Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (այլ կիրառումներ)
Լեսյա Ուկրաինկայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմոնումենտալ հուշարձան
Ստեղծում1972
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Լեսյա Ուկրաինկայի հուշարձան (ռուս.՝ Памятник Лесе Украинке, ուկրաիներեն՝ Пам'ятник Лесі Українці), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ Լեսյա Ուկրաինկային (1871-1913)։ Հուշարձանը տեղադրվել է 1972 թվականին Եկատերինայի փողոցում, Լեսյա Ուկրաինկայի հիշատակային թանգարանի մոտ։ Հեղինակներն են քանդակագործ Գալինա Նիկիֆորովնա Կալչենկոն և ճարտարապետ Անատոլի Ֆեոդորովիչ Իգնաշչենկոն։ Ռուսաստանի ժողովուրդների մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1] (գրանցման համար` 911710906400005)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծուհի Լեսյա Ուկրաինկան ասես նստած է ծովի ափին։ Որպես պատվանդան են ծառայում Ղրիմի Այու Դաղ լեռան մոտից հայտնաբերված, ծովի կողմից մշակված դիաբազային բեկորները։ Հուշարձանը տեղադրված է սրնգենու մշտադալար թփերի ֆոնին։ Թփերի հետևում երևում է այն տունը, որտեղ 1897 թվականին ապրել է բանաստեղծուհին։ Այժմ այնտեղ թանգարան է[2]։ Պատվանդանին բրոնզե վերադիր տախտակին արված է հետևյալ մակագրությունը.

Լեսյա Ուկրաինկա

 

Առկա է նաև հեղինակի ստորագրությունը.

Գ. Կալչենկո, 1971 թվական

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոթողային քանդակը ստեղծվել է 1971 թվականին Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՈՒԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան Պետական մրցանակի դափնեկիր, Ա. Ա. Օստրովսկու անվան հանրապետական մրցանակի դափնեկիր քանդակագործ Գալինա Կալչենկոյի կողմից` ճարտարապետ Անատոլի Իգնաշչենկոյի հետ համատեղ։ Հուշարձանը բացվել է 1972 թվականի օգոստոսի 16-ին` ուկրաինացի բանաստեղծուհու հարյուրամյակի տարում։ Քանդակագործական հորինվածքը հեղինակների նվերն է Յալթա քաղաքի բնակիչներին[3][4][5]։ Քանդակը տեղադրվել է Լիտկենսի փողոց (այժմ` Եկատերինայի փողոց), 8 հասցեով, որտեղ 1897 սեպտեմբերից դեկտեմբեր սենյակ է վարձակալել բանաստեղծուհին[2]։ 

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Постановление СМ Республики Крым № 627 от 20.12.2016». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  2. 2,0 2,1 «Памятник Лесе Украинке».
  3. Зингер, Веймарн, 1984, էջ 245
  4. Шейко, 2016, էջ 166
  5. Народний художник Української РСР Галина Никифорiвна Кальченко. Скульптура: каталог, 1976

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Искусство народов СССР 1960-1977 годов // История искусства народов СССР в 9 томах / Под ред. Б. В. Веймарна, Л. С. Зингера. — кн. 2. — М.: Изобразительное искусство, 1984. — Т. 9. — С. 245. — 407 с. — 15 000 экз.
  • Народний художник Української РСР Галина Никифорiвна Кальченко. Скульптура: каталог / Министерство культури Української РСР, Спiлка художникiв Української РСР /авт. вступ. ст.: Л. И. Попова ; сост.: Р. Л. Вартыванова и Л. Х. Бриллиантова.. — Киев: Мистецтво, 1976. — 110 с.
  • Шейко Н. И Крым. Путешествие за здоровьем: Исторический путеводитель. — М.: Вече, 2016. — С. 166. — 255 с. — 2000 экз. — ISBN 978-5-4444-4949-3
  • Воронцова С. В., Воронцов Е. А. — Ялта. —- Симферополь, «Таврия», 1987—205 c.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]