Jump to content

Դարյան Մատիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյան Մատիչ
սլովեն.՝ Darijan Matič
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1983(1983-05-28)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 175 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Օլիմպիա (Լյուբլյանա)
Համար 8
Պատանեկան կարիերա
Սլովենիա Սլովան (Լյուբլյանա)
Սլովենիա Եժիցա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2002 Սլովենիա Տրիգլավ 12 (0)
2002-2003 Սլովենիա Լյուբլյանա 5 (0)
2003-2004 Սլովենիա Տրիգլավ 30 (4)
2004 Սլովենիա Կոպեր 12 (0)
2004-2005 Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա) 17 (1)
2005-2006 Սլովենիա Դամժալե 45 (7)
2006 Ռուսաստան Շիննիկ 14 (0)
2006-2007  Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 15 (0)
2007-2009 Սլովենիա Ինտերբլոկ 46 (4)
2009-2010 Ռումինիա Ռապիդ (Բուխարեստ) 29 (1)
2010 Իսրայել Բնեյ Սախնին 12 (0)
2010-2013 Ուկրաինա Կրիվբաս 50 (2)
2014-մ.հ. Սլովենիա Օլիմպիա (Լյուբլյանա) 81 (1)
Ազգային հավաքական
2002-2004 Սլովենիա Սլովենիա (մինչև 21) 15 (0)
2006-2012 Սլովենիա Սլովենիա 10 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դարյան Մատիչ (սլովեն.՝ Darijan Matič, մայիսի 28, 1983(1983-05-28)[1][2], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի ֆուտբոլիստ, Լյուբլյանայի «Օլիմպիա» ակումբի կիսապաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարյան Մատիչը խաղացել է «Սլովան» (Լյուբլյանա) և «Եժիցա» ֆուտբոլային ակումբների երիտասարդական կազմերում։ 2001 թվականին սկսել է հանդես գալ «Տրիգլավ» ակումբում։ 2002/03 մրցաշրջանում նա մի կարճ ժամանակ խաղացել է «Լյուբլյանա» ակումբում, ապա վերադարձել «Տրիգլավ», որի կազմում խաղացել է մինչև 2004 թվականը։ «Կոպեր» ակումբի կազմում 12 խաղ անցկացնելուց հետո Դարյան Մատիչը տեղափոխվել է Լյուբլյանայի «Օլիմպիա»։

2005 թվականի հունվարին Դարյան Մատիչը տեղափոխվել է «Դոմժալե», որի կազմում անցկացրել է մեկուկես մրցաշրջան՝ 45 հանդիպումներում խփելով 7 գոլ։ 2006 թվականի հուլիսին սկսել է հանդես գալ Յարոսլավլի «Շիննիկ» ակումբում, որի կազմում իր դեբյուտը կատարել է հուլիսի 12-ին կայացած Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում[3]։ 2006 թվականի մրցաշրջանում Յարոսլավլի ակումբը դուրս է մնացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայից, և Դարյան Մատիչը վարձավճարով տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ»[4]։ Նոր ակումբի կազմում սլովենացին իր նորամուտը նշել է 2007 թվականի ապրիլի 1-ին՝ մասնակցելով Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղին[5]։ 2008 թվականի հունվարին Դարյան Մատիչը վերադարձել է հայրենիք և սկսել խաղալ «Ինտերբլոկ» ակումբում, որի կազմում երկու անգամ դարձել է Սլովենիայի գավաթակիր (2007/08 և 2008/09 մրցաշրջաններ) և մեկ անգամ հաղթել Սլովենիայի սուպերգավաթի խաղարկությունում (2008 թվական)։

2009 թվականի հուլիսին Դարյան ՄԱտիչը տեղափոխվել է Բուխարեստի «Ռապիդ» ակումբ, որի կազմում հանդես է եկել մինչև հաջորդ տարվա հուլիս, երբ ավարտվել է պայմանագրի ժամկետը։ 2010 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել իսրայելական «Բնեյ Սախնին» ակումբի հետ, իսկ 2011 թվականի ձմռանը տեղափոխվել է ուկրաինական «Կրիվբաս»։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիայի հավաքականի կազմում Դարյան Մատիչն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2006 թվականի հունիսի 4-ին՝ մասնակցելով Կոտ դ՛Իվուարի հավաքականի դեմ ընկերական խաղին։ Սլովենիայի հավաքականի կազմում Դարյան Մատիչն անցկացրել է ընդհանուր առմամբ 7 հանդիպում։

Ընդհանուր՝ 7 խաղ / 0 գոլ, 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն

2008 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ինտերբլոկ»
  • Սլովենիայի գավաթակիր (2) - 2007/08, 2008/09
  • Սլովենիայի սուպերգավաթակիր (1) - 2008

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Спартак (Москва) — Шинник (Ярославль) Արխիվացված 2009-02-15 Wayback Machine - «Чемпионат.ру», 12 июля 2006
  4. Дарьян Матич - в Нальчикеофициальный сайт «ФК Шинник», 8 марта 2007
  5. Кубань (Краснодар) — Спартак-Нальчик (Нальчик) Արխիվացված 2011-04-30 Wayback Machine - «Чемпионат.ру», 1 апреля 2007

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյան Մատիչ» հոդվածին։