Դելտա Գուդրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դելտա Գուդրեմ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 9, 1984(1984-11-09)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունThe Hills Grammar School?
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, երաժիշտ, դաշնակահարուհի, երգերի հեղինակ և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքdeltagoodrem.com
 Delta Goodrem Վիքիպահեստում

Դելտա Լի Գուդրեմ (անգլ.՝ Delta Lea Goodrem, նոյեմբերի 9, 1984(1984-11-09)[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի երգչուհի և դերասանուհի։ Գուդրեմը հայտնի է դարձել 2002 թվականին Սոնի ընկերության հետ իր առաջին պայմանագիրը ստորագրելով։ «Հարևանները» հանրաճանաչ հեռուստասերիալում կատարել է Նինա Թաքերի դերը, որից հետո սկսել է հաջող երաժշտական կարիերա[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհու առաջին ալբոմը «Innocent Eyes»-ն էր, որի մեծ մասը ստեղծվել է Քեթի Դենիսի հետ համագործակցելով։ Այն թողարկվել է 2003 թվականին, վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով և 29 շաբաթվա ընթացքում գլխավորել է ավստրալիական չարթը (Մեծ Բրիտանիայում բարձրանալով մինչև 2 հորիզոնականի)[4]։ Երկրորդ սկավառակի երաժշտության վրա աշխատելու համար Գուդրեմը, բացի Դենիսից, հրավիրել է Գերի Բարլոուին (Take That) և հեղինակ-պրոդյուսեր Գայա Չեմբերսին, որը հայտնի էր Ռոբբի Վիլիամսի հետ աշխատանքով։ Այդ համագործակցության արդյունքը դարձել է «Mistaken Identity» ալբոմը, որը թողարկվել է 2005 թվականի ամռանը։ Գուդրեմը, աշխատելով Բրայան Մաքֆադենի (Westlife), Ստյուարտ Քրայթոնի և Թոմի Լի Ջեյմսի հետ, ձայնագրել է իր երրորդ՝ «Delta» ալբոմը[5]։ Ընդհանուր առմամբ, 2008 թվականին աշխարհում վաճառվել է նրա ավելի քան նրա 5 միլիոն ալբոմ[3]։

2003 թվականին նրա մոտ ախտորոշվել է հոջկինի լիմֆոմա հիվանդությունը։ Թերապիայի հաջող ընթացքից հետո, նա իր ժամանակի զգալի մասը նվիրել է բարեգործական գործունեությանը, մասնավորապես ակտիվ մասնակցություն է ունեցել հատուկ բարեգործական կայքի ստեղծմանը, որը նախատեսված է եղել քաղցկեղով տառապող դեռահասներին օգնելու համար[6]։

Հանդիպել է դերասան և երգիչ Նիք Ջոնասի հետ, որը 8 տարի փոքր էր իրենից[7]։ 2012 թվականի փետրվարի 20-ին Celebuzz[8], The Telegraph-ը, 9 News-ը, Herald Sun-ը հաստատել են, որ Նիքն ու Դելտան բաժանվել են։ Նրանք որոշել են փոխադարձաբար վերջ դնել իրենց հարաբերություններին։ Ներկայումս երկուսն էլ կենտրոնացած են իրենց կարիերայի վրա և գնում են տարբեր ճանապարհներով։ Նրանք մնում են լավագույն ընկերներ և իրար ցանկանում են լավագույնն ապագայում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003՝ Innocent Eyes / Անմեղ աչքեր
  • 2004՝ Mistaken Identity / Սխալ ճանաչում
  • 2007՝ Delta / Դելտա
  • 2012՝ Child of the universe / Տիեզերքի երեխան
  • 2016՝ Wings of the Wild / Վայրի բնության թևեր
  • 2018՝ I Honestly Love You (սաունդթրեք) / Ես անկեղծորեն սիրում եմ քեզ
  • 2020՝ Bridge_over_Troubled_Dreams

    Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    • 2001՝ I Don't Care
    • 2001՝ A Year Ago Today
    • 2002՝ Born To Try
    • 2003՝ Lost Without You
    • 2003՝ Innocent Eyes
    • 2003՝ Not Me, Not I
    • 2004՝ Out Of The Blue
    • 2005՝ Mistaken Identity
    • 2005՝ Almost Here
    • 2005՝ A Little Too Late
    • 2005՝ Lost Without You (US Version)
    • 2005՝ Be Strong
    • 2005՝ The Analyst
    • 2006՝ Together We Are One
    • 2006՝ Flawed
    • 2007՝ In This Life (US Version)
    • 2007՝ Believe Again
    • 2008՝ You Will Only Break My Heart
    • 2008՝ In This Life (US version)
    • 2008՝ I Can't Break It to My Heart
    • 2010՝ Mistakes (with Brian McFadden)
    • 2012՝ Sitting On Top Of The World
    • 2012՝ Dancing With A Broken Heart
    • 2012՝ Wish You Were Here
    • 2015՝ Only Human
    • 2015՝ You And You Alone
    • 2015՝ Wings
    • 2015՝ Let It Snow (with Human Nature)
    • 2016՝ Dear Life
    • 2016՝ Enough (feat. Gizzle)
    • 2016՝ The River
    • 2016՝ Heavy
    • 2017՝ The Score
    • 2018՝ Love Is A Gift (with Olivia Newton-John)
    • 2020՝ Paralyzed

    Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1. 1,0 1,1 Discogs — 2000.
    2. Australian Honours Search Facility
    3. 3,0 3,1 «Delta Lea Goodrem biography». www.deltagoodrem.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
    4. «Delta Goodrem UK hits». www.chartstats.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
    5. Heather Phares. «Delta Goodrem». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
    6. news.bbc.co.uk Website launched for cancer teens
    7. Nick Jonas and Delta Goodrem Take Hand in Hand Stroll Around Sydney Արխիվացված 2012-01-01 Wayback Machine — Celebuzz!(անգլ.)
    8. [1] — Celebuzz!(անգլ.)
    9. www.imdb.com

    Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելտա Գուդրեմ» հոդվածին։