Դդմաճ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Դդմաճ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Քոչհիսարի գավառակ | |
Այլ անվանումներ | Թթմաճ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Դդմաճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչհիսարի գավառակում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 12 կմ արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակչության մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին։ Փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 250 տուն՝ 2150 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դդմաճն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ կար Լեխաչ անունով ուխտատեղի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ Ղևոնդյան անունով վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 67
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 320)։ |
|