Ալեքսանդր Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն
Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն Театр юных зрителей имени А. А. Брянцева | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրման ամսաթիվ | 1922 |
Անվանված է | Ալեքսանդր Բրյանցև |
Գեղարվեստական ղեկավար | Ադոլֆ Շիպարո |
Կայք | tyuz-spb.ru |
Bryantsev Youth Theatre Վիքիպահեստում |
«Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն» (ռուս.՝ Театр юных зрителей имени А. А. Брянцева), թատրոն Սանկտ Պետերբուրգում, աշխարհում առաջին ռեպերտուարային մանկական թատրոններից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնը հիմնադրել է Ա. Ա. Բրյանցևը և բացվել է 1922 թվականի փետրվարի 23-ին «Կուզիկ ձիուկը» ներկայացումով։ Այդ ներկայացումը երկար տարիներ եղել է թատրոնի այցեքարտը, իսկ Կուզիկ ձիուկը՝ դրա խորհրդանիշը։
1922 թվականից մինչև 1965 թվականը թատրոնը տեղակայված է եղել Լենինգրադի Մոխովայա փողոցում գտնվող նախկին Տենիշևի ուսումնարանում (այժմ այդ շենքում գտնվում է «Մոխովայայի վրա» ուսումնական թատրոնը)։
Պատերազմի տարիներին՝ 1942-1944 թվականներին, թատրոնի թատերախումբը տարհանված է եղել Ուրալ։ Դերասանները հանդես են եկել Բերեզնիկիի դրամատիկական թատրոնի բեմում։
1962 թվականին թատրոնը տեղափոխվել է ներկայիս, հատուկ իր համար նախագծված շենք (ճարտարապետ՝ Ա․ Վ․ Ժուկ) այն տարածքում, որը հենց այդ տարի անվանվել է Պիոներական։ Ա․ Վ․ Ժուկի ճարտարապետային ծրագրում, որտեղ իրենց արտացումն են գտել Ա․ Ա․ Բրյանցևի մշակումները, ամեն ինչ հարմարեցված էր Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնի մանկավարժական և թատերական ավանդույթներին։ «Հին Պատանի հանդիսատեսի թատրոնի» (Լենինգրադում այն այդպես են անվանել) շենքը հատկացվել է Ուսումնական թատրոն։
1962-1986 թվականներին Պատանի հանդիսատեսի թատրոնը ղեկավարել է Զինովի Կորոգոդսկի։
1980 թվականին թատրոնը կոչվել է իր հիմնադրի՝ Ա․ Ա․ Բրյանցևի անունով։
1986-1996 թվականներին թատրոնը գլխավորել է Ա․ Դ․ Անդրեևը։
1994 թվականի փետրվարին Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն դարձել Սվետլանա Վասիլևնա Լավրեցովան[1]։
1996 թվականին գեղարվեստական ղեկավար է դարձել Անատոլի Պրաուդինը։ 1998 թվականի հունիսին նա հեռացվել է այդ պաշտոնից[2]։
2002 թվականին Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնը գլխավորել է Գրիգորի Կոզլովը։ 2007-2008 թվականների թատերաշրջանի նախօրյակին Գրիգորի Միխայլովիչը հրաժարվել է պաշտոնից՝ որոշելով կենտրոնանալ ուսանողների հետ իր աշխատանքի վրա Թատերական ակադեմիայի իր արվեստանոցում[3]։
2007 թվականին Ադոլֆ Շիպարոն նշանակվել է գեղարվեստական նախագծերի ղեկավար և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 2021 թվականը։ Այդ ժամանակ Արսենի Սագալչիկը նշանակվել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, որն զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև իր մահը՝ 2015 թվականը։
2023 թվականին գլխավոր ռեժիսոր Է դարձել Սվետլանա Ցիրյուկը[4]։
Տարբեր տարիներին Ա. Ա. Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի բեմական հարթակներում մի շարք ներկայացումներ է բեմադրել ռեժիսոր Գեորգի Վասիլևը (1946-2014), որոնք տարիներ անց էլ պահպանվում են թատրոնի խաղացանկում[5]։
Թատրոնի դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրինա Ասմուս (1941—1986)
- Իգոր Ագեև (ծնվ․՝ 1958)
- Ալեքսանդր Բլոկ (ծնվ․՝ 1955)
- Նատալիա Բորովկովա (ծնվ․՝ 1949)
- Դմիտրի Բուլբա (ծնվ․՝ 1966)
- Օլգա Վոլկովա (ծնվ․՝ 1939)
- Լիանա Ժվանիա (ծնվ․՝ 1949)
- Յակով Գուդկին (1903 կամ 1905—1979)
- Գեննադի Եգորով (ծնվ․՝ 1950)
- Վալերի Զինովև (1958—1991)
- Նիկոլայ Իվանով (ծնվ․՝ 1943)
- Նինա Կազարինովա (1907—1999)
- Յուրի Կամորնի (1944—1981)
- Աննա Կովալյովա (1919—1997)
- Տատիանա Կուդրյավցևա (ծնվ․՝ 1953)
- Կոնստանտին Կունտիշև (1915—1998)
- Իվան Լատիշև (ծնվ․՝ 1965)
- Ալեքսանդր Լիկով (ծնվ․՝ 1961)
- Օլգա Լիսենկովա (1952-2009)
- Գալինա Մամչիստովա (ծնվ․՝ 1940)
- Սերգեյ Նադպորժսկի (ծնվ․՝ 1941)
- Իգոր Օվադիս (ծնվ․՝ 1952)
- Իրինա Սոկոլովա (ծնվ․՝ 1940)
- Գեորգի Տարատորկին (1945—2017)
- Ալեքսանդր Խոչինսկի (1944—1998)
- Սերգեյ Շելգունով (ծնվ․՝ 1953)
- Իգոր Շիբանով (ծնվ․՝ 1944)
- Անտոնինա Շուրանովա (1936—2003)
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե մեդալ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1925) («Թատերական արվեստ» բաժին)[6],
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1968) – պատմահեղափոխական և հերոսական թեմաներով ներկայացումների ստեղծման համար (Ա. Գ. Ռժեշևսկու և Մ. Ա. Կացի «Օլեկո Դունդիչ», Վ. Գ. Դոլգոյի «Մահապատժից հետո ես խնդրում եմ...» (ռուս.՝ «После казни прошу…») և այլն):
- Լենինի շքանշան (1969)[7],
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագիր (17 փետրվարի 2022 թվականի) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար[8]
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության Ֆեոդոր Վոլկովի անվան մրցանակ (2022) – Ռուսաստանի Դաշնության թատերական արվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար[9]
- Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (20 փետրվարի 2002 թվականի) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար և հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Людмила Клушина (2018-12-21). ««Надо говорить с детьми на вечные темы»». газета «Вечерний Санкт-Петербург». Արխիվացված է օրիգինալից 2019-02-14-ին. Վերցված է 2019-02-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Анатолий Аркадьевич Праудин на сайте peoples.ru
- ↑ «В детском театре сменилась творческая власть» — И. Начарова // «Известия». 2007 г. 28 августа
- ↑ «Сусанна Цирюк стала новым главным режиссером ТЮЗа имени Брянцева: интервью / подг. З. Арсеньева // Санкт-Петербургские ведомости. — 2023. — 14 марта». Արխիվացված է օրիգինալից 2023-03-19-ին. Վերցված է 2023-03-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Нар. арт. России Валерий Дьяченко (2014-06). «Памяти Георгия Васильева». Петербургский театральный журнал. Արխիվացված է օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2019-03-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Список наград, 1925, էջ 135
- ↑ [Указ Президиума Верховного Совета СССР от 17 декабря 1969 года «0 награждении орденами СССР театральных коллективов для детей»]
- ↑ «Распоряжение Президента Российской Федерации от 17 февраля 2022 года № 31-рп «О поощрении»». Արխիվացված է օրիգինալից 2022-06-01-ին. Վերցված է 2022-06-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Любимова вручила государственные награды Долиной и Шахназарову». Արխիվացված է օրիգինալից 2022-12-27-ին. Վերցված է 2022-12-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Решение Законодательного Собрания Санкт-Петербурга от 20.02.2002 N Р-77». Արխիվացված է օրիգինալից 2023-06-27-ին. Վերցված է 2022-12-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ленинградский Театр Юных зрителей. — Л.: Искусство, 1972.
- L’Art Decoratif et Industriel de l’U.R.S.S. [ԽՍՀՄ դեկորատիվ և արդյունաբերական արվեստ] / Comite de la section de l’U.R.S.S. a l’Exposition Internationale des Arts decoratifs. Paris, 1925. — Moscow : [типография ГОЗНАК], 1925. — 94, XXVIII p.
- Exposition internationale des arts décoratifs et industriels modernes, Paris 1925 : Liste des rècompenses [Պարգևների ցանկ] / Ministère du commerce, de l'industrie, des postes et des télégraphes. — Paris : Imprimerie Nationale, 1925. — 176 p.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոն» հոդվածին։ |
|