Եկատերինայի փողոց (Յալթա)
Եկատերինայի փողոց | |
---|---|
Եկատերինայի փողոցը 20-րդ դարի սկզբի բացիկին | |
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Նախկին անվանում | Գիմնազիչեսկայա փողոց |
Եկատերինայի փողոց (ռուս.՝ Улица Екатерининская), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ի պատիվ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս կարճ, մոտավորապես երեք հարյուր մետր երկարությամբ փողոցը կապում է Լենինի անվան առափնյա և Չեխովի փողոցները։ Այն ստեղծվել է 19-րդ դարի 80-ական թվականներին։ Փողոցում կառուցված առաջին տներից մեկն այն շենքն է, որտեղ այժմ տեղակայված է Պետական ֆիլհարմոնիայի Ղրիմի հարավային ափի վարչությունը։ Այս փողոցի թիվ 5 տանն ապրել է օպերային դերասան Ուսատովը, հետագայում` Ֆեոդոր Շալյապինի երգի առաջին և միակ ուսուցիչը[2]։
Սկզբնապես փողոցը կոչվել է Եկատերինայի (կայսրուհի Եկատերինա II-ի պատվին), և քաղաքային դուման, ցանկանալով հավերժացնել թագուհու հիշատակը, Ղրիմի Ռուսաստանին միանալու 100-ամյակի կապակցությամբ (1883 թվականին), քննարկում էր փողոցի սկզբնամասում նրա մարմարե կիսանդրին կառուցելու հարցը։ Սակայն կիսանդրին այդպես էլ չտեղադրվեց[3]։
Խորհրդային տարիներին (1922 թվականից) փողոցը կոչվել է հեղափոխական իրադարձությունների մասնակից, ՌԽՖՍՀ կրթության կոմիսարի տեղակալ Լիտկենսի անունով, որը «Օրեանդա» առողջարանում հանգստի ժամանակ զոհվել էր լեռներում[2][3]։
Եկատերինայի փողոցը 19-րդ դարի 80-90-ական թվականների Յալթայի կառուցապատման օրինակ է։ Այսօր էլ այնտեղ տիրում է հարմարավետ համաչափություն, որը ստեղծել են ճարտարապետներ Ն. Գ. Կրասնովը, Գ. Ֆ. Շրեյբերը, Պ. Կ. Տերեբենևը, Ն. Գ. Տարասովը և այլ վարպետներ[3]։
Նշանակալի շենքեր և շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եկատերինայի փողոց, տուն 3` կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տունը
- Եկատերինայի փողոց, տուն 8` ուկրաինացի բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկայի թանգարանը, որի առջև տեղադրված է նրա հուշարձանը
- Եկատերինայի փողոց, տուն 13` Անտոն Չեխովի անվան քաղաքային թատրոն, որը կառուցվել է 1896 թվականին[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ 2,0 2,1 2,2 «Екатерининская, улица».
- ↑ 3,0 3,1 3,2 «Екатерининская улица. Ялта. Архитектурно-исторический очерк». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.