Լամարկան ավարտել է Բարսելոնայի համալսարանի դասական բանասիրության բաժինը և Գրադարանային դպրոցի գրադարանագիտության բաժինը։ 1974 թվականի նոյեմբերի 5-ին աշխատանքի է անցել Բարսելոնայի համալսարանի արխիվարիուսների, գրադարանավարների և հնէաբանների (Գրադարանային բաժին) ֆակուլտետում։ 1980 թվականի օգոստոսի 1-ից 1983 թվականի մարտի 2-ը ղեկավարել է Կատալոնիայի կառավարության գրադարանային ծառայությունը և գրականագիտական ժառանգությունը։ Գործունեության ընթացքում հիմնադրել է կատալոնյան գրադարանային համակարգի ներկայիս հենքերը, Կատալոնիայի մատենագիտական ինստիտուտի միջոցով հարմարեցրել նորմատիվ գրացուցակները, բացել է նոր գրրադարաններ՝ հանրության համար ավելի շատ ծառայություններ ապահովելու համար։ 1984-2000 թվականներին եղել է Բարսելոնայի համալսարանի գրադարանի տնօրենը, ղեկավարելով գրադարանների ցանցը՝ կատարել կառուցողական փոփոխություններ, արդիականացրել գրադարանային կառույցներն ու շինությունները, ինչպես նաև անցել համակարգչայնացման[1]։
2004 թվականի փետրվարի 12-ից 2012 թվականի հունիս եղել է Կատալոնիայի ազգային գրադարանի տնօրենը[2][3]։ Ղեկավարման տարիներին ստեղծել է երեք միլիոն բազմազան փաստաթղթերի ֆոնդ։ Ձեռնարկել է թվայնացման գործընթաց, ինչը Կատալոնիայի ազգային գրադարանին հնարավորություն է տվել ժառանգությունը տարածել գլոբալ մակարդակով։ Ղեկավարման տարիներին կատարել է բազմաթիվ գնումներ, բարելավել ներքին գործընթացները։
Albéniz, Isaac; Granados, Enric; Lamarca, Dolors (2010). Azulejos (in Spanish). Barcelona: Biblioteca de Catalunya : Museu de la Música. ISBN 9790901314849.
Lamarca, Dolors; Serra Aranda, Eugènia (2007). "Deu pinzellades de la història recent de la Biblioteca de Catalunya (1993-2007)" (PDF) (in Spanish) (46). Item. Revista de biblioteconomia i documentació. Ejemplar: 35–51. Retrieved 24 March 2016.
↑Anglada, Lluís (2012 թ․ հոկտեմբերի 22). Bdig (biblioteques digitals i cooperació) (ed.). «En la Jubilació de Dolors Lamarca» (Spanish). Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)