Դրոյսիգ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դրոյսիգ | |||
գերմ.՝ Droyßig | |||
| |||
Շուկայական հրապարակ Դրոյսիգում | |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Սաքսոնիա-Անհալթ | ||
Շրջան | Բուրգենլանդ | ||
Համայնքների ասոցիացիա | Դրոյսիգեր-Ցայտեր Ֆորստ | ||
Քաշաքապետ | Էվելին Բիլունգ | ||
Առաջին հիշատակում | 1170 | ||
Մակերես | 20,32 կմ² | ||
ԲԾՄ | 234 մետր | ||
Բնակչություն | ▼1910 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Խտություն | 98 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 034425 | ||
Փոստային դասիչ | 06722 | ||
Ավտոմոբիլային կոդ | BLK | ||
Պաշտոնական կայք | vgem-dzf.de/de/droyssig.html(գերմ.) | ||
| |||
Դրոյսիգ, համայնք է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում։
Բուրգենլանդ շրջանի մասն է։ Կազմված է Դրոյսիգ, Ռոմսդորֆ, Ստոլցեհայն և Վայսենբորն բնակավայրերից[2]։
Պատկանում է Դրոյսիգեր-Ցայտեր Ֆորստ համայնքների միավորմանը։ Բնակչությունը 2049 մարդ է (2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ)[3]։ Տարածք 13,55 կմ²։ Պաշտոնական կոդը`152 56 023։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոյսիգը գտնվում է Ցայց քաղաքից մոտ 8 կմ արեւմուտք և համար 9 դաշնային ավտոմայրուղուց աևելք, Ցայցի ամենահեռավոր գտնվող վայրում, Լայպցիգի հովտի սկզբնամասում։ Շրջանային համար 2224 ճանապարհը միացնում է Դրոյիգը գյուղատնտեսական տարածքներիի հետ։ Վայսե Էլստրի դաշտավայրում անցնում է Լայպցիգ-Գերա երկաթուղին, ամենա մոտիկ կանգառն է Վետերցոյբե համայնքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոյսիգը առաջին անգամ հիշատակվում է 1170 թվականին մայիսի 20-ի փաստաթղթում[4]։ 1214 թվականին Ալբրեխտ ֆոն Տուրտը ստեղծեց Սուրբ Գերեզմանի միաբանության (այլ ոչ թե սխալ կարծիքով Տաճարականների միաբանության[5]) մասնաճյուղ, որը 1190 թվականին ստացել է Դրոյսիգ անվանումը։ Միաբանության մասնաճյուղի հրամանատարությունը գտնվում եր Ուտենբախում։ Մոտ 1489 թվականին Տաճարականների արգելքից հետո, վայրը դառնում է Հիվանդախնամների միաբանության սեփականություն։ Օրլամյունդեիի դքսերը տեղադրվել են Դրոյսիգ 1344 թվականից, մինչև 1413 թվականին նրանց անհետացումը։ Դրոյսիգը պատկանել է Բյունաու լորդերին 1413-1578 թվականներին. ինչպես ֆեոդ, որից հետո անցել է ֆոն Հոյմերի տոհմին։ 1622 թվականին Քրիստիան Յուլիոս ֆոն Հոյմը վերակառուցեց ամրոցը։ Դրոյսիգը պատկանել է ֆոն Հոյմերին մինչև նրանց անհետացումը 1769 թվականին, այնուհետեև մինչև 1945 թվականը վայրը եղել է Շոնբերգ-Վալդենբուրգ իշխանի սեփականությունը։
Մինչև 1989 թվականը Դրոյսիգում եղել է Էռնստ Թելմանի անվան Պիոներական կազմակերպության կենտրոնական հաստատությունը[6]։
2010 թվականի հունվարի 1-ից Ռոմսդորֆ, Ստոլցեհայն և Վայսենբորն բնակավայրերը միացել են Դրոյսիգ համայնքին[7]։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոյսիգի խորհուրդը կազմված է 14 ներկայացուցիչներից, որոնցից հինգը տղամարդ են և 9 կանայք[8]։ Մինչև 2008 թվականի փետրվարը քաղաքապետ էր Ռիա Թեյլը, 2008 թվականի փետրվարից Ուվե Լուկշը։ 2016 թվականից նոր քաղաքապետն է անկուսակցական Էվելին Բիլունգը[9]։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանշանի նախագիծը հաստատվել է շրջանի իշխանությամբ 2010 թվականի փետրվարի 1-ին։
Վահանը ուղղահայաց բաժանված է կանաչ և արծաթագույն դաշտերի, ձախ կանաչ դաշտում գտնվում է արծաթագույն դարպասով աշտարակ մեծ դալանով, վերին դարպասներով և երեք երկար լուսամուտներով, աջ սպիտակ դաշտում գտնվում է սև արջ սև ճանկերով, արծաթե ատամներով և կարմիր լեզվով“[10]։
Քաղաքապետարանը 1998 թվաիանին Դրոյսիգի նկարիչ Ռեգինա Թոմչինին պատվիրել է ստեղծել զինանշան բնակավայրի համար։ Այդ զինանշանը հաստատվել է նույն տարում շրջանային խորհրդի կողմից։ 2010 թվականի հունվարի 1-ին նոր ձևավորված Դրոյսիգի համայնքը որոշեց հաստատել նախկին Դրոյսիգի զինանշանը։
Համայնքի գույները կանաչ ու սպիտակ են։
Դրոշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշը կանաչ-սպիտակ-կանաչ է (կողմերի հարաբերություններ 1:2:1) օգտագործվում է երկու՝ ուղղահայաց և հորիզոնական տարբերակներով, Դրոյսիգ համայնքի զինանշանով, ավելի լայն սպիտակ շերտի վրա[10]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակույթ և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]XVII դարում կառուցված Դրոյսիգի ամրոցը կանգնած է XIII դարի սկզբում կառուցված ցաձր ամրոցի հիմքի վրա, որը ունեցել է երկուական օղակաձև պատեր։ Ժամանակակից տպավորիչ բնակելի ամրոցը հետաքրքիր է իր Արջի փոսով[14]։
Մինջ 1605 ամրոցը մեջտեղում ունեցել է "մեծ կլոր աշտարակ"[15]։
1622 թվականին մաներիստական ոճով կառուցված ամրոցի եկեղեցին հանդիսանում է երեք հարկանի շենք և համարվում է ուշ Վերածննդի գլուխգործոց։ Բարոկկո և նեոկլասիկական ոճերուվ հավելումներ ու վերակառուցումներ բազմիցս փոփոխել են ամրոցի ճարտարապետությունը ըստ դարաշրջանում տիրող ճաշակի։
Այսօր ամրոցում կա պալատ և տեղական պատմության թանգարան, ինչպես նաև Դրոյսիգ տեղական միավորման աշխատասենյակները։ Համայնքի ղեկավարությունը տեղակայված է այստեղ[16]։
Բացի այդ, պալատական համալիրը ունի մի քանի վարձակալության բնակարաններ։
Եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- XI դարվա երկրորդ կեսի ռոմանական եկեղեցի Հասելում
- Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցի Դրոյսիգում, կառուցումը սկսվեց XIII դարում, մի քանի անգամ ընդլայնվեց
- Կաթոլիկ եկեղեցի Դրոյսիգում,օծված է 1910 թվականին
- Ավետարանական գյուղի եկեղեցի Վայսբորնում
-
Ռոմանական եկեղեցի Հասելում
-
Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցի Դրոյսիգում
-
Կաթոլիկ եկեղեցի Դրոյսիգում
Քրիստափորի միջին դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը պատկանում է Գերմանիայի Քրիստոնեական երիտասարդական ցանցին (ԳՔԵՑ), բացվել է 1852 թվականին, արքայազն Օտտո Վիկտոր ֆոն Շյոնբուրգ-Վալդենբուրգ նվիրաբերված բողոքական կանանց վերապատրաստման համար, որոնք ուզում էին դառնալ սկզբնական դպրոցի և քոլեջի ուսուցիչներ և դայակներ։ 1991 թվականից միացավ ԳՔԵՑ-ին։ 2013 թվականից Միջնակարգ դպրոցի կարգավիճակը ընդունվեց երկրորդական աստիջանի դպրոցում։
Հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշահամալիր Ամրոցային այգում (ԳԴՀ-ի ժամանակ Էռնստ Թելմանի անվան այգի) նվիրված է ֆաշիզմի զոհերի հիշատակին։ Էռնստ Թելմանի կիսանդրին հանվել է 1989 թվականին։
Պարբերաբար միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի փառատոնը միշտ տեղի է ունենում է հունիսի սկզբին ամիջապես «միջնադարյան» շուկայի գործելու օրերին։ Այս միջոցառումը կապված է պատմական տարազների ներկայացմամբ։ Շրջակա համայնքներում շատ հայտնի է նաեւ Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը դեկտեմբերին անցկացվում է միայն մեկ օր պատմական ամրոցի շուրջ։ Ճանաչված միջոցառում է նաև ամեն տարի մայիսին անցկացվող Քրիստափորի միջին դպրոցի հիմնադրման փառատոնը, որը նշում է Դրոյսիգի ուսումնական հաստատությունների ստեղծումը և գրավում է հատկապես ուսանողների ընտանիքները։
Երթևեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցայց Կամբուրգ երկաթուղային գիծը 2000 թվականին փակվել է։ Մոտակա համայնքները ընտրեցին ավտոբուսային տրանսպորտ քաղաքական պատճարներով (ամբողջ տարածաշրջանային ավտոբուսի (զուգահեռ) երթևեկութունը և երկաթուղային գծեր սահմանում են օրվա կարգը), ավտոբուսի երթևեկությունը այլևս երկար զուգահեռ չէ, այն ստեղծում է երկաթուղային գծի խթանման միավորում։ Վերջին տարիներին նախկին երկաթուղային գծի փոխարեն կառուցվել է հեծանվային ճանապարհ, որը կապում է Օստերֆելդ, Վեկլեսդորֆ, Ռոմսդորֆ, Դրոյսիգ, Կրոյցշաու Ցայց և հանդիսանում է Սաալե-Էլստեր-Ռադ-Ախտ ճանապարհի մասը։ Հեծանվային ճանապարհը օգտագործվում է 2013 թվականից և միանում է հաջորդ հեծանվային հատվածին։
Դաշնային համար 180 մայրուղին, որը կապում է Ցայցը և Նաումբուրը (Սաալե), գտնվում է դեպի չորս կիլոմետր հյուսիս։ Դրոյսիգից մոտ վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվում է A9 ավտոմոբիլային մայրուղու մուտք/ելքը։
Հայտնի անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում ծնվել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատարինա Ֆիցտում, ի ծնե Բինաու տո Դտեսիգ (Դրոյսիգ) (մոտ. 1496—1558), թաղված Սբ. Մարտինի եկեղեցում, Ապոլդա։
- Լյուդվիգ Գեբհարդ ֆոն Հոյմ (1631—1711), Թագավորական Սաքսոնիայի կուրֆյուրստ և լեհական իսկական գաղտնի խորհրդական, պալատի նախագահ և Թյուրինգիայի գլխավոր հարկեր հավաքող, Հալբելշտադտի իշխանության ժառանգական պալատական և Դրոյսիգի տանուտեր։
- Էրնստ Օրտլեպ (1800—1864), բանաստեղծ։
- Յոհան Կառլ Ցոյն (1736—1788), գերմանացի բանասեր։
Քաղաքում աշխատել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միկաել Ռանֆտ (1700-1774), վամպիրիզմի հետազոտող, աշխատել է 1739 թվականից մինչև 1749 որպես քաղաքի քահանա։
- Ֆրիդրիխ Վիլհելմ Կրիտցինգեր, (1816—1890) աստվածաբան, ուսուցիչ և երգահան, Դրոյսիգի հատատությունների առաջին տնօրեն։
- Հիլդեգարդ Շոլց (ծնվել է 1894 թ. հունվարի 23-ին Լայպցիգում, մահացել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին Բրունսվիկում), ազատ նկարիչ, երեք տասնամյակ աշխատել է նկարչության ուսուցիչ Դրոյսիգի հաստատություններում։
- Պետրա Պաու (ծ. 1963 թ.), Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ (Ծախեր), 1979 թվականից սովորել է Դրոյսիգի Պիոներական կազմակերպության Կենտրոնական ինստիտուտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ «Gemeinde Droyßig / Gemeinde». www.droyssig.de. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
- ↑ Statistisches Landesamt Sachsen-Anhalt – Bevölkerung der Gemeinden nach Landkreisen; Stand: 31. Dez. 2010 Արխիվացված 2012-01-18 Wayback Machine (PDF, 231 KB) (գերմ.)
- ↑ Wolfgang Kahl: Ersterwähnung Thüringer Städte und Dörfer. Ein Handbuch. Verlag Rockstuhl, Bad Langensalza 2010, ISBN 978-3-86777-202-0, S. 339 (գերմ.)
- ↑ «Templerlexikon Niederlassungen Deutschland» (PDF). templerlexikon.uni-hamburg.de. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
- ↑ «Start Freizeit / Tourismus». www.droyssig.de. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
- ↑ «SGemeindeverzeichnis-Informationssystem GV-ISys». www.destatis.de. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
- ↑ «Gemeinderat/VerbGR - Gemeinderat der Gemeinde Droyßig». ratsinfo-online.net. Bürgerinfo - VGem Droyßiger-Zeitzer Forst. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
- ↑ «Droyßiger-Zeitzer Forst Drei Bürgermeister sind gewählt». www.mz-web.de. Mitteldeutchsezeitung. 04 09 2016. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
- ↑ 10,0 10,1 «Amtsblatt des Landesverwaltungsamtes Sachsen-Anhalt Nr. 2/2010, Seite 29» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. (գերմ.)
- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2018 (4. Quartal) — Federal Statistical Office.
- ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — Federal Statistical Office.
- ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ «Die Droyßiger Bären». www.droyssig.de. Gemeinde Droyßig. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
- ↑ «Schloss Droyßig». www.droyssig.de. Gemeinde Droyßig. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
- ↑ «Gemeindebibliothek Droyßig». www.droyssig.de. Gemeinde Droyßig. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրոյսիգ հանայնքի
- Դրոյսիգի նվվագախումբ
- Բնակշության կարգավիճակ citypopulation.de կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրոյսիգ» հոդվածին։ |
|