Դոլորս Լամարկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոլորս Լամարկա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1943(1943-10-19) (77 տարեկան)
ԾննդավայրԳրանոլյերս, Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
Մասնագիտությունգրադարանավար
ԱշխատավայրԲարսելոնայի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԿատալոնիայի ազգային գրադարանի տնօրեն[1]

Դոլորս Լամարկա ի Մորել (իսպ.՝ Dolors Lamarca y Morell, հոկտեմբերի 19, 1943(1943-10-19), Գրանոլյերս, Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա), կատալոնացի գրադարանավարուհի, բանասեր։ Ղեկավարել է Կատալոնիայի կառավարության գրադարանային ծառայությունը և գրականագիտական ժառանգությունը և Կատալոնիայի ազգային գրադարանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամարկան ավարտել է Բարսելոնայի համալսարանի դասական բանասիրության բաժինը և Գրադարանային դպրոցի գրադարանագիտության բաժինը։ 1974 թվականի նոյեմբերի 5-ին աշխատանքի է անցել Բարսելոնայի համալսարանի արխիվարիուսների, գրադարանավարների և հնէաբանների (Գրադարանային բաժին) ֆակուլտետում։ 1980 թվականի օգոստոսի 1-ից 1983 թվականի մարտի 2-ը ղեկավարել է Կատալոնիայի կառավարության գրադարանային ծառայությունը և գրականագիտական ժառանգությունը։ Գործունեության ընթացքում հիմնադրել է կատալոնյան գրադարանային համակարգի ներկայիս հենքերը, Կատալոնիայի մատենագիտական ինստիտուտի միջոցով հարմարեցրել նորմատիվ գրացուցակները, բացել է նոր գրրադարաններ՝ հանրության համար ավելի շատ ծառայություններ ապահովելու համար։ 1984-2000 թվականներին եղել է Բարսելոնայի համալսարանի գրադարանի տնօրենը, ղեկավարելով գրադարանների ցանցը՝ կատարել կառուցողական փոփոխություններ, արդիականացրել գրադարանային կառույցներն ու շինությունները, ինչպես նաև անցել համակարգչայնացման[2]։

2004 թվականի փետրվարի 12-ից 2012 թվականի հունիս եղել է Կատալոնիայի ազգային գրադարանի տնօրենը[3][4]։ Ղեկավարման տարիներին ստեղծել է երեք միլիոն բազմազան փաստաթղթերի ֆոնդ։ Ձեռնարկել է թվայնացման գործընթաց, ինչը Կատալոնիայի ազգային գրադարանին հնարավորություն է տվել ժառանգությունը տարածել գլոբալ մակարդակով։ Ղեկավարման տարիներին կատարել է բազմաթիվ գնումներ, բարելավել ներքին գործընթացները։

Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Albéniz, Isaac; Granados, Enric; Lamarca, Dolors (2010). Azulejos (in Spanish). Barcelona: Biblioteca de Catalunya : Museu de la Música. ISBN 9790901314849.
  • Lamarca, Dolors; Serra Aranda, Eugènia (2007). "Deu pinzellades de la història recent de la Biblioteca de Catalunya (1993-2007)" (PDF) (in Spanish) (46). Item. Revista de biblioteconomia i documentació. Ejemplar: 35–51. Retrieved 24 March 2016.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://dogc.gencat.cat/ca/pdogc_canals_interns/pdogc_resultats_fitxa/?action=fitxa&documentId=610985
  2. «Amb criteri propi. Dolors Lamarca, directora de la Biblioteca Nacional de Catalunya» (PDF) (Spanish)։ Item. Revista de biblioteconomia i documentació. Ejemplar núm. 48։ 2008։ էջեր 102–106։ Վերցված է մարտի 24, 2016 
  3. M.S (նոյեմբերի 24, 2011)։ «Cultura cessa Dolors Lamarca al capdavant de la Biblioteca de Catalunya» (Spanish)։ Vilaweb։ Վերցված է մարտի 24, 2016 
  4. Anglada Lluís (հոկտեմբերի 22, 2012)։ Bdig (biblioteques digitals i cooperació), ed.։ «En la Jubilació de Dolors Lamarca» (Spanish)։ Վերցված է մարտի 24, 2016