1908-1917 թվականներին աշխատակցել է «Բուդիլնիկ» երգիծական ամսագրին։ 1918-1920 թվականներին հանդես է եկել հեղափոխական պաթոսով տոգորված պլակատներով («Դու գրվե՜լ ես կամավոր», «Վրանգելը դեռ կենդանի է, խփիր նրան առանց խնայելու», 1920 և այլն)՝ դառնալով սովետական քաղաքական պլակատի նախակարապետներից։ Հետագայում բացի պլակատներից («Օգնի՜ր», 1921, «Դու ինչո՜վ ես օգնել ռազմաճակատին», 1941 և այլն) ստեղծել է նաև ծաղրանկարներ, կատարել գրքերի նկարազարդումներ։ Եղել է «Հոկտեմբեր» միավորման անդամ (1928)։ Մոորիի գործերին բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն գրոտեսկը, խիստ ընդգծված հարթ գունաբծերը։ Դասավանդել է Վխուտեմաս-Վխուտեինում (1922-1930), Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտում (1930-32) և գեղարվեստական ինստիտուտում (1939-43)։ Աշակերտներից են Ռեշետնիկովը, Պրորոկովը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 22)։