Դիլան և Քոուլ Սփրոուսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլան և Քոուլ Սփրոուսներ
ԸնտրանիԱմեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը և Կյանքը տախտակամածին

Դիլան Թոմաս Սփրոուս և Քոուլ Միտչել Սփրոուս (անգլ.՝ Dylan Thomas Sprouse & Cole Mitchell Sprouse, ), ամերիկացի երկվորյակ դերասաններ։ Նրանց առավել հայտնի դերերից են «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը» և «Ամեն ինչ թիփ թոփ կամ կյանքը տախտակամածին» սերիալների երկվորյակների դերերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկվորյակ եղբայրները ծնվել են Իտալիայի Արեցո քաղաքում, որտեղ նրանց ծնողները՝ Մեթյու Սփրոուսը և Մելանի Ռայթը Տոսկանայում ուսուցանւմ էին անգլերեն լեզու։ Դիլանի անունը դրվել է բանաստեղծ Դիլան Թոմասի պատվին, իսկ Քոուլի անունը՝ է ի պատիվ ջազ երգիչ և դաշնակահար Նաթ Քինգ Քոլի։ Դիլանը 15 րոպեով մեծ է եղբորից[1]։

4 ամիս հետո ընտանիքը վերադարձել է ԱՄՆ Լոնգ Բիչ քաղաք։ 1997 թվականին եղբայրների ծնողները բաժանվել են և նրանք մնացել են հոր և խորթ մոր մոտ։ Առաջին հայտնի դերը եղբայրները խաղացել են «Մեծ հայրիկ» ֆիլմում, որտեղ նրանք խաղացել են Ջուլիան Մաքգրետի դերը (Ամերիկայում երկվորյակ երեխաները խաղում են նույն դերը, որովհետև կան իրավական սահմանափակումներ, որոնք արգելում են երեխային երկար ժամանակ գտնվել նկարահանման տարածքում)։ Դրանից հետո նրանք մի քանի փոքր դերեր են խաղացել։ Եղբայրները իսկական հաջողության հասան, երբ հանդես եկան «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը» երիտասարդական սերիալում։ Սերիալի 3 եթերաշրջանից հետո դուրս եկավ շարունակությունը՝ «Ամեն ինչ թիփ թոփ կամ կյանքը տախտակամածի վրա», որտեղ եղբայրները դարձյալ խաղացին գլխավոր դերերը։

Դիլան Սփրոուս 2010 թվական
Քոուլ Սփրոուս 2010 թվական

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայրները ապրում են Լոս Անջելեսում՝ հոր և խորթ մոր հետ։ Երկվորյակների ընտանիքում կա 3 շուն՝ Բուբբա (Անգլիական բուլդոգ), որը պատկանում է Դիլանին և Քոուլին, Պինկին, որը պատկանում է իրենց հորը, և Կարրին (ֆրանսիական բուլդոգ), որն իրենց խորթ մոր շունն է։ Եղբայրների սիրելի դերասանը և Ադամ Սենդլերն է։ Դիլանը նշել է, որ Ադամը հանդիսանում «օրինակելի մարդ դերասանական աշխարհում» և շատ բաներ են սովորել կատակերգակ դերասանից։

2010 թվականին եղբայր-երկվորյակները ընդունվել են Նյու Յորքի համալսարան[2]։ Դիլանը սկզբում ուզում էր ընդունվել կերպարվեստի ֆակուլտետ, իսկ Քոուլը` կինոյի, հեռուստատեսության արտադրության ֆակուլտետ։ Սակայն եղբայրները ընդունվեցին Gallatin School of Individualized Study, որտեղ ուսանողներին թույլատրվում էր պլանավորել իրենց սեփական կրթական ծրագիրը։ Քոուլը սովորում էր հումանիտար գիտություններ և հնագիտություն, իսկ Դիլանը կենտրոնացած էր վիդեոխաղերի դիզայնի վրա։

Համատեղ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Official Sprouse Bros Website About Page». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. Bell, Crystal. «Recent Grads Dylan And Cole Sprouse Have A 'Suite' Future Ahead». MTV News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. Harp, Justin (2016 թ․ մայիսի 12). «Archie Comics series Riverdale is coming to The CW». Digital Spy (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]