանց առաջ արդեն հրապարակ չկա։

«Երեք եղբայրների» համալիրում շինություններից յուրաքանչյուրը ցույց է տալիս միջնադարյան Լատվիայի ճարտարապետության զարգացման տարբեր փուլեր։ Ներկայումս այստեղ են գտնվում մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը, Լատվիայի ճարտրապետների միությունը, Լատվիական ճարտարապետության թանգարանը և «Լատիշական ճարտարապետություն» (անգլ.՝ Latvijas Architektūra) ամսագրի խմբագրությունը։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեք եղբայր» (անգլ.՝ Trīs brāļi) համալիրը իր անունը ստացել է Տալլինում գտնվող «Երեք քույրերի» համաբանությամբ։

Երեք եղբայրը վերակառուցվել է 1955-1957 թվականներին Պետերիս Սաուլիտիսի նախագծով, Գ. Յանսենի օգնությամբ։ Ճարտարապետական համալիրի միացյալ բակի բրանդմաուերյան պատերը բոլորաշարված են նախկին Սևագլուխների տան քարե պորտալին։ Պորտալի հատվածը Հին քաղաքի բնակելի տներից մեկինն է և թվագրված է 1554 թվականին. դա է մատնանշում նրա վրայի դարբնակուռ զինանշանը։

«Ճերմակ եղբայր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի ամենահին շինությունն է։ Կառուցվել է մոտ 1490 թվականին[4]։ Շենքի մոտ բնորոշ սանդղակներով ֆրոնտոն է` գոթական խորշերով։ Ճակատամասին նկատելի են վերածննդի ոճի որոշ տարրեր։ Մինչ օրս պահպանվել են ուշ միջնադարին բնորոշ գծեր՝ քարե նստարաններ, որոնք դրված են մուտքի երկու կողմերում։

Անդրիս Ցաունեի վերակառուցման նախագծով տան առաջին հարկի ամբողջ մակերեսը զբաղեցրել է բնակելի հատվածը։ Առաստաղին եղել են բացվածքներ, որոնք անցել են տանիքի բոլոր հարկերով։ Տունը տաքացվել է ծխահեռացման համակարգ ունեցող բաց օջախով, որտեղ եփել են նաև կերակուր։ Առանձին սենյակ է նախատեսված եղել տանտիրոջ համար, իսկ մեծ կացարաններում ապրել ու աշխատել են նրան ենթակա մարդիկ։

«Միջնեկ եղբայր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը, որն ունի հոլանդական մաներիզմին բնորոշ գծեր, կառուցվել է 1646 թվականին։ Այդ տարեթիվը մատնանշված է նրա ճակատամասին, որը վերականգնվել է Յոհան Բրոտցեի նկարի համաձայն։ Չպետք է մոռանալ, որ տներից յուրաքանչյուրն ունեցել է իր նախորդը[5]։ Վերականգնող մասնագետները հաշվում են տների երեքից հինգ սերունդ, որոնք նախորդել են ներկայիս շենքին։

Ճակատամասին մշմարվում է մակագրություն՝ Ano Soli Delo Gloria 1646:

«Կանաչ եղբայր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանաչ եղբայրը» կառուցվել է մնացած երկու շենքերից ավելի ուշ՝ 17-րդ դարի վերջին։ Նրա մասին գրավոր առաջին հիշատակությունը վերաբերում է 1718 թվականին։ Տանտերերը եղել են արհեստագործներ։ Տան առաջին երկու հարկերը զբաղեցրել են արհեստանոցները, իսկ բնակության համար կիրառվել է երրորդ հարկը։ 19-րդ դարի վերջին՝ վերակառուցումից հետո, շենքը կորցրել է իր նախնական տեսքը։ Այն հետագայում վերականգնվել է Պետերիս Սաուլիտիսի նախագծով (1955), որը շինությանը վերադարձրել է ճակատամասի` բարոկկոյի ճկուն ձևերը[6]։

Ճարտարապետական համալիրը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի բակում են նկարահանվել «Երկուսը» ֆիլմի (1965) մի շարք կադրեր[7]

:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 1993.
  3. 3,0 3,1 Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 1993.
  4. «Complex of residential buildings "Three Brothers" National Architectural Monument, XV-XX centuries. M. Pils Street 17, 19, 21». Riga municipality portal. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. «Three brothers». citariga.lv. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
  6. «"Three brothers" - Riga, Maza Pils iela 17, 19, 21». Latvian Museum of Architecture. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Двое» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

А. В. Цауне Рига под Ригой. Рига, Зинатне, 1989. ISBN 5-7966-0015-X