Jump to content

Դասական կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասական կրթություն, ընդհանուր միջնակարգ կրթության տեսակ, որը հիմքում ուներ լատիներեն ու հունարեն լեզուների, ինչպես նաև անտիկ գրականության ուսուցումը։ Դասական կրթությունը ձևավորվել է Եվրոպայում, Վերածնության դարաշրջանում։ Առաջին dասական կրթության ուսումնական հաստատություններից են՝ իտալացի հումանիստներ Գուարինո Վերոնեզեի և Վիտտորինո դա Ֆելտրեի դպրոցները։ XV դարի վերջում Դասական կրթության բովանդակությունը վւոփոխվեց։ Դպրոցների գերակշռող մասում լատիներենի յուրացումը ձևակաև բնույթ էր կրում։

Դասական կրթության զարգացման նոր շրջանն սկսվեց XVIII դարի կեսերին, Արևմտյան Եվրոպայի երկրներում, հատկապես Գերմանիայում։ Լատիներենը և հունարենը նորից դարձան հին աշխարհի կուլտուրայի ժառանգության յուրացման հիմնական միջոց։ Դասական կրթությունն առանց էական փոփոխության պահպանվեց մինչև XIX դարի վերջը։ Ռուսաստանում XVII դարում ստեղծվեցին հունա-լատինական դպրոցներ, բացվեցին Կիև-Մոգիլյովյան և Սլավոնա-հունա-լատինական ակադեմիաները։ XVIII դարում կազմակերպվեցին առաջին գիմնազիաները՝ Պետերբուրգի գիտությունների ակադեմիային կից (1726), Մոսկվայի համալսարանին կից (1756) և Կազանում (1758

XIX դարի 2-րդ կեսից դասական գիմնազիաներին զուգահեռ գործում էիև նաև ռեալական գիմնազիաները։ XX դարի սկզբին գիմնազիաներում որոշ չափով կրճատվեցին լատիներենի ժամերը, դրանց մեծ մասից հանվեց հունարենի ուսուցումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 293