Եգոր Դրուժինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եգոր Դրուժինին
Егор Дружинин
Егор Дружинин в жюри Generation NEXT Dance.jpg
Ծնվել էմարտի 12, 1972(1972-03-12) (48 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Մասնագիտությունդերասան, պարուսույց, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե դիմակ
Egor Druzhinin Վիքիպահեստում

Եգոր Վլադիսլավովիչ Դրուժինին (մարտի 12, 1972(1972-03-12), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան, կինոռեժիսոր, խորեոգրաֆ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգոր Դրուժինինը ծնվել է 1972 թվականին Սանկտ Պետերբուրգում, խորեոգրաֆ Վլադիսլավ Յուրևիչ Դրուժինինի ընտանիքում, ով աշխատել Վերա Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում և իր մնջախաղերի «Квадрат» ստուդիայի հետ[1]: Եգոր Դրուժինինը հայտնիություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ մարմնավորել է գլխավոր դեր «Պետրովի և Վասեչկինի արկածները» և «Պետրովի և Վասեչկինի արձակուրդները» ֆիլմերում: «Այն ևս մեկ արկած էր: Արձակուրդները անցկացնելու միջոց, դպրոց չգնալու, երբ ունեինք նկարահանումներ», ― հիշել է հետագայում Դրուժինինը[2]: Խորթ քույրը՝ Լիզան 18 տարով փոքր է նրանից:

Ավարտել է Պետերբուրգի թատրոնի, երաժշտության և կինոմատոգրաֆիայի պետական համալսարանը, աշխատել է Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում:

Որպես խորեոգրաֆ աշխատել է այնպիսի հայտնի էստրադային արտիստների հետ, ինչպիսիք են՝ Ֆիլիպ Կիրկորովը, Լայմա Վայկուլեի, «Блестящие» խմբի և այլոց հետ։

Պար է դասավանդել «Աստղերի ֆաբրիկա» հեռուստածրագրում:

Վերջին տարիներին սկսել է զբաղվել թատերական բեմադրություններով։ Ներկա պահին համարվում է ռեժիսոր, խորեոգրաֆ և «Ամեն տեղ կյանք» մյուզիքլի արտիստ, «Պարեր աստղերի հետ» հայտնի շոուի ժյուրի

2003-2004 թվականներին եղել է «Ոսկե գրոմոֆոն» հիթ֊շքերթի հաղորդավարը Первом канале հեռուստաալիքով։

2014 թվականից համարվում է «Պարեր» հաղորդման ժյուրիի անդամ և ուսուցիչ ТНТ ալիքով։

2017 թվականի մարտից համարվում է«Պարում են բոլորը» շոուի ժյուրի, որը ցուցադրվում է "Россия" հեռուստաալիքով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է դերասանուհի Վերոնիկա Իցկովիչի հետ, ունեն երեք երեխա՝ աղջիկը՝ Ալեքսանդրան և որդիները՝ Տիխոնը և Պլատոնը:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 – Պետրովի և Վասեչկինի արկածները, հասարակ և անհավատալի - Պետյա Վասեչկին
  • 1984 - Պետրովի և Վասեչկինի արձակուրդները, հասարակ և անհավատալի - Պետյա Վասեչկին
  • 2004 - Ալի Բաբան և քառասուն ավազակները - Ալի Բաբա
  • 2004 - Բալզակյան տարիք - Ռոմա
  • 2005 - Վիոլա Տարականովան: Հանցագործության կրքերի աշխարհում - Մաքս
  • 2006 - Առաջին Արագ
  • 2008 - Ավրորայի սերը
  • 2009 - Սերը դասակարգված որպես «Ամբողջովին գաղտնի» 2 - թիկնապահ
  • 2011 - Լուսանշան (22 սերիա)

Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - Երեկո դիսկո ոճով
  • 2009 – Առաջին սեր

Խորեոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2003 - Աստղերի ֆաբրիկա
  • 2014-2016 - Պարեր

Մուլտֆիլմների կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2003 – մյուզիքլ «Չիկագո» (դերը՝ անսամբլի արտիստ)
  • 2004 - մյուզիքլ «12 աթոռ» (խորեոգրաֆ - բեմադրող)
  • 2005 - մյուզիքլ «Cats» (ռեժիսոր)
  • 2009 - մյուզիքլ «Պրոդյուսերներ» (Լեո Բլում, «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակաբաշխության դափնեկիր՝ «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում)
  • 2010-2011 - մյուզիքլ «Սեր և լրտեսություն» (խորեոգրաֆ)
  • 2011 - «Ամեն տեղ կյանք» ներկայացում (ռեժիսոր, խորեոգրաֆ, Մորյաչկա և Պիժոնա դերերը մարմնավորող)[3]

Երմոլովի անվան թատրոնում եղել է «1900» և «Երազանքի նվագախումբ։ Պղինձ» ներկայացումների խորեոգրաֆ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дружинин Егор — Биография — Актёры советского и российского кино
  2. Егор Дружинин: «Васечкина закалила Америка»
  3. «Ангелова Кукла» բեմադրությունը - Նիկիտա Միխալկովի ակադեմիայի ներկայացումը։ Ներկայացման պրոդյուսերն է եղել Լեվանովա Կարոլինան
    • 2014 - 2015- «Ангелова Кукла» բեմադրությունը (խորեոգրաֆ, ռեժիսոր, դերասան)
    Спектакль «Всюду жизнь!» — Рецензия (5 из 15) — Афиша

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]