Դու հիանալի ես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դու հիանալի ես!
Ты супер!
Երգահան(ներ)Օլեգ Էմիրով
Արտադրող երկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզու(ներ)Ռուսերեն
Սեզոնների քանակ1 - Երաժշտական մրցույթ (սպասվում է երկրորդ եթերաշրջան) 1 - Պարային մրցույթ
Սերիաների քանակ16 (2017 թվականի ապրիլի 27 տվյալներով)
Ստեղծում
Տևողություն2 ժամ 40 րոպե
Հեռարձակում
ԱլիքՆՏՎ
Սկզբնական եթերփետրվարի 11, 2017մայիսի 27, 2019

«Դու հիանալի ես» ՝ ՆՏՎ հեռուստաալիքի միջազգային հեռուստատեսային երաժշտական նախագիծ, որում կարող են իրենց մասնակցությունը ունենալ այն երեխաները, ովքեր մնացել են առանց իրենց ծնողների խնամակալության[1]։

Նախագծի արտադրմամբ զբաղվում են «ՈւայԹ Մեդիա» և «ԿԹ Ստուդիա» ընկերությունները[2]։

Հեռակա նախընտրական փուլերը սկսվել են 2016 թվականի դեկտեմբերին և ընթացել են ոչ միային Ռուսաստանի տարածքում, այլև նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրներում[3]։ Մրցույթի առաջին փուլը մեկնարկվեց 2017 թվականի փետրվարի 11-ին ՆՏՎ հեռուստաալիքով[4]։ Այդ օրվանից ՆՏՎ-ն պաշտոնապես դարձավ կենդանի ձայնի տարածք[5]։

Նախագծի մասնակիցներ են համարվում մանկատան, գիշերօթիկ դպրոցների սաները և որդեգիր ու խնամակալական ընտանիքների զավակները, ովքեր 7-ից 18 տարիքային խմբին են պատկանում[6]։

Եզրափակիչ համերգը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 26-ին (հեռուստաեթեր է դուրս եկել հաջորդ օրը) Կրեմլի Պետական պալատում[7]։ Մրցույթում հաղթող է ճանաչվել 12-ամյա Վալերիա Ադլեյբան՝ Աբխազիայից։ «Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ»-ի եզրափակիչ տեսակավորման փուլում հանդես գալու իրավունք է ստացել Կիրիլլ Եսինը, իսկ մանկական «Նոր Ալիք»-ում մասնակցելու հնարավորություն՝ Եվգենիյ Բոյցովը և Վալերիա Ադլեյբան։ Հանդիսատեսների համակրանքի մրցանակին արժանացավ Զոյա Չիժկովան[8]։ Մյուս մասնակիցները նույնպես ստացան բազմազան մրցանակներ։ Դրանից բացի, որոշ մասնակիցներ կմասնակցեն «Республика ШКИД» մյուզիքլի բեմադրմանը։

2017 թվականի մայիսի 22-ին պրես-կոնֆերանս МИА «Ռուսաստանն այսօր» -ում, նախագծի պրոդյուսեր՝ Տիմուր Վայնշտեյնը հայտարարեց նախագծի շարունակության մասին։

«Դու հիանալի ես Պարեր» պարային մրցույթի պրեմիերան տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ին ՆՏՎ ալիքով։ Պարային մրցույթի հաղորդավարը Ալեքսանդր Օլեշկոն էր։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի առաջին փուլում մասնակիցների ելույթը գնահատում են ժյուրիի չորս անդամները։ Հավակնորդին մյուս փուլ անցկացնելու համար նրանք քվեարկում են մասնակցին՝ սևեռակը սեղմելով։ Առաջին փուլում պետք է հավաքել երեք ձայնից ոչ քիչ, այդ դեպքում բեմը գունավորվում է կանաչ գույնով։ Եթե մասնակիցը հավաքում է սահմանվածից քիչ ձայն, ապա բեմը գունավորվում է կարմիր գույնով և մասնակիցը դուրս է մնում մրցույթից։

Երկրորդ փուլում նույնպես հավակնորդը պետք է հավաքի երեք ձայնից ոչ քիչ, ինչից հետո նա ուղևորվում է սպասասրահ։ Թողարկման ավարտին բոլոր ընտրված մասնակիցներից ժյուրիի ամեն մի անդամը մեկական ընտրություն է կատարում՝ ընտրված մասնակիցները կանցնեն եզրափակիչ։

Եզրափակչում հավակնորդները հայտնվում են սպասասրահում միայն այն դեպքում, եթե ժյուրիի բոլոր անդամները սեղմել են սևեռակները։ Թողարկման ավարտին ժյուրիի ամեն մի անդամ նորից պետք է մեկական մասնակից ընտրի, ովքեր եզրափակիչ անցնելու իրավունք են ստանում։

Մրցույթի հաղթողին ընտրում են հանդիսատեսները սմս-քվեարկության ուղիով։

Դու հիանալի ես և Դու հիանալի ես Պարեր նախագծերի ժյուրիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանում ժյուրիի անդամներն էին՝ Մարգարիտա Սուխանկինան, կոմպոզիտոր և պրոդյուսեր Վիկտոր Դրոբըշը, երգչուհի Յոլկան և երգիչ Ստաս Պիեխան։

Եթերաշրջան Սկիզբ Վերջ Հաղթող Հաղորդավար Ժյուրի 1 Ժյուրի 2 Ժյուրի 3 Ժյուրի 4
1 2017 թվականի փետրվարի 11 2017 թվականի հունիսի 24 Վալերիա Ադլեյբա Վադիմ Տակմենև Ստաս Պիեխա Յոլկա Վիկտոր Դրոբըշ Մարգարիտա Սուխանկինա
2 2018 թվականի փետրվարի 10 2018 թվականի հունիսի 23 -
Եթերաշրջան Սկիզբ Վերջ Հաղթող Հաղորդավար Ժյուրի 1 Ժյուրի 2 Ժյուրի 3 Ժյուրի 4
1 2017 թվականի սեպտեմբերի 2 23 декабря 2017 года Валерия Родионова Ալեքսանդր Օլեշկո

Ольга Жук

Եգոր Դրուժինին Քրիստինա Կրետովա Եվգենիյ Պապունաիշվիլի Անաստասիա Զավորոտնյուկ
Տեղ Մասնակից
1 տեղ Վալերիա Ադլեյբա
2 տեղ Վիտալիյ Տոլոչկին
3 տեղ Անաստասիա Սիմոգանովա
4 տեղ Կարինա Իսմաիլովա
5 տեղ Նադեժդա Շեբանովա
6 տեղ Կիրիլլ Եսին
7 տեղ Եվգենիյ Բոյցով
8 տեղ Կրիստինա Աշմարինա
9 տեղ Դարյա Չերնովա
10 տեղ Սոֆյա Վոլոշանենկո

Նախագծի կազմակերպիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]