Հայրենական մեծ պատերազմում եղել է գնդացրային հաշվարկի հրամանատար։ 1943 թվականի սեպտեմբերին մասնակցել է Դնեպրի գետանցմանը։ Գետի աջ ափին՝ Վյալե և Գալկի գյուղակների շրջակայքում Դանիելյանցն անձամբ ոչնչացրել է հակառակորդի գնդացրային երկու կրակակետ, 28 զինվոր ու սպա։ Այդ մարտում էլ Երեմ Դանիելյանցն ընկել է հերոսի մահով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 283)։