Դեղին մանգուստ, կամ աղվեսանման մանգուստ (լատին․՝ Cynictis penicillata)[1], մանգուստների ընտանիքի (Լատ. Herpestes-Օձաքիշ) կաթնասուն։ Իր անվանումը ստացել է իր դեղնա-կարմրավուն մորթու շնորհիվ։ Լատիներեն Cynictis-սակավ, Penicillata -Ավելակ, Խոզանակ, Վրձին։ Մի շարք լեզուներով նրա անունը թարգմանաբար նշանակում է «աղվես մանգուստ»։ Դեղին մանգուստները շատ տարածված են հատկապես Աֆրիկա մայրցամաքում և համարվում են Աֆրիկայի ամենատարածված տեսակներից։
Դեղին մանգուստների մորթու գույնը կախված է միջավայրից։ Հարավային շրջանների աղվեսանման մանգուստները ունեն կարմրավուն մորթի, իսկ հյուսիսային շրջաններում տարածվածները ունեն ավելի շատ դեղին և մոխրագույն գունավորում։ Ունի կարճ, կլորացված ականջներ և շատ նման են աղվեսներին։ Մարմնի երկարությունը հասնում է 27-38 սմ, իսկ պոչի երկարությունը 18-ից 28 սմ։ Քաշը 440-ից 800 գ., իսկ որոշ դեպքերում մինչև 1 կգ.։
Ronald M. Nowak։ Walker's Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
N.L. Avenant; J.A.J. Nel։ "Comparison of the diet of the yellow mongoose in a coastal and a Karoo area" in South African Journal of Wildlife Research (1992), Volume։ 22, p. 89–93.
O.A.E. Rasa; B.A. Wenhold; P. Howard; A. Marais։ "Reproduction in the yellow mongoose revisited" in South African Journal of Zoology (1992), Vol. 27, No. 4, p. 192.
B.A. Wenhold; O.A.E. Rasa։ "Territorial marking in the Yellow mongoose Cynictis penicillata: sexual advertisement for subordinates?" in Zeitschrift für Säugetierkunde (1994), Vol.59, No.3, p. 129.
↑Վլադիմիր Ֆլինտ, Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն (խմբ. հրատարակություն =), 1994, էջ 103, ISBN 5-200-00643-0.։