Jump to content

Դավիդ Իվրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Իվրի
Դիմանկար
Ծնվել է1934 կամ սեպտեմբեր 1934 (90 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
ԿրթությունIsraeli Air Force Flight Academy?
Մասնագիտությունդիվանագետ և Ռազմաօդային ուժերի սպա
Զբաղեցրած պաշտոններդեսպան
Պարգևներ և
մրցանակներ
 David Ivry Վիքիպահեստում

Դավիդ Էլկանահ Իվրի(1934 կամ սեպտեմբեր 1934, Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Միացյալ Թագավորություն) Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ-մայոր (թոշակի անցած)։ Նա 2000-2002 թվականներին եղել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը և Իսրայելի ռազմաօդային ուժերի 9-րդ հրամանատարը։ 1999 թվականին նա նշանակվել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի առաջին տնօրեն։ 2003-2021 թվականներին զբաղեցրել Է Բոինգ International-ի փոխնախագահի և Բոինգ Israel-ի նախագահի պաշտոնները[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Իվրին ծնվել է Թել Ավիվի մոտ գտնվող Գեդերա գյուղում՝ Աբրահամ և Շոշանա Կրուիզների ընտանիքում[2]։ 1952 թվականին նա զորակոչվել է Իսրայելի ռազմաօդային ուժեր, ծառայել է «North American P-51 Mustang» օդանավի վրա։ Չեխա-եգիպտական ռազմական գործարքից հետո նա որոշել է շարունակել ծառայել ռազմաօդային ուժերում։

1956 թվականին նա ուղարկվել է Մեծ Բրիտանիայում հատուկ թռիչքային հրահանգիչների դասընթացի և դարձել Թել Նոֆ ավիաբազայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի հրահանգիչ։ Սինայի արշավի ժամանակ նա ծառայել է որպես «Dassault Ouragan» կործանիչի օդաչու։ 1957 թվականին նշանակվել է 113-րդ էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ][3]։

1960 թվականին նշանակվել է ռազմաօդային ուժերի ակադեմիայի հիմնական էսկադրիլիայի հրամանատար, իսկ 1961 թվականին եղել է Ֆրանսիայում ռազմաօդային ուժերի պատվիրակության անդամ՝ մասնակցելու ռազմաօդային ուժերի «Dassault Mirage III» կործանիչների փորձարկումներին։ 1962 թվականին դարձել է ֆրանսիական « Dassault Mirage»-ի առաջին իսրայելական էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ։ 1963 թվականին նշանակվել է 109-րդ «Mystere» էսկադրիլիայի հրամանատար, 1964 թվականին դարձել է 117-րդ էսկադրիլիայի Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջին ռեակտիվ էսկադրիլիայի հրամանատար։ 1966 թվականին դարձել է ռազմաօդային ուժերի ակադեմիայի հրամանատար։

Վեցօրյա պատերազմի ժամանակ Իվրին ծառայել է որպես «Mirage»-ի օդաչու և «Mystère» ջոկատի հրամանատար։ 1968 թվականի հոկտեմբերին դարձել է 3-րդ ավիադիվիզիայի պետ, 1969 թվականին ստացել գնդապետի կոչում։ 1970 թվականին դարձել Է Թել Նոֆ բազայի հրամանատար։ 1977 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1977 թվականի հոկտեմբերից մինչև 1982 թվականի դեկտեմբերը զբաղեցրել Է ռազմաօդային ուժերի իններորդ հրամանատարի պաշտոնը։ 1982 թվականի Լիբանանյան պատերազմի վաղ փուլերում ղեկավարել է Մեդվեդկա 19 գործողությունը[4]։

1982 թվականին նա թողել է ծառայությունը և կարճ ժամանակով դարձել Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության կոնցեռնի նախագահ (IAI)։ 1983 թվականին վերադարձել է ծառայության և դարձել Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ և օպերատիվ բաժնի պետ։ 1985 թվականին կրկին նշանակվել է Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության կոնցեռնի նախագահ, իսկ 1986-1996 թվականներին եղել է Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն։ 1999 թվականի մարտից մինչև 2000 թվականի հունվարը զբաղեցրել Է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը և նշանակվել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։

2003 թվականի սեպտեմբերի 2-ին Boeing ընկերությունը Իվրիին նշանակեել է Boeing International-ի փոխնախագահ և Boeing Israel-ի նախագահ։ Ներկայացրել է ընկերության բիզնես շահերը և համակարգել է ընկերության բիզնես գործունեությունը Իսրայելում։ Նա հրաժարական է տվել 2021 թվականին, նրան փոխարինել է Իդո Նեհուշթանը, որը 2008-2012 թվականներ զբաղեցրել Է Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը[5]։

Իվրին բնակվում է Ռամաթ հա Շարոնում, ամուսնացած է, ունի երեք երեխա։ Նրա որդին՝ Գիլ Իվրին, եղել է «F-16»-ի օդաչու, մահացել է 1987 թվականին ուսումնական վթարից։ 2008 թվականին նա արժանացել է իր հայրենի Ռամաթ հա Շարոնի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Boeing: David Ivry». www.boeing.com.
  2. «David Ivry». www.jewishvirtuallibrary.org.
  3. «Chronological Listing of Israel». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
  4. Grant, Rebecca. «The Bekaa Valley Ward». Air Force Magazine Online. 85 (June 2002). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Ahronheim, Aaron (2021 թ․ սեպտեմբերի 29). «Boeing Israel appoints former IAF commander Ido Nehushtan as president». The Jerusalem Post. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «יקירי רמת השרון לדורותיהם». אתר עיריית רמת השרון (եբրայերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Իվրի» հոդվածին։