Լատվիական ճարտարապետության թանգարան
Լատվիական ճարտարապետության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Լատվիա |
Տեղագրություն | Ռիգա |
Վայր | Մազա Պիլս փողոց |
Հասցե | Mazā Pils iela 19 և Mazā Pils iela 19, Rīga, LV-1050[1] |
Հիմնադրվել է | 1994[1] |
Մակերես | 170 քառակուսի մետր |
Հավաքածուի չափս | 14 617[1] |
Կայք | archmuseum.lv |
Լատվիական ճարտարապետության թանգարան (լատիշ․՝ Latvijas Arhitektūras muzejs), թանգարան Ռիգայում, որն ի սկզբանե նախատեսված է եղել որպես Մշակույթի հուշարձանների պահպանության պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանում։
Տեղակայված է Երեք եղբայրներ միջնադարյան շենքերի համալիրում, որը համարվում է լատվիական մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիական ճարտարապետության թանգարանը հիմնվել է 1994 թվականի հուլիսի 28-ին, Լատվիայի մշակույթի նախարարության կողմից։ Պաշտոնական բացումը կայացել է 1995 թվականի ապրիլի 19-ին։ Թանգարանի առաջին տնօրենն եղել է հայտնի լատվիացի ճարտարապետ Յանիս Լեյնիեքսը։ Չունենալով մշտական ցուցադրություն՝ թանգարանը գործում է որպես ցուցասրահ, որտեղ անցկացվում են կանոնավոր թեմատիկ ցուցահանդեսներ, որոնք կոչված են բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը ժամանակակից ճարտարապետության մասին՝ իրականացնելով լատվիական ճարտարապետական ժառանգության հետահայաց ցուցադրություններ[2][3]։
Լատվիական ճարտարապետության թանգարանի ֆոնդերը պարունակում են ավելի քան 9000 միավոր պահպանվող ցուցանմուշ։ Դրանց թվում են ամենահայտնի և հեղինակավոր վարպետների անվամբ փաստաթղթեր և նյութեր, ինչպիսիք են` Քրիստոֆ Հաբերլանդը, Յոհան Դանիել Ֆելսկոն, Յանիս-Ֆրիդրիխ Բաումանիսը, Վիլհելմ Բոկսլաֆը, Էյժեն Լաուբեն։
Թանգարանի աշխատակիցների կողմից աշխատանքներ են իրականացվում դիպլոմավոր լատվիացի ճարտարապետների գրանցամատյանի և կենսագրական տեղեկատուի կազմման ուղղությամբ։ Բոլոր փաստաթղթերը թվայնացված են և հասանելի են ծանոթանալու և աշխատանքների իրականացման համար։ Թանգարանը համագործակցում է «Latvijas Architektūra» ամսագրի խմբագրության հետ, ցուցահանդեսներն ապահովելով անհրաժեշտ տպագրական նյութերով, պաստառներով, բրոշյուրներով և բացիկներով։
Թանգարանի բակում գտնվում են միջնադարյան ճարտարապետության հազվագյուտ հավաքածուներ, Չերնոգոլովների տան պորտալը, Հին քաղաքի բնակելի տներից մեկի պորտալի հատված լատինական արձանագրությամբ «Փառք միայն Աստծուն» և Ռիգա քաղաքի 1554 թվական երկաթակուռ զինանշանը, որը համարվում է նմանատիպ բնօրինակ հնագույն պատկերներից մեկը։
Թանգարանային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրված ցանկ՝
- 1995 - Պավիլս Դրեյմանիս։ Կառավարիչ և ճարտարապետ։
- 1996 - Լատվիական ֆունկցիոնալիզմի 1872-1992 թվականների ութ ճարտարապետներ։
- 1997 - Ռիգայի ծովային ուղևորատար նավահանգիստ և այլ նախագծեր։
- 1998 - Նորվեգական ծառ։
- 1999 - Լայմոնիս Էրիկս Տիկմանիս։ Ճարտարապետություն։
- 2000 - Էյժենս Լաուբե։ Ազգային ռոմանտիզմ 1901-1912։
- 2001 - Ճարտարապետություն։ Երեխաներ։ Նույնականացում։
- 2002 - Սենտիմենտալ հիշողություն։
- 2003 - Ռակուրսներ։
- 2004 - Լիեպայայի համերգային դահլիճ։ Միջազգային նախագծերի մրցույթ։
- 2005 - ՅՈՒՆԵՍԿՕ։ Հունգարիայի համաշխարհային մշակութային ժառանգություն։
- 2006 - Ուսանողական աշխատանքների ցուցահանդես։
- 2007 - Ռայմոնդս Սլայդինիշ։ Ճարտարապետական պատկերազարդ։
- 2008 - Էստոնական դեսպանատուն։ 1938 և 2008 թվականների մրցույթային նախագծեր։
- 2009 - Հոբելյանական Ցուցահանդես Ռիգա-700։ Մաքս Շերվինսկի։
- 2010 - Գեղեցկություն և ֆունկցիոնալություն։ Ճարտարապետ Ֆյոդոր Շեխտել։