Դիեգո-Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո-Գարսիա
Diego Garcia

'
Կոորդինատներ
Երկիր Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ
Կղզիների քանակը 4
Ամենամեծ կղզին Դիեգո-Գարսիա
Բնակչություն 2800 բնակիչ (2012) մարդ

'

Դիեգո-Գարսիա (անգլ.՝ Diego Garcia), բրիտանական կախյալ կղզի-օղակակղզի Հնդկական օվկիանոսում, կղզին մտնում է Չագոս կղզեխմբի մեջ, գտնվում է Հնդկական թերակղզուց 1600 կմ, Մալդիվյան կղզիներից՝ 1200 հարավ, ընդգրկվում է Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքների կազմում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու մոտ 27 կմ² տարածք զբաղեցված է ծովալճակներով, մակերեսի մի նեղ շերտ շրջապատված է կորալային խութերով, երկարությունը կազմում է մոտ 60 կմ, առավելագույն բարձրություն ծովի մակարդակից 7 մետր է։ Օղակակղզին բաղկացած է 4 կղզուց, որոնցից ամենամեծը Դիեգո-Գարսիան է, որից բացի օղակակղզում կա ևս 3 փոքր կղզի՝ Արևմտյան կղզի (անգլ.՝ West Island) 3,4 հեկտար, Միջին կղզի (անգլ.՝ Middle Island) 6 հեկտար, Արևելյան կղզի (անգլ.՝ East Island) 11,75 հեկտար։

Կղզում աճում է կոկոսի ծառեր։ Դիեգո-Գարսիայի կլիման խոնավ է, տաք ու քամոտ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը 36,2 °C է, նվազագույնը ՝ 14.6 °C։ Տեղումների քանակը տարեկան միջին հաշվով կազմում է 2600 մմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին հայտնաբերել է հայտնի ծովագնաց Վասկո դա Գաման՝ 16-րդ դարի սկզբին։ Ինչպես բոլոր 3 կղզիները, այնպես էլ Դիեգո-Գարսիան պատկանել է նախ Ֆրանսիային, այնուհետև՝ Մեծ Բրիտանիային։ Կղզու առաջին բնակիչները եղել են ֆրանսիացիները, որոնք 1785 թվականին հիմնել են առաջին ապրելատեղերը։ 1810 թվականից կղզում բնակություն են հաստատել բրիտանացիները։

19-րդ դարում ֆրանսիացիները, այնուհետև բրիտանացիները կղզում ստեղծել կոկոսի ծառերի տնկարաններ, որի աշխատանքների համար ստրուկներ էին ներկրել Աֆրիկայից, որոնց ժառանգները 1960-1970-ական թվականներին բռնի տեղահանվել են կղզուց, իսկ 1973 թվականին ԱՄՆ-ն կղզում մեծ ռազմակայան է տեղադրել, որը կա մինչև հիմա[1][2][3]։

2000 թվականին Անգլիայի գերագույն դատարանը հաստատել է, որ աֆրիկացիների ժառանգների վտարումը եղել է անօրինական և գաղթականներն իրավունք ունեն վերադառնալու կղզի։ Դրանից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ դա հնարավոր չէ, քանի որ նրանք ԱՄՆ-ի հետ ունեն պայմանագիր։ 2004 թվականին բրիտանական կառավարությունը երկու որոշում ընդունեց, որոնցով արգելում էր կղզու նախկին բնակիչներին երբևէ վերադառնալ այնտեղ[4]։

2017-ի հունիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան քվեարկել է Հնդկական օվկիանոսի Չագոս կղզեխմբի օղակակղզիների իրավական կարգավիճակը պարզելու համար։ Նախագիծը չի անցել՝ 94 դեմ ձայների մեծամասնության պատճառով[5]։

2019 թվականի փետրվարին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան հանձնարարել է Մեծ Բրիտանիայի Չագոս կղզեխմբի վերահսկողությունը հանձնել Մավրիկիոսի Հանրապետությանը, և ավարտել տարածքի գաղութացման գործընթացը՝ տեղի ժողովրդի ինքնորոշման ճանապարհով, այդպիսով 1965 թվականին Հնդկական օվկիանոսի կղզիախմբի բաժանումն ու այն Մեծ Բրիտանիային հանձնելու գործընթացը ճանաչելով ապօրինի[6][7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «THE TRUTH ABOUT DIEGO GARCIA: 50 YEARS OF FICTION ABOUT AN AMERICAN MILITARY BASE». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  2. ««Чёрная точка» ЦРУ в океане». www.sovsekretno.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  3.  Жертвы британского колониализма
  4. Джон Пилгер (26.04.2012). «Война против демократии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Chagos legal status sent to international court by UN». BBC News. 2017 թ․ հունիսի 22.
  6. Суд ООН призвал Великобританию как можно скорее завершить управление архипелагом Чагос ТАСС 25 февраля 2019 года
  7. Суд ООН обязал Лондон передать Маврикию архипелаг Чагос Известия 26 февраля 2019

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո-Գարսիա» հոդվածին։