Դատարկ հայելի
Դատարկ հայելի անգլ.՝ The Empty Mirror | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թեմա | Զիգմունդ Ֆրոյդ |
Թվական | 1996 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բարրի Ջ. հերշի[1] |
Պրոդյուսեր | Ջեյ Ռոուչ |
Դերակատարներ | Նորման Ռոդուեյ |
Օպերատոր | Ֆրեդերիկ Էլմս |
Երաժշտություն | Ջոն Ֆրիզել |
Մոնտաժ | Մարկ Գրոսման |
Դատարկ հայելի (անգլ.՝ The Empty Mirror), Բերրի Ջ. Հերշիի առաջին լիամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը պատմում է Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին տաս օրվա մասին, որոնք նա անցկացրել է ֆյուրերբունկերում։ Գլխավոր դերակատարներն էին Նորման Ռոուդվեյը, Ջոել Գրեյը և Կամիլա Սյոեբերգը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է գիտակցության հոսքի ոճով։ Սյուժեյի կենտրոնում Ադոլֆ Հիտլերն է, ով իր մեքենավարին թելադրում է իր հիշողությունները, նրա կողքին էին նաև Յոզեֆ Գեբելսը, Եվա Բրաունը և Հերման Գյորինգը։ Նրանք բոլորը թաքնվել էին ֆյուրերբունկերում, նրանց հետ էր նաև հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը, ով լսելով Հիտլերը խոսքերը, փորձում էր գնահատել միապետի հոգեկան վիճակը։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորք Թայմս ամսագրի քննադատ Լաուրենս վան Գելդերը բացասական է գնահատել ֆիլմը, այն անվանելով «խառնիխուռն հոգեբուժություն»։ Գելդերը գրել է, որ ֆիլմում «ավելի մեծ ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրին, ինչը ծածկում է իմաստը» և «Ադոլֆ Հիտլերը հավանաբար ուներ բնավորության շատ գծեր, բայց չեմ կարծում որ նա այդքան ձանձրալի էր»[2]։ Los Angeles Times թերթում Կևին Թոմասը նկատել էր, որ «ֆիլմում կան շատ հիանալի վիզուալ էֆեկտներ, բայց դրանք ծառայում են նրա համար, որ ընդգծեն ստեղծողների ջանքերի դրամատիկականությունը»[3]։ San Francisco Chronicle թերթի խմբագիր Պիտեր Ստակը շատ դրական է գնահատել ֆիլմը, այն անվանելով «վախենալու, մի քիչ ծիծաղելի, բայց այնուամենայնիվ հետաքրքիր»[4]։ Թոդ Մաքարտնին Variety ամսագրում գրել է, որ ֆիլմը «Ադոլֆ Հիտլերին հնարավորություն է տալիս վերլուծել իր սարսափելի կարիերան»[5]։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորման Ռոուդվեյ - Ադոլֆ Հիտլեր
- Ջոել Գրեյ - Յոզեֆ Գեբելս
- Կամիլա Սյոեբերգ - Եվա Բրաուն
- Պիտեր Մայքլ Գեց - Զիգմունդ Ֆրեյդ
- Դագ Մակիեն - մեքենավար
- Գլեն Շեդիկս - Հերման Գյորինգ
- Պոլ Կոբրինսկի - բանտապետ
- Ալեն Հոուփ - սև հագուստով կին
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգումներ | ||||
---|---|---|---|---|
Մրցանակաբաշխություն | Թվական | Կատեգորիա | Անվանակարգվող | Արդյունք |
Cinequest San Jose Film Festival | 1998 | Լավագույն անկախ ֆիլմ | Առաջադրված | |
Fantasporto | 1997 | Օպերատորի լավագույն աշխատանք | Ֆրեդերիկ Էլմս | Հաղթանակ |
Nashville Film Festival | Լավագույն գեղարվեստական ֆիլմ | Հաղթանակ | ||
New England Film & Video Festival | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
New Orleans Film Festival | Լյումերի մրցանակ | Բերի Ջ. Հերշի | Հաղթանակ | |
WorldFest Houston | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
Օպերատորի լավագույն աշխատանք | Ֆրեդերիկ Էլմս | Հաղթանակ | ||
WorldFest Charleston | 1996 | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Lawrence Van Gelder (7 мая 1999). «Hitler Meets Freud on a Blood-Red Couch» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
- ↑ Kevin Thomas The Empty Mirror(անգլ.) // Los Angeles Times. — 7 мая 1999.
- ↑ Peter Stack. «Mirroring the Mind of a Madman» (անգլերեն). San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
- ↑ Todd McCarthy (21 мая 1996). «The Empty Mirror» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
- «Դատարկ հայելի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դատարկ հայելի»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Դատարկ հայելի» (անգլ.) Box Office Mojo կայքում
|