Դրոյսիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոյսիգ
գերմ.՝ Droyßig
Զինանշան

Շուկայական հրապարակ Դրոյսիգում
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասՍաքսոնիա-Անհալթ
ՇրջանԲուրգենլանդ
Համայնքների ասոցիացիաԴրոյսիգեր-Ցայտեր Ֆորստ
ՔաշաքապետԷվելին Բիլունգ
Առաջին հիշատակում1170
Մակերես20,32 կմ²
ԲԾՄ234 մետր
Բնակչություն1910 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Խտություն98 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ034425
Փոստային դասիչ06722
Ավտոմոբիլային կոդBLK
Պաշտոնական կայքdroyssig.de
Դրոյսիգ (Գերմանիա)##
Դրոյսիգ (Գերմանիա)
Դրոյսիգ (Սաքսոնիա-Անհալթ)##
Դրոյսիգ (Սաքսոնիա-Անհալթ)

Դրոյսիգ, համայնք է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում։

Բուրգենլանդ շրջանի մասն է։ Կազմված է Դրոյսիգ, Ռոմսդորֆ, Ստոլցեհայն և Վայսենբորն բնակավայրերից[2]։

Պատկանում է Դրոյսիգեր-Ցայտեր Ֆորստ համայնքների միավորմանը։ Բնակչությունը 2049 մարդ է (2010 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ)[3]։ Տարածք 13,55 կմ²։ Պաշտոնական կոդը`152 56 023։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոյսիգը գտնվում է Ցայց քաղաքից մոտ 8 կմ արեւմուտք և համար 9 դաշնային ավտոմայրուղուց աևելք, Ցայցի ամենահեռավոր գտնվող վայրում, Լայպցիգի հովտի սկզբնամասում։ Շրջանային համար 2224 ճանապարհը միացնում է Դրոյիգը գյուղատնտեսական տարածքներիի հետ։ Վայսե Էլստրի դաշտավայրում անցնում է Լայպցիգ-Գերա երկաթուղին, ամենա մոտիկ կանգառն է Վետերցոյբե համայնքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոյսիգը առաջին անգամ հիշատակվում է 1170 թվականին մայիսի 20-ի փաստաթղթում[4]։ 1214 թվականին Ալբրեխտ ֆոն Տուրտը ստեղծեց Սուրբ Գերեզմանի միաբանության (այլ ոչ թե սխալ կարծիքով Տաճարականների միաբանության[5]) մասնաճյուղ, որը 1190 թվականին ստացել է Դրոյսիգ անվանումը։ Միաբանության մասնաճյուղի հրամանատարությունը գտնվում եր Ուտենբախում։ Մոտ 1489 թվականին Տաճարականների արգելքից հետո, վայրը դառնում է Հիվանդախնամների միաբանության սեփականություն։ Օրլամյունդեիի դքսերը տեղադրվել են Դրոյսիգ 1344 թվականից, մինչև 1413 թվականին նրանց անհետացումը։ Դրոյսիգը պատկանել է Բյունաու լորդերին 1413-1578 թվականներին. ինչպես ֆեոդ, որից հետո անցել է ֆոն Հոյմերի տոհմին։ 1622 թվականին Քրիստիան Յուլիոս ֆոն Հոյմը վերակառուցեց ամրոցը։ Դրոյսիգը պատկանել է ֆոն Հոյմերին մինչև նրանց անհետացումը 1769 թվականին, այնուհետեև մինչև 1945 թվականը վայրը եղել է Շոնբերգ-Վալդենբուրգ իշխանի սեփականությունը։

Մինչև 1989 թվականը Դրոյսիգում եղել է Էռնստ Թելմանի անվան Պիոներական կազմակերպության կենտրոնական հաստատությունը[6]։

2010 թվականի հունվարի 1-ից Ռոմսդորֆ, Ստոլցեհայն և Վայսենբորն բնակավայրերը միացել են Դրոյսիգ համայնքին[7]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոյսիգի խորհուրդը կազմված է 14 ներկայացուցիչներից, որոնցից հինգը տղամարդ են և 9 կանայք[8]։ Մինչև 2008 թվականի փետրվարը քաղաքապետ էր Ռիա Թեյլը, 2008 թվականի փետրվարից Ուվե Լուկշը։ 2016 թվականից նոր քաղաքապետն է անկուսակցական Էվելին Բիլունգը[9]։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանի նախագիծը հաստատվել է շրջանի իշխանությամբ 2010 թվականի փետրվարի 1-ին։

Վահանը ուղղահայաց բաժանված է կանաչ և արծաթագույն դաշտերի, ձախ կանաչ դաշտում գտնվում է արծաթագույն դարպասով աշտարակ մեծ դալանով, վերին դարպասներով և երեք երկար լուսամուտներով, աջ սպիտակ դաշտում գտնվում է սև արջ սև ճանկերով, արծաթե ատամներով և կարմիր լեզվով“[10]։

Քաղաքապետարանը 1998 թվաիանին Դրոյսիգի նկարիչ Ռեգինա Թոմչինին պատվիրել է ստեղծել զինանշան բնակավայրի համար։ Այդ զինանշանը հաստատվել է նույն տարում շրջանային խորհրդի կողմից։ 2010 թվականի հունվարի 1-ին նոր ձևավորված Դրոյսիգի համայնքը որոշեց հաստատել նախկին Դրոյսիգի զինանշանը։

Համայնքի գույները կանաչ ու սպիտակ են։

Դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշը կանաչ-սպիտակ-կանաչ է (կողմերի հարաբերություններ 1:2:1) օգտագործվում է երկու՝ ուղղահայաց և հորիզոնական տարբերակներով, Դրոյսիգ համայնքի զինանշանով, ավելի լայն սպիտակ շերտի վրա[10]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Մշակույթ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոյսիգի ամրոցը

XVII դարում կառուցված Դրոյսիգի ամրոցը կանգնած է XIII դարի սկզբում կառուցված ցաձր ամրոցի հիմքի վրա, որը ունեցել է երկուական օղակաձև պատեր։ Ժամանակակից տպավորիչ բնակելի ամրոցը հետաքրքիր է իր Արջի փոսով[14]։

Մինջ 1605 ամրոցը մեջտեղում ունեցել է "մեծ կլոր աշտարակ"[15]։

1622 թվականին մաներիստական ոճով կառուցված ամրոցի եկեղեցին հանդիսանում է երեք հարկանի շենք և համարվում է ուշ Վերածննդի գլուխգործոց։ Բարոկկո և նեոկլասիկական ոճերուվ հավելումներ ու վերակառուցումներ բազմիցս փոփոխել են ամրոցի ճարտարապետությունը ըստ դարաշրջանում տիրող ճաշակի։

Այսօր ամրոցում կա պալատ և տեղական պատմության թանգարան, ինչպես նաև Դրոյսիգ տեղական միավորման աշխատասենյակները։ Համայնքի ղեկավարությունը տեղակայված է այստեղ[16]։

Բացի այդ, պալատական համալիրը ունի մի քանի վարձակալության բնակարաններ։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • XI դարվա երկրորդ կեսի ռոմանական եկեղեցի Հասելում
  • Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցի Դրոյսիգում, կառուցումը սկսվեց XIII դարում, մի քանի անգամ ընդլայնվեց
  • Կաթոլիկ եկեղեցի Դրոյսիգում,օծված է 1910 թվականին
  • Ավետարանական գյուղի եկեղեցի Վայսբորնում

Քրիստափորի միջին դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի մուտքի դռներ
Դպրոց

Դպրոցը պատկանում է Գերմանիայի Քրիստոնեական երիտասարդական ցանցին (ԳՔԵՑ), բացվել է 1852 թվականին, արքայազն Օտտո Վիկտոր ֆոն Շյոնբուրգ-Վալդենբուրգ նվիրաբերված բողոքական կանանց վերապատրաստման համար, որոնք ուզում էին դառնալ սկզբնական դպրոցի և քոլեջի ուսուցիչներ և դայակներ։ 1991 թվականից միացավ ԳՔԵՑ-ին։ 2013 թվականից Միջնակարգ դպրոցի կարգավիճակը ընդունվեց երկրորդական աստիջանի դպրոցում։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիր Ամրոցային այգում (ԳԴՀ-ի ժամանակ Էռնստ Թելմանի անվան այգի) նվիրված է ֆաշիզմի զոհերի հիշատակին։ Էռնստ Թելմանի կիսանդրին հանվել է 1989 թվականին։

Պարբերաբար միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի փառատոնը միշտ տեղի է ունենում է հունիսի սկզբին ամիջապես «միջնադարյան» շուկայի գործելու օրերին։ Այս միջոցառումը կապված է պատմական տարազների ներկայացմամբ։ Շրջակա համայնքներում շատ հայտնի է նաեւ Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը դեկտեմբերին անցկացվում է միայն մեկ օր պատմական ամրոցի շուրջ։ Ճանաչված միջոցառում է նաև ամեն տարի մայիսին անցկացվող Քրիստափորի միջին դպրոցի հիմնադրման փառատոնը, որը նշում է Դրոյսիգի ուսումնական հաստատությունների ստեղծումը և գրավում է հատկապես ուսանողների ընտանիքները։

Երթևեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայց Կամբուրգ երկաթուղային գիծը 2000 թվականին փակվել է։ Մոտակա համայնքները ընտրեցին ավտոբուսային տրանսպորտ քաղաքական պատճարներով (ամբողջ տարածաշրջանային ավտոբուսի (զուգահեռ) երթևեկութունը և երկաթուղային գծեր սահմանում են օրվա կարգը), ավտոբուսի երթևեկությունը այլևս երկար զուգահեռ չէ, այն ստեղծում է երկաթուղային գծի խթանման միավորում։ Վերջին տարիներին նախկին երկաթուղային գծի փոխարեն կառուցվել է հեծանվային ճանապարհ, որը կապում է Օստերֆելդ, Վեկլեսդորֆ, Ռոմսդորֆ, Դրոյսիգ, Կրոյցշաու Ցայց և հանդիսանում է Սաալե-Էլստեր-Ռադ-Ախտ ճանապարհի մասը։ Հեծանվային ճանապարհը օգտագործվում է 2013 թվականից և միանում է հաջորդ հեծանվային հատվածին։

Դաշնային համար 180 մայրուղին, որը կապում է Ցայցը և Նաումբուրը (Սաալե), գտնվում է դեպի չորս կիլոմետր հյուսիս։ Դրոյսիգից մոտ վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվում է A9 ավտոմոբիլային մայրուղու մուտք/ելքը։

Հայտնի անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում ծնվել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատարինա Ֆիցտում, ի ծնե Բինաու տո Դտեսիգ (Դրոյսիգ) (մոտ. 1496—1558), թաղված Սբ. Մարտինի եկեղեցում, Ապոլդա։
  • Լյուդվիգ Գեբհարդ ֆոն Հոյմ (1631—1711), Թագավորական Սաքսոնիայի կուրֆյուրստ և լեհական իսկական գաղտնի խորհրդական, պալատի նախագահ և Թյուրինգիայի գլխավոր հարկեր հավաքող, Հալբելշտադտի իշխանության ժառանգական պալատական և Դրոյսիգի տանուտեր։
  • Էրնստ Օրտլեպ (1800—1864), բանաստեղծ։
  • Յոհան Կառլ Ցոյն (1736—1788), գերմանացի բանասեր։

Քաղաքում աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միկաել Ռանֆտ (1700-1774), վամպիրիզմի հետազոտող, աշխատել է 1739 թվականից մինչև 1749 որպես քաղաքի քահանա։
  • Ֆրիդրիխ Վիլհելմ Կրիտցինգեր, (1816—1890) աստվածաբան, ուսուցիչ և երգահան, Դրոյսիգի հատատությունների առաջին տնօրեն։
  • Հիլդեգարդ Շոլց (ծնվել է 1894 թ. հունվարի 23-ին Լայպցիգում, մահացել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին Բրունսվիկում), ազատ նկարիչ, երեք տասնամյակ աշխատել է նկարչության ուսուցիչ Դրոյսիգի հաստատություններում։
  • Պետրա Պաու (ծ. 1963 թ.), Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ (Ծախեր), 1979 թվականից սովորել է Դրոյսիգի Պիոներական կազմակերպության Կենտրոնական ինստիտուտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «Gemeinde Droyßig / Gemeinde». www.droyssig.de. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
  3. Statistisches Landesamt Sachsen-Anhalt – Bevölkerung der Gemeinden nach Landkreisen; Stand: 31. Dez. 2010 Արխիվացված 2012-01-18 Wayback Machine (PDF, 231 KB) (գերմ.)
  4. Wolfgang Kahl: Ersterwähnung Thüringer Städte und Dörfer. Ein Handbuch. Verlag Rockstuhl, Bad Langensalza 2010, ISBN 978-3-86777-202-0, S. 339 (գերմ.)
  5. «Templerlexikon Niederlassungen Deutschland» (PDF). templerlexikon.uni-hamburg.de. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
  6. «Start Freizeit / Tourismus». www.droyssig.de. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
  7. «SGemeindeverzeichnis-Informationssystem GV-ISys». www.destatis.de. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
  8. «Gemeinderat/VerbGR - Gemeinderat der Gemeinde Droyßig». ratsinfo-online.net. Bürgerinfo - VGem Droyßiger-Zeitzer Forst. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
  9. «Droyßiger-Zeitzer Forst Drei Bürgermeister sind gewählt». www.mz-web.de. Mitteldeutchsezeitung. 04 09 2016. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
  10. 10,0 10,1 «Amtsblatt des Landesverwaltungsamtes Sachsen-Anhalt Nr. 2/2010, Seite 29» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. (գերմ.)
  11. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2018 (4. Quartal)Federal Statistical Office.
  12. https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnisFederal Statistical Office.
  13. register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.)DESTATIS, 2023.
  14. «Die Droyßiger Bären». www.droyssig.de. Gemeinde Droyßig. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
  15. «Schloss Droyßig». www.droyssig.de. Gemeinde Droyßig. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)
  16. «Gemeindebibliothek Droyßig». www.droyssig.de. Gemeinde Droyßig. Վերցված է 09 09 2018-ին. (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրոյսիգ» հոդվածին։