Դու հիանալի ես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դու հիանալի ես!
Ты супер!
Տեսակհեռուստասերիալ
ՍտեղծողՏիմուր Վայնշտեյն
Երգահան(ներ)Օլեգ Էմիրով
Արտադրող երկիր Ռուսաստան
Լեզու(ներ)Ռուսերեն
Սեզոնների քանակ1 - Երաժշտական մրցույթ (սպասվում է երկրորդ եթերաշրջան) 1 - Պարային մրցույթ
Սերիաների քանակ16 (2017 թվականի ապրիլի 27 տվյալներով)
Ստեղծում
Տևողություն2 ժամ 40 րոպե
Հեռարձակում
ԱլիքՆՏՎ
Սկզբնական եթերփետրվարի 11, 2017մայիսի 27, 2019
IMDbID 29415310

«Դու հիանալի ես», ՆՏՎ հեռուստաալիքի միջազգային հեռուստատեսային երաժշտական նախագիծ, որում կարող են իրենց մասնակցությունը ունենալ այն երեխաները, ովքեր մնացել են առանց իրենց ծնողների խնամակալության[1]։

Նախագծի արտադրմամբ զբաղվում են «ՈւայԹ Մեդիա» և «ԿԹ Ստուդիա» ընկերությունները[2]։

Հեռակա նախընտրական փուլերը սկսվել են 2016 թվականի դեկտեմբերին և ընթացել են ոչ միային Ռուսաստանի տարածքում, այլև նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրներում[3]։ Մրցույթի առաջին փուլը մեկնարկվեց 2017 թվականի փետրվարի 11-ին ՆՏՎ հեռուստաալիքով[4]։ Այդ օրվանից ՆՏՎ-ն պաշտոնապես դարձավ կենդանի ձայնի տարածք[5]։

Նախագծի մասնակիցներ են համարվում մանկատան, գիշերօթիկ դպրոցների սաները և որդեգիր ու խնամակալական ընտանիքների զավակները, ովքեր 7-ից 18 տարիքային խմբին են պատկանում[6]։

Եզրափակիչ համերգը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 26-ին (հեռուստաեթեր է դուրս եկել հաջորդ օրը) Կրեմլի Պետական պալատում[7]։ Մրցույթում հաղթող է ճանաչվել 12-ամյա Վալերիա Ադլեյբան՝ Աբխազիայից։ «Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ»-ի եզրափակիչ տեսակավորման փուլում հանդես գալու իրավունք է ստացել Կիրիլլ Եսինը, իսկ մանկական «Նոր Ալիք»-ում մասնակցելու հնարավորություն՝ Եվգենիյ Բոյցովը և Վալերիա Ադլեյբան։ Հանդիսատեսների համակրանքի մրցանակին արժանացավ Զոյա Չիժկովան[8]։ Մյուս մասնակիցները նույնպես ստացան բազմազան մրցանակներ։ Դրանից բացի, որոշ մասնակիցներ կմասնակցեն «Республика ШКИД» մյուզիքլի բեմադրմանը։

2017 թվականի մայիսի 22-ին պրես-կոնֆերանս МИА «Ռուսաստանն այսօր» -ում, նախագծի պրոդյուսեր՝ Տիմուր Վայնշտեյնը հայտարարեց նախագծի շարունակության մասին։

«Դու հիանալի ես Պարեր» պարային մրցույթի պրեմիերան տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին ՆՏՎ ալիքով։ Պարային մրցույթի հաղորդավարը Ալեքսանդր Օլեշկոն էր։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի առաջին փուլում մասնակիցների ելույթը գնահատում են ժյուրիի չորս անդամները։ Հավակնորդին մյուս փուլ անցկացնելու համար նրանք քվեարկում են մասնակցին՝ սևեռակը սեղմելով։ Առաջին փուլում պետք է հավաքել երեք ձայնից ոչ քիչ, այդ դեպքում բեմը գունավորվում է կանաչ գույնով։ Եթե մասնակիցը հավաքում է սահմանվածից քիչ ձայն, ապա բեմը գունավորվում է կարմիր գույնով և մասնակիցը դուրս է մնում մրցույթից։

Երկրորդ փուլում նույնպես հավակնորդը պետք է հավաքի երեք ձայնից ոչ քիչ, ինչից հետո նա ուղևորվում է սպասասրահ։ Թողարկման ավարտին բոլոր ընտրված մասնակիցներից ժյուրիի ամեն մի անդամը մեկական ընտրություն է կատարում՝ ընտրված մասնակիցները կանցնեն եզրափակիչ։

Եզրափակչում հավակնորդները հայտնվում են սպասասրահում միայն այն դեպքում, եթե ժյուրիի բոլոր անդամները սեղմել են սևեռակները։ Թողարկման ավարտին ժյուրիի ամեն մի անդամ նորից պետք է մեկական մասնակից ընտրի, ովքեր եզրափակիչ անցնելու իրավունք են ստանում։

Մրցույթի հաղթողին ընտրում են հանդիսատեսները սմս-քվեարկության ուղիով։

Դու հիանալի ես և Դու հիանալի ես Պարեր նախագծերի ժյուրիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանում ժյուրիի անդամներն էին՝ Մարգարիտա Սուխանկինան, կոմպոզիտոր և պրոդյուսեր Վիկտոր Դրոբըշը, երգչուհի Յոլկան և երգիչ Ստաս Պիեխան։

Եթերաշրջան Սկիզբ Վերջ Հաղթող Հաղորդավար Ժյուրի 1 Ժյուրի 2 Ժյուրի 3 Ժյուրի 4
1 2017 թվականի փետրվարի 11 2017 թվականի հունիսի 24 Վալերիա Ադլեյբա Վադիմ Տակմենև Ստաս Պիեխա Յոլկա Վիկտոր Դրոբըշ Մարգարիտա Սուխանկինա
2 2018 թվականի փետրվարի 10 2018 թվականի հունիսի 23 -
Եթերաշրջան Սկիզբ Վերջ Հաղթող Հաղորդավար Ժյուրի 1 Ժյուրի 2 Ժյուրի 3 Ժյուրի 4
1 2017 թվականի սեպտեմբերի 2 23 декабря 2017 года Валерия Родионова Ալեքսանդր Օլեշկո

Ольга Жук

Եգոր Դրուժինին Քրիստինա Կրետովա Եվգենիյ Պապունաիշվիլի Անաստասիա Զավորոտնյուկ
Տեղ Մասնակից
1 տեղ Վալերիա Ադլեյբա
2 տեղ Վիտալիյ Տոլոչկին
3 տեղ Անաստասիա Սիմոգանովա
4 տեղ Կարինա Իսմաիլովա
5 տեղ Նադեժդա Շեբանովա
6 տեղ Կիրիլլ Եսին
7 տեղ Եվգենիյ Բոյցով
8 տեղ Կրիստինա Աշմարինա
9 տեղ Դարյա Չերնովա
10 տեղ Սոֆյա Վոլոշանենկո

Նախագծի կազմակերպիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Шоу: Ты супер! - Вокруг ТВ». Вокруг ТВ. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  2. «Стартует международный детский вокальный конкурс «Ты супер!»». Новости Алтая. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  3. «Проект "Ты супер!": тайны концерта в Кремле». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  4. ntv.ru. «Победителем первого сезона проекта «Ты супер!» стала Валерия Адлейба» (անգլերեն). НТВ. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  5. Sputnik. «Финалисты шоу "Ты супер!" могут попасть на "Детское Евровидение"» (ռուսերեն). sputnik-abkhazia.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  6. ntv.ru. «НТВ анонсирует второй сезон «Ты супер!» и новый проект «Ты супер! Танцы»» (անգլերեն). НТВ. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  7. ntv.ru. «Организаторы конкурса «Ты супер!» подвели итоги сезона и объявили о продолжении проекта» (անգլերեն). НТВ. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  8. «Ведущим «Ты супер! Танцы» на НТВ станет Александр Олешко». НТВ. 2017 թ․ օգոստոսի 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]