Դինոզավրերի հովիտ
Դինոզավրերի հովիտ | |
---|---|
անգլ.՝ Dinosaur Valley State Park | |
Կատեգորիա ԲՊՀՄ — III (Բնության հուշարձան) | |
Տեղագրություն | ԱՄՆ, Սոմերվել շրջան |
Կոորդինատներ | 32°15′12″ հս․. լ. 97°49′07″ ամ. ե.HGЯO |
Տարածք | 617 հեկտար |
Հիմնադրված է | 1972 |
Կայք | tpwd.texas.gov/state-parks/dinosaur-valley(անգլ.) |
Dinosaur Valley State Park Վիքիպահեստում |
Դինոզավրերի հովիտ (անգլ.՝ Dinosaur Valley State Park), ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սոմերվել շրջանում գտնվող պարկ։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինոզավրերի հովիտ պարկը, որը նաև արգելոց է, գտնվում է Գլեն-Ռոուզ քաղաքից հյուսիս-արևմուտք՝ Պելյուքսի գետի (անգլ.՝ Paluxy River) վերին հատվածում։ Նրա տարածքը, որը կազմում է 617,51 հեկտար, 1968 թվականին պարկերի ստեղծման պետական ծրագրով գնվել է մասնավոր սեփականատերերից։ Հանրության համար այգին բացվել է 1972 թվականին[1]։
Պարկի տարածքը ձևավորվել է նստվածքային ապարներից, որոնք մեծ մասամբ պարունակում են մոտավորապես 113 միլիոն տարի առաջ՝ վաղ կավճի ժամանակաշրջանում, հնագույն ծովի ափի շուրջ առաջացած կրաքարեր, ավազաքարեր և արգիլիթներ։ Այս շերտավոր ձևավորումները ողողվում են Պելյուքսի գետի ջրերով՝ երբեմն բացելով այդ ժամանակ ապրած կենդանիների հնագույն հետքերը։ Նման կերպով հայտնաբերված դինոզավրերի ոտնահետքերն էլ դարձել են պարկի ստեղծման սկզբնապատճառը[1]։
Հետաքրքիր առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականի սկզբին Պելյուքսի գետի հովտում, իբրև, հայտնաբերվել են մասամբ դինոզավրերի հետքերով ծածկված մարդկային ոտնահետքեր։ Սակավահող կրեացիոնիզմի կողմնակիցներն այս փաստն օգտագործել են իրենց վարկածը հաստատելու համար[2]։ Իսկ 1984 թվականին նրանցից մեկը՝ Կարլ Բոն, Դինոզավրերի հովտի կողքին ստեղծել է Աշխարհի արարման վկայությունների թանգարանը։
Գտնված հետքերի մանրամասն հետազոտությունները թույլ են տվել հաստատել, որ մարդկային ոտնահետքերը կամ կեղծ են կամ որևէ կապ չունեն մարդու հետ, քանի որ հանդիսանում են նույն դինոզավրերի մասամբ ջնջված հետքերը[3][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դինոզավրերի հովտի էքսկուրսիոն կենտրոնը 2008 թվականի օգոստոսին
-
Դինոզավրերի ոտնահետքերը Պելյուքսիի ջրերում, 2003 թվականի հունվար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Путеводитель по Долине динозавров // Официальный сайт парка» (PDF). Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ John D. Morris, Ph.D. «The Paluxy River Mystery». Официальный сайт The Institute for Creation Research.
- ↑ Глен Дж. Кубан След Алвиса Делка: предполагаемый человеческий след на отдельном куске породы // Сайт Paluxy, 2008—2011 гг.
- ↑ Глен Дж. Кубан О пятках динозавров. Неофициальная история противостояния вокруг техасских «человеческих следов» // Сайт Paluxy, 1995—2009 гг
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինոզավրերի հովիտ» հոդվածին։ |
|