Դիեգո-Գարսիա
![]() '
| ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ | |
Կղզիների քանակը | 4 | |
Ամենամեծ կղզին | Դիեգո-Գարսիա | |
Բնակչություն | 2800 բնակիչ (2012) մարդ | |
![]() '
| ||
Դիեգո-Գարսիա (անգլ.՝ Diego Garcia), բրիտանական կախյալ կղզի-օղակակղզի Հնդկական օվկիանոսում, կղզին մտնում է Չագոս կղզեխմբի մեջ, գտնվում է Հնդկական թերակղզուց 1600 կմ, Մալդիվյան կղզիներից՝ 1200 հարավ, ընդգրկվում է Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքների կազմում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու մոտ 27 կմ² տարածք զբաղեցված է ծովալճակներով, մակերեսի մի նեղ շերտ շրջապատված է կորալային խութերով, երկարությունը կազմում է մոտ 60 կմ, առավելագույն բարձրություն ծովի մակարդակից 7 մետր է։ Օղակակղզին բաղկացած է 4 կղզուց, որոնցից ամենամեծը Դիեգո-Գարսիան է, որից բացի օղակակղզում կա ևս 3 փոքր կղզի՝ Արևմտյան կղզի (անգլ.՝ West Island) 3,4 հեկտար, Միջին կղզի (անգլ.՝ Middle Island) 6 հեկտար, Արևելյան կղզի (անգլ.՝ East Island) 11,75 հեկտար։
Կղզում աճում է կոկոսի ծառեր։ Դիեգո-Գարսիայի կլիման խոնավ է, տաք ու քամոտ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը 36,2 °C է, նվազագույնը ՝ 14.6 °C։ Տեղումների քանակը տարեկան միջին հաշվով կազմում է 2600 մմ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզին հայտնաբերել է հայտնի ծովագնաց Վասկո դա Գաման՝ 16-րդ դարի սկզբին։ Ինչպես բոլոր 3 կղզիները, այնպես էլ Դիեգո-Գարսիան պատկանել է նախ Ֆրանսիային, այնուհետև՝ Մեծ Բրիտանիային։ Կղզու առաջին բնակիչները եղել են ֆրանսիացիները, որոնք 1785 թվականին հիմնել են առաջին ապրելատեղերը։ 1810 թվականից կղզում բնակություն են հաստատել բրիտանացիները։
19-րդ դարում ֆրանսիացիները, այնուհետև բրիտանացիները կղզում ստեղծել կոկոսի ծառերի տնկարաններ, որի աշխատանքների համար ստրուկներ էին ներկրել Աֆրիկայից, որոնց ժառանգները 1960-1970-ական թվականներին բռնի տեղահանվել են կղզուց, իսկ 1973 թվականին ԱՄՆ-ն կղզում մեծ ռազմակայան է տեղադրել, որը կա մինչև հիմա[1][2][3]։
2000 թվականին Անգլիայի գերագույն դատարանը հաստատել է, որ աֆրիկացիների ժառանգների վտարումը եղել է անօրինական և գաղթականներն իրավունք ունեն վերադառնալու կղզի։ Դրանից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ դա հնարավոր չէ, քանի որ նրանք ԱՄՆ-ի հետ ունեն պայմանագիր։ 2004 թվականին բրիտանական կառավարությունը երկու որոշում ընդունեց, որոնցով արգելում էր կղզու նախկին բնակիչներին երբևէ վերադառնալ այնտեղ[4]։
2017-ի հունիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան քվեարկել է Հնդկական օվկիանոսի Չագոս կղզեխմբի օղակակղզիների իրավական կարգավիճակը պարզելու համար։ Նախագիծը չի անցել՝ 94 դեմ ձայների մեծամասնության պատճառով[5]։
2019 թվականի փետրվարին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան հանձնարարել է Մեծ Բրիտանիայի Չագոս կղզեխմբի վերահսկողությունը հանձնել Մավրիկիոսի Հանրապետությանը, և ավարտել տարածքի գաղութացման գործընթացը՝ տեղի ժողովրդի ինքնորոշման ճանապարհով, այդպիսով 1965 թվականին Հնդկական օվկիանոսի կղզիախմբի բաժանումն ու այն Մեծ Բրիտանիային հանձնելու գործընթացը ճանաչելով ապօրինի[6][7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Դիեգո-Գարսիայի քարտեզը
-
Նկար վերևից
-
Նկար տիեզերքից
-
ԱՄՆ Բոինգ ինքնաթիռը օդ է բարձրանում կղզուց
-
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կործանված օդանավ Դիեգո-Գարսիա կղզում
-
-
-
ԱՄՆ նավաստիները զենքի կիրառման դասընթաց են անցկացնում կղզում
-
-
Մայրամուտ
-
Խաչափառ
-
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «THE TRUTH ABOUT DIEGO GARCIA: 50 YEARS OF FICTION ABOUT AN AMERICAN MILITARY BASE»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-11-ին։ Վերցված է 2020-01-07
- ↑ ««Чёрная точка» ЦРУ в океане»։ www.sovsekretno.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-24-ին։ Վերցված է 2016-11-25
- ↑
Жертвы британского колониализма
- ↑ Джон Пилгер (26.04.2012)։ «Война против демократии»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին
- ↑ «Chagos legal status sent to international court by UN»։ BBC News։ հունիսի 22, 2017
- ↑ Суд ООН призвал Великобританию как можно скорее завершить управление архипелагом Чагос ТАСС 25 февраля 2019 года
- ↑ Суд ООН обязал Лондон передать Маврикию архипелаг Чагос Известия 26 февраля 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Схема дислокации военных объектов США на о. Диего-Гарсия (вид с воздуха)
- Британская территория в Индийском океане (անգլ.)
- Борьба коренных жителей за возвращение (ռուս.) (оригинал (անգլ.))
- Война против демократии Archived 2013-04-19 at Archive.is // Еженедельник 2000, 18.04.2012
|