Դավիթ Բեջանյան (քանդակագործ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բեջանյան (այլ կիրառումներ)
Դավիթ Բեջանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1944[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 21, 2011[1] (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1960), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ստեղծագործություն(ներ) | Առնո Բաբաջանյանի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ և երաժիշտ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ամուսին | Նադեժդա Սարգսյան |
Ծնողներ | հայր՝ Հովհաննես Բեջանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Երեխաներ | Էմմի, Արա Բեջանյան |
David Bejanian Վիքիպահեստում |
Դավիթ Հովհաննեսի Բեջանյան (հունվարի 9, 1944[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 21, 2011[1], Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, երաժիշտ։
Քանդակագործ Հովհաննես Բեջանյանի որդին, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի ամուսինը, երգչուհի Էմմիի եւ Արա Բեջանյանի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1950-1960 թվականներին սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։
- 1950 թվականին սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
- 1960 թվականից սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։
- 1967-1970 թվականներին որպես դաշնակահար հանդես է եկել «Կռունկ», 1971-1978 թվականներին՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլներում, հեղինակ է մի շարք Էստրադային երգերի («Կաբարե», «Սպասում եմ քեզ», «Աշնանային մեղեդի», «Ամեն վայրկյան» և այլն)։
- 1972 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
- 1972-1990 թվականներին մասնակցել է համամիութենական և միջազգային ցուցահանդեսների և մրցույթների։
- 1972-1992 թվականներին եղել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի դասախոս, դոցենտ։
- 1992-1999 թվականներին եղել է «Հայեր» մշակութային կենտրոնի անդամ։
- 1999-2007 թվականներին եղել է «Էմի Բի» պրոդյուսերական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը։
Եղել է նաև բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմերի բեմադրող-նկարիչը։
- 1973 թվականից կերտել է բազմաթիվ մոնումենտալ հուշարձաններ, որոնք տեղադրվել են Երևանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հավերժության ժապավեն» (Երևան-Սևան խճուղի, 1979 թվական)[3]
- «Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև» (Քյոլնի հայկական եկեղեցի, 1992 թվական)
- «Շնորհակալություն» (Բոնն, 1993 թվական)
- «Քրիստոսը և 12 առաքյալները» (Լիոնի Սբ. Հակոբ եկեղեցի, 1994 թվական)
- Առնո Բաբաջանյանի հուշարձան (Երևան, 2003 թվական)[4]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Առնո Բաբաջանյանի հուշարձանը Երևանում
-
«Հավերժության ժապավեն» (Երևան-Սևան խճուղի, 1979)
-
Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում, քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան, ճարտարապետ.՝ Ս. Մկրտչյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=100
- ↑ «Դավիթ Բեջանյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Նադեժդա Սարգսյան. «Հավերժության ժապավեն»-ի խնդիրը կլուծվի
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Բեջանյան (քանդակագործ)» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Հունվարի 9 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ
- Հայ երաժիշտներ