Դայեն Ինգլիշ
Դայեն Ինգլիշ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Buffalo State University? և Nardin Academy? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Diane English Վիքիպահեստում |
Դայեն Ինգլիշ (անգլ.՝ Diane English, մայիսի 18, 1948, Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Ինգլիշը առավել հայտնի է որպես «Մյորֆի Բրաուն» երկարատև կատակերգական սերիալի հեղինակ, որը հեռարձակվել է CBS հեռուստաալիքով 1988-1989 թվականներին։ Սերիալը նրան տվել է 3 «Էմմի» և ԱՄՆ սցենարիստների Գիլդիայի երկու մրցանակ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգլիշը ծնվել և մեծացել է Բուֆֆալոյում, Նյու Յորքում[2]։ Հետագայում մեկ տասնամյակ աշխատել է տեղեկատվական ծրագրերում, 1980-ական թվականների սկզբից Ինգլիշն սկսել է իր կարիերան որպես սցենարիստ, աշխատել է «Երկնային հատիչ» և «Ինչպես է նա տղամարդ եղել» հեռուստաֆիլմերում։ 1985 թվականին նա ստեղծել է իր առաջին սիթքոմը CBS-ի համար։ Այնուհետև նա աշխատել է «Իմ քույրիկ Սեմը» սիթքոմում որպես սցենարիստ, նախքան կստեղծեր «Մյորֆի Բրաունը»։ Դա նրան հանգեցրել է ստեղծել «Սեր և պատերազմ» (1992—1995), «Double Rush» (1995) և «Ink» (1996—1997) սիթքոմները։
2008 թվականին Ինգլիշը դարձել է իր դեբյուտային «Կանայք» կինոֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերը։ Ինգլիշն իր կինոֆիլմի սցենարը գրել է ստեղծումից 15 տարի առաջ, սակայն տարբեր պատճառներով դրա ստեղծումը հետաձգվել է։ Ֆիլմը դեբյուտից հետո նա քննադատների կողմից ստացել է բացասական արձագանքներ, բայց բավականին հաջողությունների է հասավ վարձույթում[3].։ 2015 թվականին Ինգլիշը վերադարձել է հեռուստատեսության, ստեղծելով կատակերգական սերիալ, որում գլխավոր դերը խաղում էր Միշել Պֆայֆերը[4]։
Ֆիլմիոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008` «Կանայք»
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980` «Երկնային հատիչ»
- 1984` «Ինչպես է նա տղամարդ եղել»
- 1984-1985` «Հաջողության կոչ»
- 1986-1988` «Իմ քույրիկ Սեմը»
- 1988-1998` «Մյորֆի Բրաուն»
- 1992-1995` «Սեր և պատերազմ»
- 2008` «Կանայք»
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986-1988` «Իմ քույրիկ Սեմը»
- 1988-1998` «Մյորֆի Բրաուն»
- 1992-1995` «Սեր և պատերազմ»
- 2008` «Կանայք»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Diane English Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Diane English Biography (1948-)». Film Reference. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «THE WOMEN (2008)». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Andrew Wallenstein (1 апреля 2015). «Katie Couric Pitching Morning-News Comedy Series with Michelle Pfeiffer (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայեն Ինգլիշ» հոդվածին։ |
|