Դաուգավպիլսի գավառագիտական և գեղարվեստական թանգարան
Դաուգավպիլսի գավառագիտական և գեղարվեստական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Լատվիա |
Հասցե | Rīgas iela 8, Daugavpils, LV-5401[1] |
Հիմնադրվել է | 1938[1] |
Մակերես | 2310 քառակուսի մետր, 2503 քառակուսի մետր |
Հավաքածուի չափս | 98 900[1] |
Կայք | dnmm.lv |
Դաուգավպիլսի գավառագիտական և գեղարվեստական թանգարան (լատիշ․՝ Daugavpils Novadpētniecības un mākslas muzejs), հանդիսանում է Դաուգավպիլսի գլխավոր թանգարանը, որը գործում է 1938 թվականից, գտնվում է Ռիգաս փողոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականի մայիսի 30-ին կայացավ Պատմության պետական թանգարանի Դաուգավպիլսի մասնաճյուղի պաշտոնական բացումը, որի տնօրեն դարձավ Օ. Կալեյսը։ Թանգարանի գործունեության առաջին տարիներին այցելուներին ծանոթացնում էին Դվիետե գետի և Լուբանս լճի ափերից, ինչպես նաև Երսիկսկի և Դիգնայսկի բնակատեղիներից պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական գտածոների հետ։ Ցուցադրվում էր նաև ազգային տարազ և կերամիկայից գտածոներ։
- 1944 թվականից թանգարանը տեղակայված էր Օգոստոսի 5-ի փողոցում գտնվող շենքում (այժմ՝ Վիենիբասի փողոցի փիվ 3)
- 1945 թվականից կոչվել է գավառագիտական թանգարան։
- 1959 թվականին Դաուգավպիլսի թանգարանը տեղափոխվեց 1883 թվականին կառուցված շինություն, որը գտնվում է Ռիգաս փողոցի թիվ 8 հասցեում։
- 1967 թվականին Դաուգավպիլսի գավառագիտական թանգարանին լրացուցիչ հատկացվեց Թանգարանի փողոցի թիվ 7 երկհարկանի շենքը։
- 1980-ական թվականների վերջերին թանգարանի ներսի կողմից կառուցվեց նոր մասնաշենք, որտեղ տեղակայվեցին 2 ցուցասրահ, աշխատասենյակներ և թանգարանային պահոց։ Կազմավորվեց «Թանգարանային բակ»։
Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս թանգարանի ֆոնդերում հաշվառված է շուրջ 90 հազար թանգարանային առարկաներ։ «Դաուգավպիլսի տարածաշրջանի պատմությունը և մշակույթը» ցուցադրությունը պատմում է տարածաշրջանի պատմության մասին մ.թ.ա. IX հազարամյակից մինչև 1940 թվականը։ 2008 թվականին թանգարանի 70-ամյակի տոնակատարության արարողության ընթացքում բացվեց խորհրդային ժամանակների Դաուգավպիլսին նվիրված ցուցահանդես։ Այնտեղ ներկայացված էին նաև ավերված քաղաքի լուսանկարներ և փոքրիկ շոգեքարշի մոդել։ 1999 թվականին բացվեց «Մեր տարածաշրջանի բնությունը» ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին կենդանիներ (մումիաներ) և բազմաթիվ միջատներ։ Բացի այդ թանգարանում ներկայացված էին Կարմիր գրքում գրանցված բույսեր։ Թանգարանի ցուցասրահներից մեկում ներկայացված է Դինաբուրգի ամրոցի մակետը։ Այստեղ կարելի տեսնել 1980 թվականին հողային աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերված մարդու կմախք։ Թանգարանում հաճախակի անցկացվում են մրցույթներ քաղաքային դպրոցների աշակերտների միջև։ Կազմակերպվող միջոցառումների ժամանակ «Թանգարանային բակում» տեղադրվում է փոքրիկ բեմ և նստարաններ և անցկացվում զանազան ներկայացումներ ու տոնավաճառներ։
2007 թվականից սկսած ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանային գիշեր» միջոցառումը։ Ըստ զբոսաշրջային կենտրոնի տվյալների 2007 թվականին Դաուգավպիլսի գավառագիտական և գեղարվեստական թանգարան են այցելել շուրջ 15000 մարդ։