Դմիտրո Դիկուսար
Դմիտրո Դիկուսար ուկրաիներեն՝ Дмитро Петрович Дікусар | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1985 |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Ազգություն | ուկրաինացի |
Մայրենի լեզու | ուկրաիներեն, ռուսերեն |
Կրթություն | Կիևի ֆիզիկական դաստիարակության ինստիտուտ |
Մասնագիտություն | պարող և պարուսույց |
Դիկուսար Դմիտրո Պետրովիչ (ուկրաիներեն` Дікусар Дмитро Петрович, հոկտեմբերի 24, 1985, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պարող և պարուսույց[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դմիտրո Դիկուսարը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 24-ին Օդեսայում։ Պարել սկսել է 6 տարեկան հասակից, սկզբում պարահանդեսային, իսկ ավելի ուշ՝ սպորտային պարատեսակներով[2]։
Բարձրագույն կրթություն է ստացել Կիևի ֆիզիկական դաստիարակության ինստիտուտում, որտեղ 2008 թվականին ստացել է պարահանդեսային պարերի մարզիչի կրթություն։ Դմիտրոն երկար տարիներ մասնակցել է ուկրաինական և միջազգային սպորտային պարերի մրցույթներին։ Ինքը ամենամեծ հաջողությանը հասավ լատինաամերիկյան պարեր պարելիս՝ դուրս եկավ Եվրոպայի գավաթի եզրափակիչ, ինչպես նաև այս պարային ժանրի աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը վաստակեց։
2006 թվականին Դմիտրո Դիկուսարը ստացել է պարահանդեսային պարերի սպորտի վարպետի թեկնածուի կոչում։ Նա բազմիցս հասել է միջազգային մրցումների եզրափակիչներ և Ուկրաինայի առաջնության գավաթակիր դարձել։
Լրատվամիջոցներում հայտնիություն է ձեռք բերել 2007 թվականին՝ «1+1» հեռուստաալիքի «Պարեր աստղերի հետ» նախագծի երկրորդ եթերաշրջանին մասնակցելուց հետո[3]։ Նա պարել է երգչուհի Իրինա Բիլիկի հետ միասին։ Այնուհետև նրանք սկսեցին իրենց հարաբերությունները, և շուտով նրանք հարսանիք խաղացին՝ հանդիսավոր արարողություն անցկացնելով Ռիո դե Ժանեյրոյում։ Սակայն 2010 թվականին զույգը ի վերջո բաժանվել է։
2011 թվականին մասնակցել է ռուսական «Պարեր աստղերի հետ»։ Այնուհետև նա աշխատել է նաև այս շոուի վրացական տարբերակում։
2012 թվականին Դմիտրոն հարաբերություններ սկսեց պարուհի Օլենա Շոպտենկոյի հետ, ում նա հանդիպեց նաև «Պարեր աստղերի հետ» հաղորդաշարի եթերաշրջանի ընթացքում։ 2013 թվականին զույգն ամուսնացել է։ Բայց նույնիսկ այս ամուսնությունը երկար չտևեց՝ 2016 թվականին զույգը խզեց իր կապերը[4]։
2019 թվականին նա վերադարձավ «Պարեր աստղերի հետ» շոու[5]։ Վեցերորդ, յոթերորդ և ութերորդ սեզոններում նա զույգով պարել է, համապատասխանաբար, Վիկտորյա Բուլիտկոյի, Սլավա Կամինսկայի և Օլգա Հարլանի հետ[6]։
Ներկայումս Դմիտրոն հաստատում է, որ զուգընկեր ունի, բայց չի հայտնում նրա ինքնությունը։
2022 թվականին նա համալրել է զինված ուժերի շարքերը, որպեսզզի պաշտպանի Ուկրաինայի սահմանները ռուսական ներխուժման ժամանակ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Dmitry Dikusar». Obozrevatel.
- ↑ «Facts about Dikusar». 1+1 TV Channel.
- ↑ «Noone owns anything». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Дмитро Дікусар про болісний розрив з Шоптенко: "Я кохав довго і сильно"». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Dancing with the stars». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Dancing with the stars». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
- ↑ «For the first time in three months: choreographer Dmytro Dikusar spoke from the front line». Unian.