Դարյան Մատիչ
Դարյան Մատիչ սլովեն.՝ Darijan Matič | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 1983[1][2] (37 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Օլիմպիա (Լյուբլյանա) | ||||||||
Համար | 8 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դարյան Մատիչ (սլովեն.՝ Darijan Matič, մայիսի 28, 1983[1][2], Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի ֆուտբոլիստ, Լյուբլյանայի «Օլիմպիա» ակումբի կիսապաշտպան:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարյան Մատիչը խաղացել է «Սլովան» (Լյուբլյանա) և «Եժիցա» ֆուտբոլային ակումբների երիտասարդական կազմերում: 2001 թվականին սկսել է հանդես գալ «Տրիգլավ» ակումբում: 2002/03 մրցաշրջանում նա մի կարճ ժամանակ խաղացել է «Լյուբլյանա» ակումբում, ապա վերադարձել «Տրիգլավ», որի կազմում խաղացել է մինչև 2004 թվականը: «Կոպեր» ակումբի կազմում 12 խաղ անցկացնելուց հետո Դարյան Մատիչը տեղափոխվել է Լյուբլյանայի «Օլիմպիա»:
2005 թվականի հունվարին Դարյան Մատիչը տեղափոխվել է «Դոմժալե», որի կազմում անցկացրել է մեկուկես մրցաշրջան՝ 45 հանդիպումներում խփելով 7 գոլ: 2006 թվականի հուլիսին սկսել է հանդես գալ Յարոսլավլի «Շիննիկ» ակումբում, որի կազմում իր դեբյուտը կատարել է հուլիսի 12-ին կայացած Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում[3]: 2006 թվականի մրցաշրջանում Յարոսլավլի ակումբը դուրս է մնացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայից, և Դարյան Մատիչը վարձավճարով տեղափոխվել է Նալչիկի «Սպարտակ»[4]: Նոր ակումբի կազմում սլովենացին իր նորամուտը նշել է 2007 թվականի ապրիլի 1-ին՝ մասնակցելով Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղին[5]: 2008 թվականի հունվարին Դարյան Մատիչը վերադարձել է հայրենիք և սկսել խաղալ «Ինտերբլոկ» ակումբում, որի կազմում երկու անգամ դարձել է Սլովենիայի գավաթակիր (2007/08 և 2008/09 մրցաշրջաններ) և մեկ անգամ հաղթել Սլովենիայի սուպերգավաթի խաղարկությունում (2008 թվական):
2009 թվականի հուլիսին Դարյան ՄԱտիչը տեղափոխվել է Բուխարեստի «Ռապիդ» ակումբ, որի կազմում հանդես է եկել մինչև հաջորդ տարվա հուլիս, երբ ավարտվել է պայմանագրի ժամկետը: 2010 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել իսրայելական «Բնեյ Սախնին» ակումբի հետ, իսկ 2011 թվականի ձմռանը տեղափոխվել է ուկրաինական «Կրիվբաս»:
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլովենիայի հավաքականի կազմում Դարյան Մատիչն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2006 թվականի հունիսի 4-ին՝ մասնակցելով Կոտ դ՛Իվուարի հավաքականի դեմ ընկերական խաղին: Սլովենիայի հավաքականի կազմում Դարյան Մատիչն անցկացրել է ընդհանուր առմամբ 7 հանդիպում:
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Մատիչի գոլերը | Մրցություն |
1 | 4 հունիսի, 2006 | ![]() |
0:3 | - | Ընկերական խաղ |
2 | 26 մարտի, 2008 | ![]() |
1:0 | − | Ընկերական խաղ |
3 | 26 մայիսի, 2008 | ![]() |
0:1 | − | Ընկերական խաղ |
4 | 20 օգոստոսի, 2008 | ![]() |
2:3 | − | Ընկերական խաղ |
5 | 6 սեպտեմբերի, 2008 | ![]() |
1:1 | − | ԱԱ-2010 նախընտրական փուլ |
6 | 10 սեպտեմբերի, 2008 | ![]() |
2:1 | − | ԱԱ-2010 նախընտրական փուլ |
7 | 11 հոկտեմբերի, 2008 | ![]() |
2:0 | - | ԱԱ-2010 նախընտրական փուլ |
Ընդհանուր՝ 7 խաղ / 0 գոլ, 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն
- 2008 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ինտերբլոկ»
- Սլովենիայի գավաթակիր (2) - 2007/08, 2008/09
- Սլովենիայի սուպերգավաթակիր (1) - 2008
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://bdfa.com.ar/jugadores-48003.html (իսպ.)
- ↑ Спартак (Москва) — Шинник (Ярославль) - «Чемпионат.ру», 12 июля 2006
- ↑ Дарьян Матич - в Нальчике — официальный сайт «ФК Шинник», 8 марта 2007
- ↑ Кубань (Краснодар) — Спартак-Нальчик (Нальчик) - «Чемпионат.ру», 1 апреля 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դարյան Մատիչ կատեգորիայում։ |
|