Աննա Վենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Վենբերգ
Ծնվել էապրիլի 24, 1865(1865-04-24)[1]
ԾննդավայրԻստադ, Malmöhus County, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն
Վախճանվել էհոկտեմբերի 13, 1936(1936-10-13)[2][1] (71 տարեկանում)
Մահվան վայրՀելսինգբորգ, Malmöhus County, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[3]
Մասնագիտություննկարչուհի և նկարիչ
ՈւսուցիչԷդվարդ Պերսեուս և Bengt Nordenberg?
ՀայրQ6235750?
Anna Wengberg Վիքիպահեստում

Աննա Վենբերգ (Վենգբերգ) (շվեդ.՝ Anna Wengberg, լրիվ անունը՝ Աննա Էմիլիա Վենգբերգ, ապրիլի 24, 1865(1865-04-24)[1], Իստադ, Malmöhus County, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն - հոկտեմբերի 13, 1936(1936-10-13)[2][1], Հելսինգբորգ, Malmöhus County, Շվեդիա), շվեդ նկարչուհի[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Önninge Village

Ծնվել է 1865 թվականի ապրիլի 24-ին Իստադում Պիեռ Ավգուստ Վենբերգի և նրա կնոջ Emilia Sophia Carlheim-Gyllenskiöld-ի ընտանիքում: Աննան իր գեղարվեստական կրթությունը սկսել է Իստադում, 1884 թվականին սովորել է Ստոկհոլմում Էդվարդ Պերսեուսի մոտ, նրա խորհրդով ուսումը մի քանի տարի շարունակել է Դյուսելդորֆում՝ Բենգտա Նորդենբերգի մոտ: Որոշ ժամանակ Վենբերգը սովորել է Փարիզում: Սակայն Նորդենբերգի ստուդիայից և Դյուսելդորֆում տեսած նկարից ստացած տպավորությունները որոշիչ դարձան նրա հետագա գեղարվեստական ստեղծագործություններում: Որպես պրոֆեսիոնալ նկարիչ՝ նա իր առաջին աշխատանքները ներկայացրեց 1903 թվականին, առավել շատ հայտնի դառնալով իր վառ գունային ներկապնակով դիմանկարներով:

Աննա Վինբերգը 1888 թվականին ծանոթանում է ֆին նկարիչ Վիկտոր Վեստերհոլմի հետ և նրա միջոցով դառնում է ֆին-շվեդական Önningebykolonin նկարիչների գաղութի անդամ, որը գործել է Ալանդյան կղզիներում 1886-1914 թվականներին: Այստեղ նա հանդիպեց և ծանոթացավ Եվա Ակեի և նրա ապագա ամուսնու` Յոհանի հետ, նկարեց նրա դիմանկարը և դարձավ նրանց լավագույն ընկերը: Վինբերգը հաճախ էր այցելում Ֆինլանդիա և գտնվում ֆիննական կերպարվեստի ազդեցության ներքո: 1894 թվականին նա որպես մշտական բնակության վայր ընտրում է Հելսինգբորգ քաղաքը, բայց հաճախ էր վերադառնում Önningeby, մինչև գաղութը դադարեց գոյություն ունենալ:

Kyrkogatan կտավը, որտեղ պակերված են Եվա և Յոհան Ակեները

Աննա Վինբերգը սկսեց ցուցադրվել 1903 թվականից Հելսինգբորգում շվեդական արվեստի ստեղծագործությունների հավաքածուում: Նրա անհատական ցուցահանդեսը կայացավ 1928 թվականին Տուրկուի գեղարվեստի թանգարանում:

Աննա Վինբերգի աշխատանքները գտնվում են Շվեդիայի (մասնավորապես Շվեդիայի ազգային թանգարանում) և Ֆինլանդիայի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1936 թվականի հոկտեմբերի 13-ին, Հելսինգբորգում:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու հիշատակին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվեց Հելսինգբորգի քաղաքային թանգարանում 1937 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]