Jump to content

Դպրոցական զանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դպրոցական զանգ, սարք, որն օգտագործում են դպրոցներում դասերի սկիզբն ու ավարտն ազդարարելու համար (այդ ազդանշանը զանգ են անվանում)։ Յուրաքանչյուր դպրոց, որպես կանոն, ունի մի քանի զանգ, սակայն գյուղական փոքր դպրոցներում կարող է օգտագործվել մեկ զանգ։ Որոշ դպրոցներում զանգը հնչեցնելու սարքը տեղադրված է յուրաքանչյուր դասարանում։ Ժամանակակից դպրոցներում օգտագործվում է էլեկտրոնային զանգ, որն ավտոմատ կերպով աշխատում է ըստ ժամանակացույցի։

Հատուկ դպրոցներում, որտեղ սովորում են լսողության հետ խնդիրներ ունեցող երեխաները, բացի զանգերից օգտագործվում են նաև ձեռքի ազդանշաններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասերի որոշումը զանգերի միջոցով, ինչպես նաև դպրոցական կրթական համակարգի նշանակալի մասը, եղել են Յան Ամոս Կոմենսկու գաղափարները[1]։ Սկզբում այդ զանգերը հնչեցնում էին ուսուցիչները ձեռքի զանգակների կամ կոչնազանգերի միջոցով։

19-րդ դարի կեսերին ստեղծվեց էլեկտրական զանգը և մի քանի դպրոցներում հայտնվեցին այդպիսի զանգեր։ Սկզբում զանգը հնչեցվում էր ձեռքով, այնուհետև այդ ամենն ավտոմատացվեց։

20-րդ դարի վերջին հայտնվեցին երաժշտական զանգեր։ Հնարավորություն ստեղծվեց դպրոցներում կազմակերպել զանգի միասնական համակարգ` յուրաքանչյուր դասարանում նրան միացված բարձրախոսներով, որոնց միջոցով, բացի զանգերից, կարելի է տալ տագնապի ազդանշան, երաժշտություն մարզանքի համար, ուսուցիչների համար հայտարարությունների և այլն։ Չնայած դրան` սովորական զանգերը մնում են առավել տարածված, իսկ որոշ դպրոցներում դեռևս օգտագործում են զանգակներ։

Կառուցվածք ու շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոց Սիդնեյում, 1972 թվական: Երևում է զանգով աշտարակը
Դպրոց Աֆղանստանում, օգտագործվում է անվադողի օղակից պատրաստված կոչնազանգ

Բազմաթիվ փոքր դպրոցներում, հատկապես գյուղական վայրերում, որպես զանգ օգտագործում են դպրոցի բակում կամ դպրոցի տանիքին հատուկ շինությունում տեղադրված զանգակ։ Զանգերը հնչեցվում են ձեռքով։ Կան էլեկտրական շարժակներ, որոնք ավտոմատ կերպով ըստ ժամանակացույցի շարժում են զանգի լեզվակը։

Էլեկտրական զանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական զանգ, Our Lady Star of the Sea School,Նոր Օռլեան

Զանգի այս տեսակը ավելի տարածված է, երկու «բաժակներով» տիպիկ կառուցվածք (անգլ.՝ double-gong bell): Պաշտոնական անվանումն է` էլեկտրական երկբաժականի զանգ։ Որպես կանոն, դպրոցի յուրաքանչյուր հարկում առաստաղի տակ տեղադրված է այդպիսի մեկ սարք, որպեսզի նրա ձայնը լսելի լինի բոլորին։ Զանգի տևողությունը 10-15 վայրկյան է։ Շատ դպրոցներում օգտագործվում են նաև լրացուցիչ ազդանշաններ. երեք կարճ զանգ` ուսուցիչներին կանչում են ժողովի, անընդհատ զանգ` տագնապ և այլն։

Սկզբնապես զանգը հնչեցվում էր կոճակի միջոցով, եթե կոճակը սեղմված էր, զանգը շարունակվում էր հնչել։ Այդ գործով զբաղվում էր հերթապահ ուսուցիչը կամ քարտուղարը։ Չար կատակներից խուսափելու համար կոճակը գտնվում էր փակ տարածքում, հսկողության տակ։ Այս համակարգի թերությունը պատասխանատու անձի անհրաժեշտությունն էր, ով ճշտորեն կհետևեր ժամանակին։ Ներկայումս համարյա բոլոր դպրոցների զանգերը ավտոմատացված են։ Շատ դպրոցներում զանգերը միացված են հրշեջ ազդանշանմանը։

Համակարգչային համակարգի բացակայության դեպքում ավտոմատացումը կարող է ապահովվել մեխանիկորեն` առաջնային և երկրորդային ժամացույցների օգնությամբ։ Առաջնային ժամացույցները մեխանիկական սարքեր են, որի մեխանիզմը, բացի ժամային գործառույթից, կարող է ըստ ժամանակացույցի փակել և բացել էլեկտրաշղթան։ Երկրորդային շղթան, իր հերթին, էներգիա է տալիս զանգին[2][3][4]։

Երաժշտական զանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական զանգերը ունակ են իրեն հիշողության մեջ տեղադրված երաժշտությունը վերարտադրելու։ Այդ տիպի սարքերի մեծամասնությունը վերարտադրում են MIDI-երաժշտություններ, նրանց ռեժիմը նման է էլեկտրոնային զանգերի ռեժիմին։ Հնարավոր է այդպիսի զանգերի հեռավար ղեկավարում[5][6]։

Զանգերը յուրաքանչյուր դասարանում տեղադրված բարձրախոսների միջոցով ավելի ժամանակակից համակարգ է։ Այդ բարձրախոսների միջոցով հնչեցվում է նաև մարմնամարզության հրավիրող երաժշտություն, տագնապի ազդանշան, հայտարարություններ և այլն։ Դպրոցներում կան «ռադիոխցիկներ», որտեղից էլ կատարվում է այդ համակարգի ղեկավարումը, իսկ հերթապահությունը իրականացնում են բարձր դասարանների աշակերտները, որպես կանոն, այդ պատասխանատու աշխատանքը կատարում են գերազանցիկները։

Խելացի ժամապահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խելացի ժամապահ (Clever Sentry), դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ է։ Այն 2017թ.  ստեղծել է Սիսիանի ավագ դպրոցի աշակերտ Էդգար Պողոսյանը։ Խելացի ժամապահ համակարգը հաջողությամբ փորձարկվել է Սիսիանի ավագ դպրոցում, որից հետո 2017-2018 ուսումնական տարում կիրառվել է նույն դպրոցում։

Քննադատություն և հրաժարում զանգերից[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Խարակատ աշ Շաբաբ արմատական իսլամական խմբավորումը Սոմալիում արգելեց դպրոցական զանգերի օգտագործումը, քանի որ, իսլամիստների կարծիքով, դրանք հիշեցնում են քրիստոնեական եկեղեցական զանգերի ձայնը[7]։

2010 թվականի հոկտեմբերին Ստոնխեյվենի (Մեծ Բրիտանիա) Mackie Academy դպրոցում արգելվեցին դպրոցական զանգերը` պատճառաբանելով, որ դրանք աշակերտներին անհանգստություն են պատճառում։ Բացի այդ, բարձրացնում է աշակերտների անձնական պատասխանատվությունը և ուշադրությունը, սովորեցնում է նրանց ինքնուրույն հետևել ժամանակին։ Արդյունքում այդպիսի որոշում ընդունվեց Մեծ Բրիտանիայի մի քանի դպրոցներում[8]։

2016 թվականի ռեֆորմից հետո Ֆինլանդիայում բացակայում են դասերը` այդ բառի սովորական իմաստով։ Համապատասխանաբար, զանգերն էլ չեղյալ համարեցին, քանի որ այլևս պետք չէին[9][10][11]։

Էստոնիայի դպրոցներում որպես զանգ օգտագործվում են էլեկտրոնային թեթև երաժշտություններ կամ հատվածներ հայտնի երգերից, որը յուրաքանչյուր դպրոց ընտրում է ինքնուրույն.[12]:

Որոշ մանկավարժներ ժամանակակից ռուսական դպրոցները համեմատում են երեխաների հոգեկանին և առողջությանը վնաս պատճառող բանտի հետ։ Զանգը ասոցացվում է «նստել զանգից զանգ» արտահայտության հետ[13]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգ դպրոցի զինանշանի և դրոշի վրա Chung Ling High School, Ջորջթաուն

Դպրոցական զանգը դպրոցի կարևոր տարրերից է, այդ պատճառով էլ հանդես է գալիս կրթության հետ կապված արվեստի շատ ստեղծագործություններում, նաև հանդիպում է դպրոցների խորհրդանշանների վրա։

Միջոցառումներ
  • Առաջին զանգ, դպրոցական միջոցառում, որը կազմակերպվում է սեպտեմբերի մեկին առաջին դասարանցիների համար։
  • Վերջին զանգ, դպրոցական միջոցառում, որն ազդարարում է դպրոցական կրթության ավարտը։

Այս միջոցառումները կազմակերպելիս օգտագործվում է խորհրդանշական զանգ։

Գրականության մեջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. EDUCATION SYSTEM OF JOHN AMOS COMENIUS AND ITS IMPLICATIONS IN MODERN DIDACTICS
  2. Сергей Фролов (2015 թ․ հունվարի 28). «Тайна школьных звонков». LiveJournal (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Егор Кретов (9 июня 2015). «Часовые сети прошлого». Geektimes (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Что такое вторичные часы?!» (ռուսերեն). ТД Таймер. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Сергей Лисковский (25 декабря 2013). «Школьный звонок на Raspberry Pi с удаленным управлением». Habrahabr (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. Вячеслав Мезенцев (7 июля 2014). «Музыкальный программируемый школьный звонок «Школьник-4»». Habrahabr (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. BBC - Somalia bans school bells
  8. School turns off bell system
  9. Маша Шаталина (2016 թ․ հոկտեմբերի 6). «Директор финской школы — об отказе от школьных предметов». The Village (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. Александр Мурашёв (26.06.2017). «В Финляндии школьники изучают не предметы, а явления». Другие новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  11. Ксения Конюхова (23 сентября 20116). «Необычная школьная реформа в Финляндии: "Без уроков, без экзаменов, одна большая перемена"» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. Dmitri Kotjuh (2.09.2017). «Ühe koolikella lugu». Järva Teataja.
  13. Мария Долгополова. «Судебный процесс над типовым зданием-убийцей» (ռուսերեն). ВОС. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.