Եվա Ակե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Ակե
Ծնվել էսեպտեմբերի 4, 1855(1855-09-04)[1][2][3]
ԾննդավայրNykarleby landskommun, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էմարտի 23, 1929(1929-03-23)[1] (73 տարեկան)
Մահվան վայրVaxholms church parish, Vaxholm Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Ֆինլանդիա և  Շվեդիա
Մասնագիտություննկարչուհի
ՀայրՍակարիաս Տոպելիուս
ԱմուսինJ.A.G. Acke?
 Eva Acke Վիքիպահեստում

Եվա Ակե (շվեդ.՝ Eva Acke, ծննդյամբ՝ շվեդ.՝ Eva Maria Topelius, սեպտեմբերի 4, 1855(1855-09-04)[1][2][3], Nykarleby landskommun, Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[2] - մարտի 23, 1929(1929-03-23)[1], Vaxholms church parish, Vaxholm Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), ֆիննական ծագումով շվեդ նկարչուհի, մասնագիտացել է ջրաներկ աշխատանքներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Ակեն ծնվել է 1855 թվականի սեպտեմբերի 4-ին ֆիննական Ուուսիկաարլեպյու (Նյուկարլեբյու) շվեդախոս համայնքում։ Նրա հայրը՝ Սակարիաս Տոպելիուսը, եղել է գրող, լրագրող և պատմաբան, ազատական բնավորության տեր մարդ։

Դեռևս մանկական տարիներից Եվան ծանոթացել է բազմաթիվ առաջատար մշակութային գործիչների հետ։ Նա սկզբում սովորել է տանը, այնուհետև հաճախել է Հելսինկիի աղջիկների դպրոց։ Արվեստի առաջին դասերը ստացել է 1871 թվականին Ստոկհոլմում։ Ուսումը շարունակել է Finnish Art Association (այժմ՝ Հելսինկիի գեղարվեստի ակադեմիա) նկարչության դպրոցում։ Հետագայում նա մասնավոր հիմունքներով սովորեց Կոպենհագենում Կարլ Մյոլլերի և Սանկտ Պետերբուրգում Լուիջի Պրեմացիի մոտ։ 1884 թվականին նա ուղեկցում էր հորը Իտալիայում շրջագայությունների ժամանակ, որտեղ էլ նկարում էր ջրաներկ բնանկարներ։

Մի քանի տարի ամառը Եվա Ակեն անցկացրեց Ալանդյան կղզիներում՝ մասնակցելով ֆինն-շվեդական Önningebykolonin գեղարվեստական գաղութի կյանքին։ Նա ուներ բազմաթիվ ընկերներ, այդ թվում՝ նկարիչներ Յոհան Ակեն և Աննա Վենբերգը։ Յոհանի հետ միասին Եվա Ակեն եկավ հոր տուն և խնդրեց նրան հավանություն տալ իրենց ամուսնությանը։ Նրանք ամուսնացան 1891 թվականին և տեղափոխվեցին Ուպսալա, որտեղ Յոհանը Ուպսալայի տաճարում կատարում էր արվեստի ստեղծագործությունների վերականգնման աշխատանքներ։ Որոշ ժամանակ նրանք շարունակում էին այցելել Önningebykolonin գեղարվեստական գաղութ, բայց նրանց այցելությունները աստիճանաբար նվազեցին։ Հետագա տարիները ամուսիններն անցկացրին Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Երբ նրա հայրը մահացավ, նրանք մնացին ապրելու և աշխատելու Շվեդիայում։

Եվա և Յոհան Ակեներ, 1890-ական թթ.
«Յասաման», Եվա Ակե

1901 թվականին Յոհանը և Եվան բնակություն հաստատեցին շվեդական Վակսհոլմ քաղաքում Akleja վարձակալած վիլայում։ Ընտանիքը սեփական երեխաներ չուներ և Իտալիա ուղևորության ժամանակ նրանք հանդիպեցին իտալացի տղային՝ Ֆաուստո Պադովինիին, որին որդեգրեցին 1903 թվականին։ Ֆաուստոն վերցրեց Ակե ազգանունը, զբաղվում էր մարմնամարզությամբ և 1920 թվականին Անտվերպենում կայացած Ամառային Օլիմպիական խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն։ 1914 թվականին Յոհանը և Եվան կառուցեցին սեփական Torsvi ամառային վիլլան, Ստոկհոլմի Nynäshamn արվարձանում։

Նկարիչներն աշխատում էին միասին՝ նախապատվությունը տալով Յոհանին։ 1924 թվականին սրտի հիվանդությունից նրա մահանալուց հետո Եվան շարունակեց նկարել և ցուցադրվել ինչպես Շվեդիայում, այնպես էլ Ֆինլանդիայում։

Եվան մահացել է 1929 թվականի մարտի 23-ին Nynäshamn-ի սեփական տանը։ Թաղված է Ստոկհոլմում, Նորրա բեգրավնինգսպլատսեն (Հյուսիսային գերեզմանոց) գերեզմանատանը[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Շվեդիայի մահվան գիրքը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Register of the Artists' Association of Finland (фин.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. Acke, EVA MARIA

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Ակե» հոդվածին։