Դավիդ Իվրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Իվրի
Դիմանկար
Ծնվել է1934 կամ սեպտեմբեր 1934 (89 տարեկան)
ԾննդավայրGedera, Ռեհովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
ԿրթությունIsraeli Air Force Flight Academy?
Մասնագիտությունդիվանագետ և Ռազմաօդային ուժերի սպա
Զբաղեցրած պաշտոններդեսպան
Պարգևներ և
մրցանակներ
 David Ivry Վիքիպահեստում

Դավիդ Էլկանահ Իվրի(1934 կամ սեպտեմբեր 1934, Gedera, Ռեհովոտ, Կենտրոնական մարզ, Իսրայել) Իսրայելի պաշտպանության բանակի գեներալ-մայոր (թոշակի անցած)։ Նա 2000-2002 թվականներին եղել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը և Իսրայելի ռազմաօդային ուժերի 9-րդ հրամանատարը։ 1999 թվականին նա նշանակվել է Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի առաջին տնօրեն։ 2003-2021 թվականներին զբաղեցրել Է Բոինգ International-ի փոխնախագահի և Բոինգ Israel-ի նախագահի պաշտոնները[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Իվրին ծնվել է Թել Ավիվի մոտ գտնվող Գեդերա գյուղում՝ Աբրահամ և Շոշանա Կրուիզների ընտանիքում[2]։ 1952 թվականին նա զորակոչվել է Իսրայելի ռազմաօդային ուժեր, ծառայել է «North American P-51 Mustang» օդանավի վրա։ Չեխա-եգիպտական ռազմական գործարքից հետո նա որոշել է շարունակել ծառայել ռազմաօդային ուժերում։

1956 թվականին նա ուղարկվել է Մեծ Բրիտանիայում հատուկ թռիչքային հրահանգիչների դասընթացի և դարձել Թել Նոֆ ավիաբազայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի հրահանգիչ։ Սինայի արշավի ժամանակ նա ծառայել է որպես «Dassault Ouragan» կործանիչի օդաչու։ 1957 թվականին նշանակվել է 113-րդ էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ][3]։

1960 թվականին նշանակվել է ռազմաօդային ուժերի ակադեմիայի հիմնական էսկադրիլիայի հրամանատար, իսկ 1961 թվականին եղել է Ֆրանսիայում ռազմաօդային ուժերի պատվիրակության անդամ՝ մասնակցելու ռազմաօդային ուժերի «Dassault Mirage III» կործանիչների փորձարկումներին։ 1962 թվականին դարձել է ֆրանսիական « Dassault Mirage»-ի առաջին իսրայելական էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ։ 1963 թվականին նշանակվել է 109-րդ «Mystere» էսկադրիլիայի հրամանատար, 1964 թվականին դարձել է 117-րդ էսկադրիլիայի Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջին ռեակտիվ էսկադրիլիայի հրամանատար։ 1966 թվականին դարձել է ռազմաօդային ուժերի ակադեմիայի հրամանատար։

Վեցօրյա պատերազմի ժամանակ Իվրին ծառայել է որպես «Mirage»-ի օդաչու և «Mystère» ջոկատի հրամանատար։ 1968 թվականի հոկտեմբերին դարձել է 3-րդ ավիադիվիզիայի պետ, 1969 թվականին ստացել գնդապետի կոչում։ 1970 թվականին դարձել Է Թել Նոֆ բազայի հրամանատար։ 1977 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1977 թվականի հոկտեմբերից մինչև 1982 թվականի դեկտեմբերը զբաղեցրել Է ռազմաօդային ուժերի իններորդ հրամանատարի պաշտոնը։ 1982 թվականի Լիբանանյան պատերազմի վաղ փուլերում ղեկավարել է Մեդվեդկա 19 գործողությունը[4]։

1982 թվականին նա թողել է ծառայությունը և կարճ ժամանակով դարձել Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության կոնցեռնի նախագահ (IAI)։ 1983 թվականին վերադարձել է ծառայության և դարձել Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ և օպերատիվ բաժնի պետ։ 1985 թվականին կրկին նշանակվել է Իսրայելի օդատիեզերական արդյունաբերության կոնցեռնի նախագահ, իսկ 1986-1996 թվականներին եղել է Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն։ 1999 թվականի մարտից մինչև 2000 թվականի հունվարը զբաղեցրել Է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը և նշանակվել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան։

2003 թվականի սեպտեմբերի 2-ին Boeing ընկերությունը Իվրիին նշանակեել է Boeing International-ի փոխնախագահ և Boeing Israel-ի նախագահ։ Ներկայացրել է ընկերության բիզնես շահերը և համակարգել է ընկերության բիզնես գործունեությունը Իսրայելում։ Նա հրաժարական է տվել 2021 թվականին, նրան փոխարինել է Իդո Նեհուշթանը, որը 2008-2012 թվականներ զբաղեցրել Է Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը[5]։

Իվրին բնակվում է Ռամաթ հա Շարոնում, ամուսնացած է, ունի երեք երեխա։ Նրա որդին՝ Գիլ Իվրին, եղել է «F-16»-ի օդաչու, մահացել է 1987 թվականին ուսումնական վթարից։ 2008 թվականին նա արժանացել է իր հայրենի Ռամաթ հա Շարոնի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Boeing: David Ivry». www.boeing.com.
  2. «David Ivry». www.jewishvirtuallibrary.org.
  3. «Chronological Listing of Israel». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 29-ին.
  4. Grant, Rebecca. «The Bekaa Valley Ward». Air Force Magazine Online. 85 (June 2002). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. Ahronheim, Aaron (2021 թ․ սեպտեմբերի 29). «Boeing Israel appoints former IAF commander Ido Nehushtan as president». The Jerusalem Post. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. «יקירי רמת השרון לדורותיהם». אתר עיריית רמת השרון (եբրայերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Իվրի» հոդվածին։