Դատարկ հայելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դատարկ հայելի
անգլ.՝ The Empty Mirror
Երկիր ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ
ԹեմաԶիգմունդ Ֆրոյդ
Թվական1996
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲարրի Ջ. հերշի[1]
ՊրոդյուսերՋեյ Ռոուչ
ԴերակատարներՆորման Ռոդուեյ
ՕպերատորՖրեդերիկ Էլմս
ԵրաժշտությունՋոն Ֆրիզել
ՄոնտաժՄարկ Գրոսման

Դատարկ հայելի (անգլ.՝ The Empty Mirror), Բերրի Ջ. Հերշիի առաջին լիամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը պատմում է Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին տաս օրվա մասին, որոնք նա անցկացրել է ֆյուրերբունկերում։ Գլխավոր դերակատարներն էին Նորման Ռոուդվեյը, Ջոել Գրեյը և Կամիլա Սյոեբերգը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է գիտակցության հոսքի ոճով։ Սյուժեյի կենտրոնում Ադոլֆ Հիտլերն է, ով իր մեքենավարին թելադրում է իր հիշողությունները, նրա կողքին էին նաև Յոզեֆ Գեբելսը, Եվա Բրաունը և Հերման Գյորինգը։ Նրանք բոլորը թաքնվել էին ֆյուրերբունկերում, նրանց հետ էր նաև հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը, ով լսելով Հիտլերը խոսքերը, փորձում էր գնահատել միապետի հոգեկան վիճակը։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք Թայմս ամսագրի քննադատ Լաուրենս վան Գելդերը բացասական է գնահատել ֆիլմը, այն անվանելով «խառնիխուռն հոգեբուժություն»։ Գելդերը գրել է, որ ֆիլմում «ավելի մեծ ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրին, ինչը ծածկում է իմաստը» և «Ադոլֆ Հիտլերը հավանաբար ուներ բնավորության շատ գծեր, բայց չեմ կարծում որ նա այդքան ձանձրալի էր»[2]։ Los Angeles Times թերթում Կևին Թոմասը նկատել էր, որ «ֆիլմում կան շատ հիանալի վիզուալ էֆեկտներ, բայց դրանք ծառայում են նրա համար, որ ընդգծեն ստեղծողների ջանքերի դրամատիկականությունը»[3]։ San Francisco Chronicle թերթի խմբագիր Պիտեր Ստակը շատ դրական է գնահատել ֆիլմը, այն անվանելով «վախենալու, մի քիչ ծիծաղելի, բայց այնուամենայնիվ հետաքրքիր»[4]։ Թոդ Մաքարտնին Variety ամսագրում գրել է, որ ֆիլմը «Ադոլֆ Հիտլերին հնարավորություն է տալիս վերլուծել իր սարսափելի կարիերան»[5]։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգումներ
Մրցանակաբաշխություն Թվական Կատեգորիա Անվանակարգվող Արդյունք
Cinequest San Jose Film Festival 1998 Լավագույն անկախ ֆիլմ Առաջադրված
Fantasporto 1997 Օպերատորի լավագույն աշխատանք Ֆրեդերիկ Էլմս Հաղթանակ
Nashville Film Festival Լավագույն գեղարվեստական ֆիլմ Հաղթանակ
New England Film & Video Festival Լավագույն ֆիլմ Հաղթանակ
New Orleans Film Festival Լյումերի մրցանակ Բերի Ջ. Հերշի Հաղթանակ
WorldFest Houston Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Օպերատորի լավագույն աշխատանք Ֆրեդերիկ Էլմս Հաղթանակ
WorldFest Charleston 1996 Լավագույն ֆիլմ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Lawrence Van Gelder (7 мая 1999). «Hitler Meets Freud on a Blood-Red Couch» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  3. Kevin Thomas The Empty Mirror(անգլ.) // Los Angeles Times. — 7 мая 1999.
  4. Peter Stack. «Mirroring the Mind of a Madman» (անգլերեն). San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  5. Todd McCarthy (21 мая 1996). «The Empty Mirror» (անգլերեն). Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]