Jump to content

Դեյվիդ Կոպերֆիլդ (իլյուզիոնիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դևիդ Կոպպերֆիլդ (այլ կիրառումներ)
Դեյվիդ Կոպերֆիլդ
Դեյվիդ Սեթ Կոտկին
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1956(1956-09-16)[1][1][2][…] (68 տարեկան)
ԾննդավայրՄետաչեն (Նյու Ջերսի)
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՖորդհեմի համալսարան և Metuchen High School?
ՄասնագիտությունԻլյուզիոնիստ, հիպնոսացնող
ԱշխատանքԻլյուզիոնիստ
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքwww.davidcopperfield.com
 David Copperfield (illusionist) Վիքիպահեստում

Դեյվիդ Կոպերֆիլդ (անգլ.՝ David Copperfield, իսկական անունը Դեյվիդ Սեթ Կոտկին (անգլ.՝ David Seth Kotkin), ծնվել է 1956 թվականի սեպտեմբերի 16-ին, Մետաչեն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի իլյուզիոնիստ և հիպնոսացնող, հայտնի է իր տպավորիչ հնարքներով և օրիգինալ մեկնաբանություններով։ Կոպերֆիլդը հայտնի է նաև «Դավինո» մականունով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Կոտկինը ծնվել է ամերիկական Մետաչեն քաղաքում, Նյու Ջերսի նահանգում, 1956 թվականի սեպտեմբերի 16-ին հրեական ընտանիքում։ Երեխայի մայրը (ծնված Երուսաղեմում)՝ ապահովագրական գործակալ, հայրը՝ Խայման Կոտկին հագուստի խանութի սեփականատեր էր։

Փոքրիկ Դեյվիդը ունեցել է եզակի հիշողություն, նա լսելով հիշեց ամբողջ Տորան։ Նա ընդամենը 4 տարեկան էր, երբ իր պապիկը ցույց տվեց նրան խաղաքարտերով հնարք, երեխան նույն վայրկյանին կրկնեց այն։ Նա 7 տարեկանում արդեն ցույց էր տալիս իր մտածած հնարքները ծխախոտով։

Դեյվիդը 12 տարեկանում դարձավ պրոֆեսիոնալ իլյուզիոնիստ։ Միևնույն ժամանակ նա անդամագրվեց ամերիկյան մոգերի ընդհանրություն և դարձավ խմբի ամենաերիտասարդը։ 16 տարեկանում Նյու Յորքի համալսարանում սովորեցնում է ուսանողներին մոգություն։

Այդ ժամանակ նա վերցրեց իր մականունը՝ Դեյվիդ Կոպերֆիլդ։ Շուտով Դեյվիդը թողեց համալսարանը և սկսեց իլյուզիոնիստի աշխատանք փնտրել։

Կոպերֆիլդը ABC հեռուստաալիքում

1978 թվականին, երբ Դեյվիդը 22 տարեկան էր, նրան հրավիրեցին հեռուստատեսություն, «The Magic of ABC» ABC հեռուստաալիքում։

Որոշ ժամանակ հետո ստեղծվեցին ավելի հայտնի հնարքներ, որոնցից էին՝ թռիչք Մեծ Կիրճից, անցումը հայտնի Չինական Պատի միջով, հայտնի Ալկատրասա բերդից փախուստ, թռիչք և այլն։

Նյու Յորքում Կոպերֆիլդը բացեց իր սրճարանը։ Մատուցողներ այնտեղ չկան։ Ձայնը խավարից հարցնում է, թե հաճախորդները ինչ են ուզում պատվիրել, հետո պատվերը կարծես երկնքից է իջնում հաճախորդի մոտ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպերֆիլդը չէր ցուցադրում իր կյանքը, հայտնի է միայն 2 վեպ։ Առաջինը՝ Կլաուդիա Շիֆերի հետ։ 1993 թվականին նրանք ամուսնացան, իսկ 1999 թվականին բաժանվեցին[4], երկրորդը՝ Ամբրե Ֆրիսկի հետ։ Նրա 2 աղջիկները եղել են ֆոտոմոդելներ, զույգը նորից բաժանվում է։

2011 թվականի օգոստոսին տեղեկություն տարածվեցն այն մասին, որ 2010 թվականին Դեյվիդ Կոպերֆիլդը և 26 տարեկան ընկերուհին՝ մոդել Կլոե Գոսելենը աղջիկ են ունեցել։ Աղջկա անունը Սկայ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Կոպերֆիլդ (իլյուզիոնիստ)» հոդվածին։