Ելաբուգայի պետական արգելոց-թանգարան
Ելաբուգայի պետական արգելոց-թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Թաթարստանի Հանրապետություն |
| Վայր | Ելաբուգա |
| Հիմնադրվել է | 1989 |
| Կայք | elabuga.com |
![]() | |
![]() | |
Ելաբուգայի պետական պատմաճարտարապետական և գեղարվեստական արգելոց-թանգարան (ռուս.՝ Елабужский государственный историко–архитектурный и художественный музей-заповедник), թանգարանային համալիր Թաթարստանի Ելաբուգա քաղաքում, որը միավորում է մի քանի հուշահամալիրներ (Իվան Շիշկինի տուն-թանգարան, Նադեժդա Դուրովայի թանգարան-դաստակերտ, Վլադիմիր Բեխտերևի բժշկության շրջանային թանգարան, Մարինա Ցվետաևայի հուշահամալիր), ինչպես նաև գավառագիտական համալիրը (քաղաքի պատմության թանգարան, ինտերակտիվ արվեստանոցներ, «Տրակտիր» թանգարան-թատրոն) և Իվան Շիշկինի գեղարվեստի պատկերասրահը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելաբուգայի պետական արգելոց-թանգարանը ստեղծվել է ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 30-ի №269 որոշմամբ[2]։ Ռուսաստանի Դաշնության նախագահի 1995 թվականի փետրվարի 25-ի № 176 որոշմամբ արգելոց-թանգարանը ներառվել է դաշնային նշանակության (համառուսական) պատմամշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Արգելոց-թանգարանի հիմնադիրը Թաթարստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ կանոնադրության թանգարան-արգելոցի հիմնական գործունեությունն է`
- Թանգարանային իրերի և թանգարանային հավաքածուների հայտնաբերում, հավաքագրում, պահպանում, ուսումնասիրում, օգտագործում և հրատարակում։
- Պատմաճարտարապետական համալիրի, պատմական միջավայրի և հարակից լանդշաֆտների ամբողջականության ապահովում
- Մոնիտորինգի իրականացում պատմության և մշակույթի հուշարձանների վերաբերյալ
- Թաթարստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և նրա սահմաններից դուրս զբոսաշրջային շուկայում Ելաբուգայի պատմա-մշակութային ժառանգության և բնական ժառանգության խթանում և տարածում
- Գեղարվեստական, դեկորատիվ-կիրառական արվեստի, ժողովրդական արհեստների զարգացման և քարոզչություն
Արգելոց-թանգարանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելաբուգայի պետական արգելոց-թանգարանը գտնվում է 491,5 հեկտար տարածք զբաղեցնող անվտանգության գոտում, միավորում է 195 մշակութային ժառանգության օբյեկտներ, որոնցից 6-ը դաշնային օբյեկտներ են, 106-ը` հանրապետական, 83-ը՝ տեղական նշանակության։ ԵՊԱԹ կառուցվածքը ներառում է 25 բաժանմունք, որոնցից 15-ը թանգարանային համալիրներ են՝
- Ելաբուգա քաղաքի պատմության թանգարան
- Ինտերակտիվ արվեստանոցներ
- «Տրակտիր» թանգարան-թատրոն
- Ցուցասրահ
- Արվեստի սրահ Art Cafe-ի հետ
- Իվան Շիշկինի տուն-թանգարան
- Իվան Շիշկինի անվան պատկերասրահ
- Նադեժդա Դուրովայի թանգարան-դաստակերտ
- Մարինա Ցվետաևայի գրական թանգարան
- Մարինա Ցվետաևայի հուշահամլիր
- Լվացքատուն
- Արծաթե դար գրադարան
- Վլադիմիր Բեխտերևի բժշկության շրջանային թանգարան
- «Елабужское городище» պատմա-հնագիտական թանգարանային համալիր
- «Ананьинский могильник» պատմա-հնագիտական թանգարանային համալիր
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ավերավայր
-
Ավերավայրի ցուցանակները երեք լեզվով
-
Իբրահիմ Առաջինի հուշարձանը
-
Բեռնանավեր
-
Սանդուղք
-
Վտանգավոր նստարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=1600000303
- ↑ 2,0 2,1 «Паспорт Елабужского государственного музея–заповедника». ЕГМЗ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Елабужский государственный музей–заповедник». ЕГМЗ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
- Сюжет об открытии музея Портомойни
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելաբուգայի պետական արգելոց-թանգարան» հոդվածին։ |

