Դեյվիդ Ֆարրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Ֆարրել
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1977(1977-02-08) (47 տարեկան)
ԾննդավայրՊլիմուտ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտություներաժիշտ, բասիստ և կոմպոզիտոր
ԱնդամությունLinkin Park, Linkin Park և Tasty Snax
 Linkin Park Վիքիպահեստում

Դեյվիդ Մայքլ Ֆարրել (փետրվարի 8, 1977(1977-02-08), Պլիմուտ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, Linkin Park ռոք խմբի բասիստ և բեք վոկալիստ։ Առավել հայտնի է Ֆենիքս բեմական անվանումով։ Նա նաև եղել է Snax փոփ փանկ խմբի անդամ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարրելին կիթառ նվագել սովորեցրել է մայրը, երբ նա սովորում էր ավագ դպրոցում[1]։ Մեծացել է Պլիմուտ քաղաքում, սակայն, երբ հինգ տարեկան էր տեղափոխվել է Միշեն-Վիեխո։

Tasty Snax[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ դպրոցում սովորելու ընթացքում միացել է «Tasty Snax» խմբին, որը հետո ստացել է «The Snax» անվանումը[2]։ Խմբի հետ աշխատելու ընթացքում էլեկտրական կիթառից տեղափոխվել է բասի։ Խմբի մեջ էր մտնում նաև նրա քոլեջի ընկեր Մարկ Ֆիորը, ով նաև մասնակցում էր Linkin Parkի վիդեո-ալբոմների ստեղծման աշխատանքներին[2]։ Խումբը թողարկել է երկու երաժշտական և մեկ ալբոմի ժողովածու[3]։ Խումբը լքել է 2000 թվականին։

Linkin Park[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելեսի Կալիֆոռնյան համալսարանում Բրեդ Դելսոնին հանդիպելուց հետո միացել է Xero-ին[4]։ 1997 թվականին նպաստել է խմբի դեմո ձայնագրությանը, սակայն Tasty Snax-ի հետ շրջագայության պատճառով լքել է ծրագիրը[5]։ Մեկ տարվա բացակայությունից հետո 2000 թվականին նորից միացել է խմբին[6]։ Չեսթեր Բեննինգթոնի մահից հետո ռոք խումբը իր գործունեությունը դադարեցնում է երեք տարով[7]։ 2020 թվականին հայտարարել է, որ խումբը աշխատում է նոր երգի վրա[8]։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Linkin Park-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Meteora (2003)
  • Minutes to Midnight (2007)
  • A Thousand Suns (2010)
  • Living Things (2012)
  • The Hunting Party (2014)
  • One More Light (2017)

Tasty Snax-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Run Joseph Run (1998)
  • Snax (2000)

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dave "Phoenix" Farrell». lpzistas.com. 2012 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  2. 2,0 2,1 «Dave Farrell (Phoenix)». Spirit of Metal. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  3. «Tasty Snax Discography». AllMusic.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  4. Kendall, Rebecca (2014 թ․ մարտի 25). «Congressman, entertainment luminaries honored at UCLA environment gala». UCLA Newsroom. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. Childers, Chad (2016 թ․ հոկտեմբերի 24). «18 Years Ago: Linkin Park Unleashed Hybrid Theory». KBAT. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. Lptimes.com, Band History Արխիվացված Հուլիս 23, 2014 Wayback Machine Retrieved September 1, 2019
  7. Sharp, Tyler (2018 թ․ հուլիսի 19). «Linkin Park Bassist Dave Farrell Writes Open Letter to Chester Bennington Read More: Linkin Park Bassist Writes Open Letter to Chester Bennington». Loudwire. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Linkin Park Have Been Working On New Music». Kerrang!. 2020 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ֆարրել» հոդվածին։