Jump to content

Ելիզավետա Մուկասեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետա Մուկասեյ
Ծնվել էմարտի 16 (29), 1912
ԾննդավայրՈւֆա, Ufa Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 19, 2009(2009-09-19)[1] (97 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ
Մասնագիտությունհետախույզ
ԱմուսինMikhail Mukasei?
Պարգևներ և
մրցանակներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան և «Մարտական ծառայությունների» մեդալ
ԵրեխաներԱնատոլի Մուկասեյ

Ելիզավետա Մուկասեյ (ռուս.՝ Елизаве́та Ива́новна Мукасе́й, օրիորդական ազգանունը՝ Եմելյանովա (ռուս.՝ Емельянова), մարտի 16 (29), 1912, Ուֆա, Ufa Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 2009(2009-09-19)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հետախույզ, գաղտնի գործակալ (ծածկանունը՝ Էլզա)։ Ամուսնու՝ Միխայիլ Մուկասեյի հետ, որը նույնպես խորհրդային գաղտնի գործակալ էր (ծածկանունը՝ Զեֆիր), 1940 թվականից մինչև 1970-ական թվականները գաղտնի մի շարք գործողությունների է մասնակցել Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Մուկասեյը ծնվել է 1912 թվականի մարտի 29-ին, Ուֆա քաղաքում։ 1917 թվականի վերջերին սովից փրկվելու համար ընտանիքով տեղափոխվել են Տաշքենդ։ 1929 թվականին Ելիզավետան, ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո որոշ ժամանակ բանվոր է աշխատել ֆաբրիկայում, այնուհետև նշանակվել է աշխատավորական երիտասարդության դպրոցի տնօրեն։

1939 թվականից մինչև 1943 թվականը ամուսնու՝ հետախույզ, գաղտնի գործակալ Միխայիլ Մուկասեյի հետ ծառայողական գործուղման մեջ է գտնվել ԱՄՆԼոս Անջելես քաղաքում։

1943 թվականից մինչև 1949 թվականը եղել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի՝ МХАТ-ի գեղարվեստական խորհրդի քարտուղարը։

Հատուկ պատրաստություն անցնելուց հետո[2] 1955 թվականից մինչև 1977 թվականը «Էլզա» ծածկանունով աշխատել է արտասահմանում, ամուսնու հետ, ապահովել նրա երկկողմանի կապը «Կենտրոնի» հետ։ Ամուսիններով ճամփորդել են եվրոպական երկրներով, հետախուզական տվյալներ հավաքել ու փոխանցել Կենտրոնին՝ արժանանալով վերջինիս բարձր գնահատականին։

ԽՍՀՄ վերադառնալուց հետո Ելիզավետա Իվանովնան կատարել է երիտասարդ հետախույզներ հավաքագրելու աշխատանք, հետախուզական դպրոցների համար հեղինակել դասագրքեր և ուսումնական օժանդակ ձեռնարկներ։ Ամուսնու հետ համագործակցելով՝ գրել է նաև «Զեֆիր և Էլզա» գիրքը՝ արտասահմանում իրենց անցկացրած երեսուն տարիների մասին։

Ելիզավետա Մուկասեյը մահացել է 2009 թվականի սեպտեմբերի 19-ին՝ 97 տարեկան հասակում։ Ամուսինը մահացել էր 2008 թվականի օգոստոսի 19-ին՝ 101 տարեկան հասակում[3][4]։

Ե. Ի. Մուկասեյը պետանվտանգության պատվավոր աշխատակից էր։ Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, այդ թվում՝ «Մարտական վաստակի համար» («За боевые заслуги») մեդալով։ Արժանացել է նաև Յուրի Անդրոպովի անվան մրցանակի՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման գործում ներդրած ակնառու ավանդի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.express.co.uk/expressyourself/134470/Sultry-spy-who-fooled-Hollywood
  2. Изучение немецкого и польских языков, изучения радиодела, отработка работы на рации на слух азбукой Морзе и пр.
  3. Elizaveta Mukasei, Soviet Spy, Is Dead at 97
  4. «Iconic Soviet spy dies at 97». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мукасей М. И., Мукасей Е. И. Зефир и Эльза. Разведчики-нелегалы. — Закон и порядок, 2004. — (Великая Россия. Имена). — ISBN 5-98465-005-3

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]