Ելաբուգայի պետական արգելոց-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելաբուգայի պետական արգելոց-թանգարան
Տեսակթանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԹաթարստան
ՎայրԵլաբուգա
Հիմնադրվել է1989
Կայքelabuga.com
Քարտեզ
Քարտեզ

Ելաբուգայի պետական պատմաճարտարապետական և գեղարվեստական արգելոց-թանգարան (ռուս.՝ Елабужский государственный историко–архитектурный и художественный музей-заповедник), թանգարանային համալիր Թաթարստանի Ելաբուգա քաղաքում, որը միավորում է մի քանի հուշահամալիրներ (Իվան Շիշկինի տուն-թանգարան, Նադեժդա Դուրովայի թանգարան-դաստակերտ, Վլադիմիր Բեխտերևի բժշկության շրջանային թանգարան, Մարինա Ցվետաևայի հուշահամալիր), ինչպես նաև գավառագիտական համալիրը (քաղաքի պատմության թանգարան, ինտերակտիվ արվեստանոցներ, «Տրակտիր» թանգարան-թատրոն) և Իվան Շիշկինի գեղարվեստի պատկերասրահը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելաբուգայի պետական արգելոց-թանգարանը ստեղծվել է ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 30-ի №269 որոշմամբ[1]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի փետրվարի 25-ի № 176 որոշմամբ արգելոց-թանգարանը ներառվել է դաշնային նշանակության (համառուսական) պատմամշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Արգելոց-թանգարանի հիմնադիրը Թաթարստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կանոնադրության թանգարան-արգելոցի հիմնական գործունեությունն է`

  1. Թանգարանային իրերի և թանգարանային հավաքածուների հայտնաբերում, հավաքագրում, պահպանում, ուսումնասիրում, օգտագործում և հրատարակում։
  2. Պատմաճարտարապետական համալիրի, պատմական միջավայրի և հարակից լանդշաֆտների ամբողջականության ապահովում
  3. Մոնիտորինգի իրականացում պատմության և մշակույթի հուշարձանների վերաբերյալ
  4. Թաթարստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և նրա սահմաններից դուրս զբոսաշրջային շուկայում Ելաբուգայի պատմա-մշակութային ժառանգության և բնական ժառանգության խթանում և տարածում
  5. Գեղարվեստական, դեկորատիվ-կիրառական արվեստի, ժողովրդական արհեստների զարգացման և քարոզչություն

Արգելոց-թանգարանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելաբուգայի պետական արգելոց-թանգարանը գտնվում է 491,5 հեկտար տարածք զբաղեցնող անվտանգության գոտում, միավորում է 195 մշակութային ժառանգության օբյեկտներ, որոնցից 6-ը դաշնային օբյեկտներ են, 106-ը` հանրապետական, 83-ը՝ տեղական նշանակության։ ԵՊԱԹ կառուցվածքը ներառում է 25 բաժանմունք, որոնցից 15-ը թանգարանային համալիրներ են՝

  • Ելաբուգա քաղաքի պատմության թանգարան
  • Ինտերակտիվ արվեստանոցներ
  • «Տրակտիր» թանգարան-թատրոն
  • Ցուցասրահ
  • Արվեստի սրահ Art Cafe-ի հետ
  • Իվան Շիշկինի տուն-թանգարան
  • Իվան Շիշկինի անվան պատկերասրահ
  • Նադեժդա Դուրովայի թանգարան-դաստակերտ
  • Մարինա Ցվետաևայի գրական թանգարան
  • Մարինա Ցվետաևայի հուշահամլիր
  • Լվացքատուն
  • Արծաթե դար գրադարան
  • Վլադիմիր Բեխտերևի բժշկության շրջանային թանգարան
  • «Елабужское городище» պատմա-հնագիտական թանգարանային համալիր
  • «Ананьинский могильник» պատմա-հնագիտական թանգարանային համալիր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Паспорт Елабужского государственного музея–заповедника». ЕГМЗ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելաբուգայի պետական արգելոց-թանգարան» հոդվածին։