Պլիմուտ (Մասաչուսեթս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Պլիմուտ
անգլ.՝ Plymouth
Դրոշ Զինանշան
Flag of Plymouth, Massachusetts.jpg Seal of Plymouth, Massachusetts.gif

PlymouthMA TownSq 1910.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1620 թ.
Մակերես347.0 կմ²
ԲԾՄ57±1 մետր
Բնակչություն56 468 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-4
Փոստային ինդեքսներ02360, 02361, 02362, 02345 և 02381
Պաշտոնական կայքplymouth-ma.gov (անգլ.)
##Պլիմուտ (Մասաչուսեթս) (ԱՄՆ)
Red pog.png

Պլիմուտ (անգլ.՝ Plymouth), քաղաք ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Պլիմուտ օկրուգում: Բրոքթոնի հետ միասին համարվում է օկրուգի վարչական կենտրոններից մեկը: Պլիմուտի համայնքապետարանի տարածքը ամենամեծն է նահանգում[1]:

Քաղաքը հիմնադրվել է 1620 թվականին Քեյփ Քոդ ծոցի ափին, համարվում է Նոր Անգլիայի հնագույն եվրոպական բնակավայրը և հնագույններից մեկը ԱՄՆ-ում: Երկար ժամանակ քաղաքը համարվում էր համանուն գաղութի կենտրոնը: Հետագայում քաղաքը դարձավ Մասաչուսեթսի՝ ԱՄՆ առաջին 13 նահանգներից մեկի մասը: Ավելի ուշ Պլիմուտը վերածվեց սովորական ամերիկյան քաղաքի: Սակայն 1970-ականներից նրա բնակչությունը ավելացավ ավելի քան 3 անգամ. եթե 1970 թվականին Պլիմուտում ապրում էր 18615, ապա 2000 թվականին՝ արդեն 51701 մարդ: 2008 թվականի տվյալներով բնակչության թիվը հասել էր 58379-ի[2]: Քաղաքի բնակչության 94,82 %սպիտակամորթներ են, 36,0 % -ը՝ անչափահաս, 11,2 % ՝ 65 տարեկանից բարձր. պլիմուտցիների 5,18 % -ը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ[3]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման չափավոր ցամաքային է, մեղմացված Ատլանտյան օվկիանոսով: Ձմեռային ամիսների ջերմաստիճանը −2,5°С}} — −3°C է, ամառայինը` +19°С — +21°C:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պլիմուտ քաղաքում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 70 71 87 94 95 102 102 102 100 88 82 77 102
միջին ջերմաստիճանը (°C) 29,1 29,7 37,0 46,3 56,1 65,5 71,1 69,6 62,7 53,1 43,5 33,1 49,7
բացարձակ նվազագույնը (°C) −19 -15 -5 -13 25 33 42 40 32 17 3 -14 -19
տեղումների քանակը (մմ) 4,1 3,9 4,6 4,3 3,6 3,4 3,2 3,8 3,9 3,9 4,4 5,9 47,4
Աղբյուր՝ [4]

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմքը տուրիզմն է: Քաղաքի մոտ տեղակայված է օդանավակայան, որը 1931 թվականից իրականացնում է տեղական նշանակություն ունեցող չվերթներ:

Համագործակցություն այլ քաղաքների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլիմուտը համարվում է Անգլիայի համանուն քաղաքի քույր քաղաքը, որի պատվին էլ ստացել է իր անվանումը[5]: Նաև կա համագործակցության համաձայնագիր ճապոնական Շիշիգահամա քաղաքի հետ[6]։

Համայնապատկեր՝ Պլիմուտի փողոցներից մեկում

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլիմուտի մեծաթիվ զբոսաշրջիկների համար Նոր Անգլիայի առաջին բնակավայրն է։ Դրա հետ են կապված և քաղաքի մեծաթիվ թանգարանները, որոնք տարբեր տեսանկյուններում ցուցադրում են առաջին բնակավայրերի պատմությունը։ Սրանք այցելուներին` Նոր Անգլիայում 17-րդ դարասկզբի իրադարձությունների մասին առավելագույն նշանակալի տեղեկատվություն տրամադրող` դասական թանգարաններ են, ինչպես նաև «թանգարաններ բաց երկնքի տակ»։ Վերջինիս է վերաբերում Պլիմուտ Պլենտեյշն(Plimoth Plantation) հանրահայտ նախագիծը` պատմա-ազգագրական համալիր, որն իր մեջ ներառում է` բացի անշարժ ցուցադրությունից, երկու վերաստեղծ բնակավայրեր. 17-րդ դարը գաղութատերերի և նույն ժամանակների հնդկացիների բնակավայրեր։ Էքսկուրսավարների փոխարեն այս թանգարաններում բաց երկնքի տակ աշխատում են մարդիկ` հագնված համապատասխան ժամանակաշրջանի նորաձևությամբ։ Նրանք կարծես թե կազմում են գյուղերի բնակչությունը։ Զբաղվելով հնդկացիների կենցաղի հիմքը կազմող «առօրյա գործերով» նրանք պատրաստ են պատասխանել զբոսաշրջիկների յուրաքանչյուր հարցի։ Այդ նույն ծրագրի շրջանակներում 1957 թվակապից զբոսաշրջիկների համար բացվել է մուտքը դեպի Մեյֆլաուեր - Մեյֆլաուեր II նավի ամբողջական չափի օրինակին, որով ժամանել են առաջին գաղութարարները։ Նավը կառանված է Պլիմուտի ծովախորշում։ Ավանդական տեսարժան վայր է համարվում և այսպես կոչված Պլիմուտյան ժայռը` քար, որ ըստ ավանդության համարվում է ցամաքի շաս, որի վրա են ոտք դրել առաջին բնակիչները։ Պլիմուտյան ժայռից ոչ շատ հեռու տեղակայված է առաջին բնակիչներին նվիրված արձան, որն անվանվում է Հայր-հիմնադիրների ազգային հուշարձան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պլիմուտի պատմություն» 
  2. «Town of Plymouth Population Projections»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-10-ին։ Վերցված է 2008-09-10 
  3. «American FactFinder. United States Census Bureau»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-12-ին։ Վերցված է 2008-09-10 
  4. «Weatherbase: Historical Weather for Plymouth, Massachusetts, United States of America»։ [Weatherbase]։ Վերցված է April 15, 2014 
  5. «Plymouth and its Twin Towns»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին 
  6. Sister City Plymouth