Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը
მე, ბებია, ილიკო და ილარიონი
ՀեղինակՆոդար Դումբաձե
Տեսակգրավոր աշխատություն
ԹեմաՀումանիզմ
Բնօրինակ լեզուվրացերեն
Երկիր Վրացական ԽՍՀ
Հրատարակման տարեթիվ1960
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը (այլ կիրառումներ)

«Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (վրաց.՝ მე, ბებია, ილიკო და ილარიონი), Նոդար Դումբաձեի վեպը՝ տպագրված 1960 թվականին վրացերենով։

1964 թվականին Թբիլիսիի «Լիտերատուրա դա խելովնեբա» հրատարակչությունում հրատարակվել է ռուսերեն թարգմանությունը՝ արված Զուրաբ Ախվլեդիանիի կողմից, որից հետո վեպը ոչ միայն Վրաստանում է մեծ ճանաչում ստացել, այլև ողջ ԽՍՀՄ-ում։ 1966 թվականին Դումբաձեն ստացել է Լենինյան կոմերիտմիության մրցանակը «Ես տեսնում եմ արևը» և «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» ստեղծագործությունների համար[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է Զուրիկոյի՝ վրացական գյուղի մի տղայի կյանքի մասին։ Գործողությունները տեղի են ունենում նախապատերազմական Վրաստանում, որտեղ Զուրիկոն սովորում է դպրոցում, առաջին անգամ սիրահարվում է, ապա պատերազմ է ճանապարհում համագյուղացիներին և Հաղթանակի է հանդիպում։ Զուրիկոն ավարտում է դպրոցը և մեկնում սովորելու Թբիլիսի, սակայն ուսումն ավարտելուց հետո կրկին վերադառնում է իր գյուղը՝ առաջին սիրո և ընկերների մոտ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զուրիկո
  • Օլգա տատիկ
  • Իլիկո
  • Իլարիոն
  • Մերի
  • Ցիրա
  • Կուկուրի
  • Անտիպ

Վերամշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին վեպի հիման վրա ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն նկարահանում է «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» ֆիլմը «Վրացֆիլմ» կինոստուդիայում[2]։

Վեպի հիման վրա ներկայացումներ են բեմադրվել, մասնավորապես՝ Մոսսովետի անվան թատրոնում[3], որտեղ Իլիկոյի դերը խաղացել է Սերգեյ Յուրսկին[4] և Ալեքսանդր Լենկովը, իսկ տատիկի դերը՝ Օլգա Օստրոումովան[3]։ Ստեղծագործության հիման վրա ներկայացում է բեմադրվել նաև Մոսկովյան ՏՅՈՒԶ-ում, որտեղ տատիկի դերը կատարում էր Լիա Ախեջակովան (1973 թվականին)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лауреаты премий Ленинского комсомола Արխիվացված 2016-04-09 Wayback Machine «Огонёк» 22 мая 1966, стр 26
  2. Мировая история. Хроника человечества. XX век. (Школьная энциклопедия) Книга 2. Стр. 68 — Олма-Пресс, 2004 г.
  3. 3,0 3,1 Մոսսովետի անվան թատրոն. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը
  4. «Сергей Юрский отмечает свой 80-летний юбилей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. Лия Ахеджакова – стойкий оловянный солдатик — Театрал